Պուտինը չեղարկել է Թուրքիայի դեմ գործող պատժամիջոցների մի մասը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ որոշ հատուկ տնտեսական պատժամիջոցների չեղարկման մասին: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, համապատասխան հրամանագիրն ստորագրվել է իրավարար տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Այդ հրամանագրով մասնակիորեն վերականգնվում է ՌԴ-ի և Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների մասին համաձայնագրի գործունեության ժամկետը:
ՌԴ նախագահի որոշմամբ` սահմանափակումները չեղարկվում են ինչպես ծառայողական, այնպես էլ հատուկ անձնագրեր ունեցող թուրք քաղաքացիների համար՝ անկախ ՌԴ կատարվող ուղևորության նպատակներից: Իհարկե, դա արդիական կլինի, եթե Թուրքիան փոխադարձության սկզբունքի հիման վրա նույնն անի ռուսների համար, որոնք գործող ծառայողական անձնագրեր ունեն:
Ռուս-թուրքական համաձայնագիրը քաղաքացիների ուղևորությունների մասին դադարեցվել էր 2016-ի հունվարի 1-ին, ինչի համար պատճառ էր դարձել Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում առկա ճգնաժամը՝ պայմանավորված Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցմամբ: