«Փորձում են վայնասուն դնել դեպուտատներ, ովքեր նույնպես բանակից թռել են». Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը մի երկիր է, որտեղ թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, որը լուծել անհնար է առանց դեմոգրաֆիան կարգի բերելու, որն անհնար է առանց իմիգրացիայի, որը կազմակերպել անհնար է առանց արտերկրի էթնիկ հայերի ներգրավման, որն անհնար է առանց անհրաժեշտ քարոզչական աշխատանքների, որն էլ անհնար է առանց դիվանագետների ու քաղաքական գործիչների սկզբունքայնության ու նվիրվածության։
Դե հիմա բացատրեք, ոնց ա հնարավոր դա, եթե դեսպանների որդիները հիմնականում բանակում չեն ծառայել (թռել են), ու խնդիրը բարձրացնելուց հետո էտ մասին փորձում են վայնասուն դնել դեպուտատներ, ովքեր հիմնականում նույնպես բանակից թռել են»: