1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայ կանանց 5 գերունակություն որոնք ես ուզում եմ սովորել. Օլգա Պարախինա

Ռուս օգտատեր Օլգա Պարախինան իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայ կանանց գերունակությունների հնգյակը, որը ես նրանցից ուզում եմ սովորել.

Երևանում ապրած մի տարին և իմ վլադիվոստոկյան ընկերուհի Մարիա Ագեևայի հետ սրտակից զրույցն ինձ մոտ գեղեցիկի մասին մտքեր առաջացրին ընդհանուր առմամբ և հայ կանանց մասին՝ մասնավորապես։Միանգամից ուզում եմ ասել, որ ես չեմ հավակնում վերին ատյանի ճշմարտություն հաղորդողի դափնիների, և թվարկված ամեն բան լոկ իմ անձնական փորձը համակարգելու փորձ է, և այստեղ միայն իմ զգացողություններն ու ընկալումներն են։Ահա թե ինչ եմ պատասխանել իմ ռուս ընկերուհու այն հարցին, թե ինչպիսին են հայ կանայք, և թե ես ինչ կցանկանայի նրանցից սովորել․

 

1. Կցանկանայի հայ կանանցից սովորել թագուհու տեսք ունենալ միշտ՝ անկախ ունեցվածքից, տարիքից, կենսական հանգամանքներից, օրվա ժամից ու գտնվելու վայրից։

Զարմանալի է, բայց փաստ. հայ կինը միշտ այնպիսի տեսք ունի, որ նրան պետք չէ հատուկ պատրաստվել կարևոր հանդիպման կամ ինչ-որ տոնակատարության գնալու համար։ Ինձ թվում է՝ տարին բոլոր ու շուրջօրյա նրա մոտ ամեն բան կարգին է. կատարյալ են թե՛ մազերի սանրվածքը և դիմահարդարումը, թե՛ մատնահարդարումն ու հանդերձանքը։ Ընդ որում՝ անգամ եթե ընտանքիը ֆինանսական սուղ պայմաններում է ապրում, դուք հայ կնոջ արտաքինից դա չեք զգա երբեք։ Հայ կինը, չնայած ամեն ինչին, եղանակներ ու հնարավորություններ կգտնի շքեղ տեսք ունենալու համար։ Հայաստանում մարզասրահ առավոտյան առանց դիմահարդարման ու խառնված մազերով, ասես հենց նոր եմ անկողնուցս վեր կացել, միայն ես եմ գնում։



2. Կցանկանայի հայ կանանցից սովորել հանելուկային ու կանացի լինելու արվեստը։

Իր ողջ շքեղ արտաքին տեսքով հանդերձ՝ հայ կնոջ մեջ միշտ մի գաղտնիք կա, առաքինություն ու ողջախոհություն։ Եվրոպական արժեքներն ու գենդերային սահմանների իսպառ վերացումը, այսպես կոչված, տնային կոսմետիկ դիմակներն ու բիգուդիները ոչ մի կապ չունեն նրա նուրբ արևելյան հոգու հետ։ Մինչև վերջ ամեն բան չասելը և հանելուկայնությունը, այնպես անելը, որ իր տղամարդը մտածի, որ ինքը կատարյալ է միշտ, ու միասին ապրած երկար համատեղ տարիների ընթացքում չդադարի կնոջ մեջ ինչ-որ նոր բան գտնել, կարծես թե հայ կնոջ գենետիկ կոդի անբաժանելի մասն են հանդիսանում։

3. Կցանկանայի հայ կանանցից սովորել չշտապելու, առանց խառնաշփոթի կենցաղավարության, հպարտ ու արժանապատիվ ապրելու ունակությունը։

Ի՞նչ ասեմ. եթե դուք տեսնեք, որ Երևանի Մաշտոցի պողոտայում շա՜տ-շատ արագ ու կամային քայլերով, զուգահեռաբար բարձրաձայն հեռախոսով ցուցումներ տալով ու ձեռքերով ասես ամպերը ցրելով կին է գնում, կարելի է 99 տոկոս հավանականությամբ պնդել, որ այդ կինը հայ չէ։

4. Կցանկանայի հայ կանանցից սովորել անկեղծորեն ու հարգանքով առաջնայնությունը, տան գլխավորը լինելու հավակնությունը տղամարդուն տալու հմտությունը։

Նույնիսկ լիովին կայացած ու հաջողակ, սեփական ծաղկող բիզնեսն ունեցող հայ կինն ընտանիքի ֆինանսական կամ ռազմավարական գործերի մասին հարցին բացարձակապես շատ բնական կերպով ու առանց մտածելու, խիտ թարթիչները էլեգանտորեն թափահարելով՝ կպատասխանի՝ օ՜, ոչ, ես չգիտեմ, այդ մասին ամուսնուս հարցրեք։Մեր կանացի, ռուսական, շտապ ու վստահորեն իրավիճակը փրկելու առանձնահատկությունը, ամեն ինչ ավելի լավ անել սովորեցնելու ձգտումն ու ամեն ինչ տղամարդու փոխարեն որոշելու փորձն այստեղ բոլորովին հարգի չէ։

5. Կցանկանայի հայ կանանցից սովորել անկեղծ ու տարատեսակ ձևերով գովել ու անվերապահորեն սիրել երեխաներին:Անգամ այն իրավիճակում, երբ երեխան բարձրացել է այնտեղ, ուր չպետք է բարձրանար կամ վնասել է, ենթադրենք, մայրիկի սիրած շրթներկը, և այդ դեպքում իմ արձագանքը, ասենք, շատ խիստ կլիներ, ու ես շատ հստակ կբացատրեի, որ նա սխալ է, հայ կինը բնական ու բարի հիացմունքով կասի՝ «Ջանա, էս ինչքան բարձր ես բարձրացել դու, ո՞նց ես կարողացել…»։ Եվ սա իմ երևակայությունը չէ, այլ կյանքից բերված իրական օրինակ։ Իսկ եթե երեխան ստեղծի կամ անի ինչ-որ լավ բան, դրա մասին անպայման կիմանան բոլոր ընկերներն ու բարեկամները, իսկ հպարտ երեխան ողջ ուժերը կներդնի, որ նոր բաներ սովորի ու հերթական հիացմունքի արժանի բանն անի։

Այս հինգ կետերը միայն հայ կին անվանբ հիասքանչ սառցաբեկորի գագաթն են։ Օրինակ՝ ես այս ցանկի մեջ չեմ ներառել ոչնչից գեղեցիկ տոն կազմակերպելու և անհավանական համեղ, աշխատատար կերակրատեսակներ պատրաստելու կարողությունը, քանի որ ես երբեք դա չեմ կարող անել, ինչպես և չեմ կարող երբեք նման շքեղ վարսեր ունենալ, ինչպիսին ունի հայ կինը։Ինչո՞ւ եմ ես ասում այս ամենը… Այն պատճառով, որ ես հայ կնոջ դասերից հետո ուզում եմ ուղղել ուսերս, հպարտորեն բարձրացնել գլուխս, գեղեցիկ դիմահարդարում անել, կյանքի տեմպը նվազեցնել ու ինքս ինձ թույլ տալ փոքր-ինչ թույլ լինել։ Եվ ես նրանց դրա համար շատ շնորհակալ եմ»։

Արցախի պատմամշակութային ոլորտի համար բյուջեից... Անին տխուր էր. Կարո Փայլանն այցելել է Անի Սամվել Կարապետյանի նախկին փեսան ամուսնացել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեք անգամ 10... Ու՞ր են անհետանում Փաշինյանի գրառումները և որ... «Շատ ներեղություն, էդ քաղաքացին կարո՞ղ ա եկե... ԵԹԵ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՊՐԻ, ՀԱՅԸ ԿԱՊՐԻ ԿԱՌՈՒՅՑՆ ԱՆՀԻՄՆ ՁԵՎՈՎ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ Հ... «Հերթական «հույժ կարևոր» նորությունը Հ1-ի լու... Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձե... ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը ... Շինթույլտվությունների ու «Կամազների» հարցով ք... Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադ... «Անընդհատ կալանավորում, բացթողում, այս շոունե... «Բա որ էդ լծակների հույսին ես, ի՞նչ էիր վեր-վ... «Ձերբակալություններն ու մեղադրանքներն անխուսա... Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողո... «Ասում էին՝ դե մեզ կբռնեին, հետապնդումների կե... Հիշենք անուն առ անուն. ԱԶԱՏ ՍԻՄՈՆՅԱՆ Հարգելի վարչապետի տիկին, ինձ հուզեց Ձեր ելույ... ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Սերժ Ս... «Այդ ադամանդի գործարանի սեփականատերերը՝ Արմե... «Կոմիտասի անմահ հոգին են ուզում հոգեհան անել»... «Ծնկաչոք դիմում եմ ազգիս՝ օգնեք երեխայիս»․ Փո... Արցախի ոստիկանությունը տեղեկություններ է հաղո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե...
ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը դատի են տվել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի եւ իրավապահների ջրերը մի առվով չեն հոսում: ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը դատի են տվել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականի մարտին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչ Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կերկարաձգի գործունեության ժամանակահատվածը. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով մի քանի ամսով երկարաձգել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածը, քանի որ իրենք չեն տեղավորվում օրենքով նախատեսված ժամկետում: Հանձնաժողովը, որը ղեկավարում է ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իր առջև Գագիկ Ջհանգիրյանի դիմումի հետքերով․ իրարանցում՝ գլխավոր դատախազությունում «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քոչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։ Իսկ Ջհան ՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիր... «Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի ու ՃՈ պետհամարանիշերի գործի լիարժեք քննության ընթացքում առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ։«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործի հետ առնչություն ունի նաեւ ոստիկանության 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախկին պետ, ա Շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021թ.-ից շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում տեղեկացրել է նաեւ, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի: «ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքահարկի մասին իրավական ակտ,
website by Sargssyan