1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իմ երեխանները պետք է մեծանան Հային վայել երկրում»

Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. հունվարին ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի բազմաթիվ հիմնադրույթներ առաջ են բերել հայության գերակշիռ հատվածի զայրույթն ու արդարացի անհանգստությունը: Բազմաթիվ մտավորականներ, իրավագետներ, հասարակական գործիչներ այն բնորոշում են որպես լրջագույն մարտահրավեր՝ ուղղված մեր ազգային արժեհամակարգի դեմ: Մասնավորապես, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը բազմիցս անդրադարձել է սույն Կոնվենցիայի բովանդակությանը՝ շեշտելով , որ այն հակասում է մեր Սահմանադրությանը և ենթակա չէ վավերացման: ՀՀ Սահմանադրության մեջ արձանագրված է, որ ընտանիքը կնոջ և տղամարդու միջև ստեղծվող միությունն է: Մինչդեռ Կոնվենցիայի 81 հոդվածներից բավական է հիշատակել մի քանիսը՝ համոզվելու համար, որ Կոնվենցիան պարտավորեցնում է պետություններին՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով» (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս): Սա նշանակում է, որ սույն Կոնվենցիան վավերացնելուց հետո տեղի են ունենալու օրեսդրական փոփոխութոյւններ, որոնց համաձայն որպես ընտանիք պետք է դիտարկվեն սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ դրան հետևող զարգացումներով (ամուսնության պետական գրանցում, երեխաների որդեգրում և այլն):
Կոնվենցիայի մեկ այլ կետով(հոդված 14), նախատեսվում է որպեսզի «պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում» ներդրվեն ուսումնական նյութեր՝ առնչված նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» գաղափարին՝ առանց հստակեցնելու ուսուցման համար տվյալ եզրաբանության բովանդակությունը:
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 60-րդ հոդվածը վերաբերում է «գենդերային հիմքով ապաստան ստանալու խնդրանքներին»: Համաձայն այս կետի «Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապաստան հայցողների համար գենդերային բաղադրիչը հաշվի առնող ընդունման ընթացակարգեր և աջակցության ծառայություններ, ինչպես նաև գենդերային ուղեցույցներ և գենդերային բաղադրիչ ունեցող ապաստան տրամադրելու ընթացակարգեր ստեղծելու համար, ներառյալ՝ փասխստականի կարգավիճակ տալու հարցի լուծումը և միջազգային պաշտպանության մասին դիմումները» ։ Դժվար չէ տեսնել ու հասանալ ասվածի ենթատեքստը, որ Հայաստանը պարտավորվելու է ապաստան տրամադրել այլ երկրներից եկած նման խմբերի մարդկանց և ապահովել նրանց բարեկեցությունը:

Այս փաստերի շարքը երկար կարելի է թվարկել: Եվ մինչ հայ ազգի մի ստվար հատված շաբաթներ շարունակ քննարկում է սույն Կոնվենցիայի մեջ պարունակվող ազգային-հոգևոր անվտանգության հետ կապված վտանգները, Հայաստանի Փաստաբանների Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համացանցում՝ մասնավորապես Chang.org հարթակում նախաձեռնել էր ստորագրահավաք՝ կանխելու համար մեր պետության կողմից դրա վավերացումը: Սակայն ամերիկյան կողմից արգելափակվեց այդ նախաձեռնությունը, ինչը շատ ենթադրությունների տեղիք է տալիս: Դրան հետևեց մի լայնամասշտաբ գործ. Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը՝ ի դեմս նրա ղեկավար , ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի, կազմակերպվեց ստորագրահավաք: Եվ արդեն 12- րդ օրն է, ինչ ընթանում է ստորագրահավաքը՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, որի նպատակն է այն վավերացրած կամ վավերացնել պատրաստվող երկրներում օրենսդրորեն ամրագրել խեղաթյուրված արժեքներ՝ հարված հասցնելով տվյալ ազգերի արժեհամակարգին: Շնորհիվ «Կամք»-ի ներդրած այս ջանքերի՝ արդեն իսկ բազմահազար քաղաքացիներ հնարավորություն են ունեցել իրազեկվելու Ստամբուլյան կոնվենցիայի բովանդկությանը և ասելու իրենց վճռական խոսքը: Հիշեցնենք, որ ստորագրահավաքին միացել են նախկին Արդարատատության նախարար Գևորգ Դանիելյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ՝ արդեն բոլոր պատգամավորները, խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, քաղաքագետ Մհեր Շահգելդյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Ռուբեն Սաֆրաստյանը, անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, հայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը(ով վերջերս հրաժարվեց Հայաստանի Կինեմտոգրաֆիայի միությանն իր 30 տարվա անդամակցությունից՝ կապված այլասերված բովանդակություն պարունակող ֆիլմերը «Ոսկե ծիրան» կինոփառատոն ներմուծելու և մրցանակ շնորհելու հետ), Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, ԱՍԱԼԱ-ի մարտիկ , Վան գործողության կազմակերպիչ Վազգեն Սիսլյանը, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը և շատ ուրիշներ: Սկզբում Ստորագրահավքի անցկացման վայր ընտրվել էր ՀՀ ԱԺ-ն: Սակայն լայն հասարակության պահանջով ավելացվեցին ևս մի քանի հենակետեր Հյուսիսային պողոտայում, Նորքի 2-րդ զանգվածում, իսկ հիմա մարզային բնակչությունը ևս պահանջ է դրել՝ ստորագրահավաքին մասնակցելու հնարավորություն ստեղծել նաև իրենց համար: Ինչպես նշում են «Կամքի» ղեկավարները, այս աշխատանքը ևս ընթացքի փուլում է:

NEWSMEDIA.am-ի թղթակիցը զրուցել է Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներ Արթուր Արամյանի և Հմայակ Մկրտյանի հետ, ծանոթացել նրանց առաջիկա ծրագրերին և լսել նրանց դիտարկումները ՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի առավել վտանգավոր դրույթների հետ: Մինչ կներկայացնենք մեր զրույցը, նշենք, որ վերը թվարկված խնդիրների շուրջ արդեն պաշտոնական հայտարարություն են տարածել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ ԵՎ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ՝ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ) վերաբերյալ՝ կոչ անելով իշխանություններին զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը Սուրբ Աստվածամոր օրինակով, գնահատել նրա դերն ու առաքելությունը ընտանիքում, հասարակական և ազգային կյանքում: Տղամարդու և կնոջ միությամբ ընտանիքը, հաստատված սիրո, փոխադարձ հարգանքի ու հասկացողության վրա, հիմնական երաշխիքներից է ազգի հարատևության, անհատի դաստիարակության ու հոգևոր աճի և պետության պատասխանատու քաղաքացու ձևավորման համար: Հետևաբար, ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումները պետք է ելակետ ունենան ընտանիքի սրբության ու նվիրականության բնույթն ու արժեքը:
Արդ, նկատի առնելով, որ ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից:
Հայրենի պետության զորացման և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքի կառուցմանն ի նպաստ կարևորում ենք ընտանիքում և հայրենի կրթական համակարգում հոգևոր, բարոյական և ազգային արժեքներով նոր սերնդի դաստիարակությունն ու կրթությունը, ինչպես նաև այս նպատակով զանգվածային լրատվամիջոցների պատասխանատու գործունեության արդյունավորումը:
Եկեղեցին հովվական իր առաքելությամբ շարունակելու է հոգևոր խնամք ու աջակցություն ցուցաբերել հայ ընտանիքներին` հաղթահարելու ներընտանեկան կյանքի խոչընդոտները և զորանալու ընտանիքի սրբության աստվածապարգև շնորհով:
Մեր աղոթքն է, որ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր հանապազ խնամքի ներքո պահի մեր ժողովրդին, ամուր և հարատև սիրով ջերմացնի ընտանիքները և շինություն պարգևի հայրենի մեր պետությանը, արդյունավորի հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթաց կյանքի ներդրված բոլոր ջանքերը»:
Ստորագրահավաքի կազմկերպիչների գնահատմամբ սա ևս մեկ կարևորագույն քայլ է՝ հասնելու մեր պայքարի վերջնական հաղթանակին:
-Մեր երեխաները այս երկրի վաղվա քաղաքացիներն են , և մեր կամքն է՝ թույլ չտալ, որ օտար ուժերը մեր մեջ ոչնչացնեն այն փառահեղ հոգևոր-մշակութային ժառանգությունը, որը մեզ են թողել մեր պապերը-համոզված են նրանք:

 

Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կազմակերպված ստորագրահավաքի առաջին իսկ օրից Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ֆեյբուքյան իր էջով տարածեց հայտարարություն, որն այժմ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.

Վերապրել ես ցեղասպանություն,

Վերականգնել անկախ պետականություն և ազատագրել Արցախը:
Սակայն դու, հայրենի գյուղերում, թե քաղաքներում, Արցախում, թե Ջավախքում, հոգնած և մեկուսացված, դատապարտված ես զբաղվել օրվա հացի խնդրով, որովհետև հակառակ քո արյան ու անասելի զոհողութունների գնով ձեռք բերված հաղթանակների, կաշառակեր և անկուշտ համակարգը հայրենիքը հասցրել է սպառման եզրին, և մինչ Ադրբեջանի բնակչությունը 30 տարում 7-ից 10 միլիոն էր դառնում, իսկ Թուրքիայինը՝ 60-ից 80 միլիոն, մեր հայրենի հայ բնակչության թիվը կիսվել է:
2018 թվականի մայիսին, մեկ մարդու պես, իշխանությունից հեռացրել ես կաշառակեր վարչակարգին` աշխարհին ցույց տալով խաղաղասիրության և ազատասիրության ստեղծագործ քո տաղանդը:
Սակայն այս անգամ էլ իշխանության շարքեր են թափանցել քո ազգային ինքնության վերացման երդվյալ դարանակալ, օտարամուտ ուժեր, որոնց միակ նպատակն է՝ ԱՐԱՏԱՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ «ՆԵՐԱՐԿՄԱՆ» ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱՋՆՋԵԼ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ, ՊՂԾԵԼ ՀԱՅ ԵՐԵԽԱՅԻՆ, տապալել հայկական մշակույթի ու Ազգային Առաքելական Եկեղեցու հենասյուներն և վերջնական կործանման հասցնել մեր ազգը:
Մենք՝ ավանդապաշտ հայ երիտասարդությունս, այդ ամենը թույլ չե՛նք տալու
Ա'րդ, կոչ ենք անում`
Հայ կնոջը՝ ամուր և բարձր պահել հայ ընտանիքի և հայ երեխայի սրբազան մոր պատիվը,
Հայ վետերանին, հայ ուսուցչին՝ փրկել պղծումից մեր վաղվա զինվորին` հայ երեխային,
Հայ իրավաբանին՝ միանալ սահմանադրությամբ պաշտպանված հայ մոր, երեխայի, ընտանիքի և եկեղեցու պաշտպանության գործին,
Հայ դիվանագետին՝ հեռու պահել մեր երկրից Եվրոպայի ու ժողովրդավարության անունից մեր երկիրը ներսից քայքայող կառույցներին,
Հայ լրագրողին՝ բացահայտել երեսուն արծաթ դրամով մեր ազգը սրբապղծության մատնող ուժերին ,
Հայ մտավորականին և մշակույթի գործչին՝ միանալ հայ ավանդապաշտ երիտասարդի պայքարին և լսելի դարձնել մեր ձայնը,
Հայ իշխանավորին՝ իր շարքերից մաքրել արատավորը, մերժելին ու դատապարտելին, և հավատարիմ մնալ մայիսյան ընդվզման խորհուրդին:
Իսկ մեր դարանակալ թշնամուն զգուշացնում ենք`
Մենք կպայքարենք մինչև կատարյալ հաղթանակ, ոչինչ մեզ չի թուլացնի, ո'չ բանտը, ո'չ մեզ հին ուժերի ծառա ներկայացնելու սուտը, ո'չ արմատականի պիտակը:
Մենք ենք այս երկրի վաղվա քաղաքացին, և մեր կամքն է՝

ԱՊՐԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ:

Ներկայացնում ենք զրույցը Հայկական արժեքների պաշտպանության
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամների հետ:
ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄՅԱՆ -Ես մեր կազմակերպության հիմնադիր Վահագն Չախալանի հետ ծանոթացել եմ այս տարվա հունվարին: Եվ արդեն կարճ ժամանակահատվածում մեր միջև ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ: Ինքս լինելով ազգային-պահպանողական հոսանքի ներկայացուցիչ և կրելով մեր ավանդական արժեքները՝ Վահագն Չախալյանին բազմիցս ասել եմ, որ «ԿԱՄՔ»-ը կարող է դառնալ կամուրջ՝ մեր ազգային արժեհամակարգի և պետականության պահպահնությանը նպաստող ուժերին իր շուրջը համախմբելու , մեր ներուժը մեկտեղելու համար: Մենք մի հանգրվանում ենք, երբ բոլորս պետք է գործենք միասնաբար:Եվ պետք է ասեմ, որ այս գաղափարն արդեն իսկ իրականություն է դառնում և ծառայում է բուն նպատակին:
Նշեմ, որ Հայկական արժեքների պաշտպանության
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը ստեղծվել է 2018-ի հունվարին՝ այն պահից սկսած, երբ Հայաստանի Հանրապետութանը պարտադրվեց Ստամբուլյան կոնվենցիան: Եվ այսօր քննարկվող հրատապ խնդիրները մեզ համար նոր չեն, քանի որ այս քննարկումների կիզակետում եղել ենք ի սկզբանե: Եվ երբ ս.թ. մայիսին «Բուկինիստ» գրախանութում կազմակերպվեց 3-6 տարեկան երեխաներին հասցեագրված և բացահայտ այլասերվածության քարոզներ պարունակող՝ «Իմ մարմինն անձնական է» գրքի հանրայնացումը, մեր շնորհիվ տապալվեց այդ ապազգային նախաձեռնությունը: Հստակ կարող եմ ասել՝ նրանք ձախողվեցին շնորհիվ Վահագն Չախալյանի, ով այդ պահին անմիջապես համախմբեց ազգային նկարագրի տեր մարդկանց: Չեմ բացառում, որ նրանց կողմից նման դեպքեր հետագայում ևս լինելու են: Դա մեր սերնդի ներաշխարհը պղծելու դրսևորումներից մեկն էր ընդամենը:Եվ ես բազմաթիվ նամակներ եմ հղել պատկան մարմիններին, թե արդյո՞ք սա չի սպառնում մեր ազգային անվտանգությանը: Որևէ պատասխան առ այսօր չեմ ստացել:
-Արձագանքը թերևս կարելի է համարել այն, որ նույն պատկան մարմինների կողմից քննադատություն հնչեց գրքի հանրայնացումը կանխող մարդկանց հասցեին:Ինչի՞ մասին է սա վկայում:
ՀՄԱՅԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ- Մենք այստեղ ունենք գիրք, որը հրատարակվել է ՀՀ Սոցապնախարարության պատվերով: Սույն ձեռնարկը հրատարակվել է ժողովրդին Ստամբուլյան կոնվենցիայի մասին «իրազեկելու» նպատակով: Եվ այն ներկայացնում է Կոնվենցիայի հոդվածները՝ դրանք մեկնաբանելով դրական լույսի ներքո:Բայց մենք քաջածանոթ ենք դրա իրական բովանդակությանը և ենթատեքստերին, գիտենք , թե այն իրականում ինչ է իրենից ներկայացնում, ինչպիսի օրեսնդրական փոփոխությունների դաշտ է բացում: Ինչ վերաբերում է նախարարի գնահատականին՝ կապված հիշյալ գրքի շնորհանդեսի տապալման հետ, վկայում է մի հստակ բանի մասին. նա հենց այդ գաղափարների ջատագովն է: Եվ առհասարակ, այս իշխանությունների ձգտումն է օրինականացնել միասեռականների ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, ինչին հաջորդելու է միասեռականների՝ կրթական հաստատություններում ներգրավվածությունը:Այդ նպատակներին ուղղված քայլերից մեկը «Իմ մարմինն անձնական է» գիրքն էր: Նորից դրան անդրադառնալով՝ հիշեցնեմ, որ մեր երկրի առաջատար հոգեբաններն այն որակեցին մարդկային չափանիշներից դուրս: Չի կարելի անձի ձևավորման փուլում գտնվող երեխաների շրջանում նման քարոզներ անել, քանի որ դա արդեն իսկ մանկապղծություն է: Եվ դատելով մեր ազգի հոգևոր նկարագրից, որը, բարեբախտաբար, դեռ չենք կորցրել, իշխանությունները չեն հասնելու իրենց նպատակին և իրենց երազած ազատությունները՝ վավերացված Ստամբուլյան կոնվենցիայի տեսքով չեն լինելու:
-Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման՝ Փաստաբնների Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համացանցում կազմամկերպել էր ստորագրահավաք, որը օրեր անց պարզապես ջնջվեց: Ինչպե՞ս կբնորոշեք այս իրողությունը:
ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄՅԱՆ-Ստորագրահավաքի կազմակերպումն ինքնին ողջունելի էր: Բայց դրա հեռացումը համացանցից , խոսում է այն մասին, որ տեղի է ունենում բռնություն մի ամբողջ ազգի արժեհամակարգի դեմ: Եվ մենք՝ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախլյանի գլխավորությամբ, անմիջապես որոշեցինք ստորագրահավաքը տեղափոխել իրական հարթություն: Եվ արդյունքն իրեն սպասեցնել չտվեց: Մենք մեր սերունդներին պատասխան պիտի տանք այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը: Եվ այդ պատասխանը պետք է տանք՝ մեր անցած ճանապարհով:
-Գիտենք, որ Ստամբուլյան կոնվենցիան պարունակում է դրույթներ՝ այն վավերացրած երկրներում գենդերային հիմքով ապաստան տրամադրելու մասին: Ինչի՞ կարող է սա հանգեցնել:
ՀՄԱՅԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ-Հայաստանն այսօր, դժբախտաբար, համարվում է միգրանտ արտահանող երկիր: Հայաստանից մարդիկ արտագաղթում են այլ երկրներ՝ բառացիորեն օրվա հաց վաստակելու: Բայց այստեղ են գալիս են սոցիալապես էլ ավելի անապահով մարդիկ՝ Հնդկաստանից, Պակիստանից և այլ երկրներից: Եվ վտանգը հենց այն է, որ տարբեր երկրներից Հայաստան կարող են գալ նման կողմնորոշում ունեցող մարդիկ: Նրանք այստեղ են հաստատվելու մեր երկրի ՝ առանց այդ էլ սուղ ռեսուրսների հաշվին: Իսկ Կոնվենցիայի մի շարք կետեր պահանջում են հոգալու նրանց բարեկեցությունը՝ բուժօգնություն, աշխատանքով ապահովում: Այսպիսով , մեզ հասցվելու է թե՛ բարոյական և թե՛ ֆինանսական մեծ վնաս: Բացառված չէ, որ այդպիսի անձինք կարող են աշխատանքի տեղավորվել մեր ուժային կառույցներում՝ ՀՀ Զինված ուժերում, ոստիկանական զորքերում, ինչպես նաև իրավական մի շարք ոլորտներում: Ընդ որում՝ չենք էլ կարող խուսափել այս ամենից, քանի որ դա վերահսկվելու է եվրոպական համապատասխան մարմինների կողմից:Անգամ կգտնվեն մարդիկ, ովքեր այս հանգամանքը կօգտագործեն ՝ խուսափելու համար բանակում ծառայությունից: Մինչդեռ մենք դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունեցող երկիր ենք՝ շրջապատված առնվազն երկու թշնամկան պետություններով, որոնց քաղաքական օրակարգի գլխավոր օղակներից մեկը հայատյացությունն է՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով:
ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄՅԱՆ-Երբ խոսում ենք ազգային անվտանգությունից, պետք է դիտարկենք մեկ այլ հանգամանք ևս. եթե մենք պարտավորվում ենք ապաստան տալ նման խմբերի մարդկանց, արդյո՞ք սա խթան չի դառնալու մեր երկրում օտարերկրյա հզոր գործակալական ցանց ներդնելու համար: Ինձ համար ամենամեծ վտանգներից մեկը սա է: Մենք զրկված ենք լինելու անգամ այս կոնվենցիայի շրջանակում վերահսկողություն սահմանելու հնարավորությունից: Եվ ամենակարևորը՝ մենք ե՞րբ ենք տնտեսապես այդքան հզորացել, որ պետք է ֆինանսապես ապահովենք նման այլասերված խմբերին՝ մոռացած մեր զոհված ազատամարտիկների ու զինվորների ընտանիքներին, հիվանդ կամ հաշմանդամ երեխաներին, բազմազավակ ընտանիքներին, թշնամու ամենօրյա կրակոցների ներքո ապրող սահմանամերձ գյուղերի բնակիչներին…Մենք պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ, ինչպես գործընկերս նշեց, նման խմբերի մարդիկ կարող են ներթափանցել կրթական ոլորտ, ուժային կառույցներ, և նրանց «իրավունքների » իրացումը վերահսկվելու է Եվրամիությունից պարբերաբար գործուղվող ներկայացուցչական մարմնի կողմից:Սա բացահայտ սպառնալիք է մեր պետության և մեր ազգային գոյության դեմ: Հայաստանի Հանրապետությն քաղաքացին պետք է հանրաքվեի ճանապարհով տապալի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ես ինքս մինչև վերջ տեր եմ լինելու իմ ձայնին: Եվ եթե մեր իշխանությունները չանսան ժողովրդի ձայնին, ուրեմն , մենք շատ ավելի ծանր իրավիճակում ենք, քան գիտենք:
-Ի՞նչ ընթացքի մեջ է ստորագրահավաքը: Եվ որքան ձայն է հարկավոր այն Սահմանադրական Դատարան ներկայացնելու համար:


ԱԹՈՒՐ ԱՐԱՄՅԱՆ-Մեզ հարկավոր է 30000 ստորագրություն: Մինչ այս պահը մեր քաղաքացիները դրսևորել են բարձր ակտիվություն: Ես նույնիսկ կասեի՝ մեր սպասածից ավելի մեծ արդյունք ունենք: Մարդիկ իրենք են կամավորության սկզբունքով կազմակերպում ստորագրահավաքը՝ իրենց հեռավոր բնակավայրերում ավելացնելով մեր հենակետերը: Մեր առաջին շրջիկ կետը օրեր առաջ դրվեց Նորքի 2-րդ զանգվածում՝ Երևան Սիթի սուպերմարկետի դիմաց, մյուսը՝ Կոմայգու հարևանությամբ:
Մենք կատարում ենք երկու կարևոր գործողություն. նախ քաղաքացիները տեղեկանում են, թե մեր երկրի իշխանություններն ի՞նչ փաստաթուղթ են պատրաստվում ստորագրել: Եվ երկրորդ՝ ինչպիսի՞ հետևանքներ է ունենալու մեզ համար Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Նայելով ժողովրդի արձագանքին, կարող եմ հստակ ասել՝ մենք հաղթելու ենք: Եթե իշխանությունները լուրջ չվերաբերվեն ժողովրդի ձայնին, մենք կհավաքվենք ՀՀ ԱԺ-ի դիմաց՝ պահանջելով հանրաքվե:
ՀՄԱՅԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ- Բարեբախտաբար, մեր հասարակության մեջ մեծ տոկոս են կազմում գիտակից և իմաստուն մարդիկ, ովքեր ակտիվորեն դիմակայում են վերահաս վտանգներին: Մեր առաջիկա ծրագրերից մեկն էլ այն է, որ մեր ներկայացուցիչները շրջիկ հենակետերով այցելելու են հեռավոր մարզեր՝ մեր ոչ քաղաքաբնակ հայրենակիցներին ևս հնարավորություն տալով ասելու իրենց վճռական ՈՉ-ը: Իսկ դրա պահանջը՝ նրանք մեզ ներկայացնում են ամեն օր: Ամեն ինչ կախված է այս հարցի լուծումից: Եթե ձգձգվի կամ իշխանությունները շրջանցեն ժողովրդի ձայնը, ապա մեծ հավանականություն կա , որ սա կվերածվի համաժողովրդական շարժման: Վստահ եմ, որ մեր ազգի տեսակը հաղթելու է:
ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄՅԱՆ-Մեր նախնիները մեզ են ժառանգել փառահեղ պատմա-մշակութային ժառանգություն: Դրա վկայություններից մեկն էլ Քարահունջն է, որտեղ կատարվող պեղումները ավելի շատ միտված են ոչնչացնելու հուշարձանը: Ես այս առումով դարձյալ բազմաթիվ նամակներ եմ հղել պատկան մարմիններին, որոնք անարձագանք են մինչև հիմա: Օրինակը պատահական չեմ բերում, քանի որ այս ամբողջ ընթացքում հասկացել եմ մի բան. օտար ուժերի կողմից հրամայված է ոչնչացնել մեր ինքնությունն ու պատմությունը: Եվ Ստամբուլյան կոնվենցիան այդ մեծ, ընդհանուր ծրագրի մի մասն է կազմում:
Մեր պապերը մեզ են թողել Ընտանիքի և այնտեղ տիրող արժեքների, ներդաշնակ փոխհարբերությունների հրաշալի մոդել: Եվ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ մեր մեր գոյության հզոր միջնաբերդերից է: Մենք արդյո՞ք պիտի թույլ տանք, որ այլասերվածություն ժառանգվի մեր զավակներին ու թոռներին: Ո՛չ: Միանշանակ՝ ո՛չ: Հիշենք, թե ինչպես իտալացիները , որ հասցրեցին երկար տարիներ տառապել իրենց երկրում ամրագրված այլասերված օրենքների ձեռքը (որոնցից մեկի համաձայն էլ բոլոր երեխաների ծննդյան վկայականներում համատարած գրվում էր՝ «ծնող 1» և «ծնող 2»), վերջերս մեծամասշտաբ ցույց արեցին ասելով. «Այսուհետ Իտալիայում կան տատիկներ և պապիկներ, հայրիկներ ու մայրիկներ»: Իսկ ինչու՞ պիտի թողնենք մեզանից խլեն այդ սուրբ արժեքները, որ ունենք: Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու և վերջ:

«Իմ երեխանները պետք է մեծանան Հային վայել երկրում»

…Մինչ մենք զրուցում էինք Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներ Արթուր Արամյանի և Հմայակ Մկրտչյանի հետ, մեր քաղաքացիները շարունակում էին ակտիվորեն մասնակցել ստորագրահավաքին: Եվ այդ ընթացքում մոտեցավ երիտասարդ մայրիկ ՝ երեք փոքր երեխաների հետ միասին: Ինչպես պարզվեց, վերջերս են Հայաստան տեղափոխվել ԱՄՆ-ից՝ ամբողջ կյանքն այնտեղ ապրելուց հետո:
-Մեր ընտանիքը վերադարձել է Հայաստան, որպեսզի մեր զավակները դաստիարակվեն ու մեծանան հայեցի: Եկել ենք ու ի՞նչ ենք տեսնում: Հայաստանում կատարվելու է այն ամենը, ինչից փորձել ենք փրկել մեր երեխաների՞ն: Ես իմ վճռական ստորագրությունն եմ ավելացնում մեր հայրենակիցների ձայնին, որպեսզի մեր զավակները մեծանան Հայրն վայել երկրում, ոչ թե միանանք աշխարհում տիրող այս կործանարար հոսանքին:
Եկավ ևս մի երիտասարդ մայրիկ՝ երեխաների հետ: Նրա ստորագրությունից հետո՝ բազմահազար քաղաքացիների անվան կողքին մենք կարդացինք մի յուրօրինակ ազգանուն՝ Շպիլբերգ: Պարզվեց ՝ հայաստանաբնակ հրեա է, ով նույնպես աջակցում է մեր ժողովրդի պայքարին.
-Միանշանակ դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Սա Հայաստանին պարտադրող ուժերը նախ թող իրենք փորձեն հաղթահարել դրա հետևանքներն իրենց երկրներում: Եթե ստորագրահավաքին հաջորդի հզոր հանրահավաք, միանշանակ մասնակցելու եմ իմ երեխաների հետ՝ նրանց մանկասայլակներով այստեղ բերելով:
Ստորագրահավաքի հաջորդ մասնակիցը միջին տարքից բարձր կին էր՝ իր դպրոցական թոռնիկի հետ միասին: Վերադարձել էին Ռուսաստանի Դաշնությունից:
-Մենք հեղափոխությանը հավատալով՝ վերադարձել ենք Հայրենիք: Իսկ թոռս, այսօր տեսնելով, թե ինչպիսի՞ օրենքներ են ուզում ներառել և կյանքի կոչել, ամոթանք է տալիս հայերին: Ասում է՝ մի՞թե չպիտի կարողանաք արգելել անբարոյականության արմատավորումը մեր սուրբ երկրում: Դրա համա՞ր են մեր հերոսները զոհվել,- ասում էր նա:
Մենք զրուցեցինք նաև նրա թոռան հետ: Եվ շատ զարմացանք, որ, ծնված և ապրած լինելով Ռուսաստանի Դաշնությունում, առանց օտար շեշտադրության անսխալ խոսում էր մայրենի լեզվով, ինչն այսօր հաճախ չես տեսնի: Տղան, որ մոտ 15 տարեկան կլիներ, ասաց.
-Ափսոսում եմ , որ դեռ անչափահաս լինելու պատճառով չեմ կարող ստորագրել: Բայց որպես ապագա հայ ընտանիքի հայրիկ՝ դեմ եմ այլասերվածության քարոզին և օրինականացմանը իմ պապերի երկրում:
…Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքը շարունակում է իր ընթացքը: Հետևելով իրադարձությունների ընթացքին՝ բոլորս պետք է ապագայի առաջ մեզ հաշիվ տանք ու մեկ անգամ ևս հիշենք Գարեգին Նժդեհի այս խոսքերը. «Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն արեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը»:



Հասմիկ   Պողոսյան

եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ... Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատ... Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ ն... Ձեր գեղեցկության բանալին գտեք Pure Skin Cosm... ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների ... Ուշադրություն․ Սյունիքում առատ տեղումներով պա... «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորը ինքնավնասում է ա... Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռա... Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցո... Փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ... Երբ ուժեղ է լինում իմունիտետը, հատկապես մշակո... ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan