«Սա սրբապղծություն է… սրբապղծություն համայն ազգի նկատմամբ, եկել եմ ու հայտնաբերել` հերոս տղայիս սրբապղծված շիրիմը, սա անելու բան չէր հայ կոչվածներ…
Այսօր առավոտ վաղ հայտնի դարձավ, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ մոմ կամ այլ հեղուկ է թափված գերեզմանների վրա:
Նկատենք, որ պղծված շիրմաքարերի թվում է նաեւ հերոս Արմենակ Ուրֆանյանի գերեզմանաքրը: Ով է կամ ովքեր, ի՞նչ նպատակով են նման պղծություն կատարել, այդ բարբարոսության հեղինակները, Newsmedia.am-ը փորձեցհետաքրքրվել հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրիկից` տիկին Համեստից, ով այդ պահին գտնվում էր Եռաբլուրում, որդու գերեզանաքարի մոտ: Տիկին Համեստը մեզ հետ զրույցում ասաց, որ ի վիճակի չէ ոչինչ ասել կամ խոսել, միայն կարճ, արցունքն աչքերին նկատեց. «Սա սրբապղծություն է… սրբապղծություն համայն ազգի նկատմամբ, ես էսօր եկել եմ ու հայտնաբերել` հերոս տղայիս սրբապղծված շիրիմը, սա անելու բան չէր հայ կոչվածներ…»:
Ավելին տիկին Համեստը ի վիճակի չէր խոսելու: