1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ի պատասխան Գլխավոր դատախազության արձագանքին՝ "Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շիրակի պետական համալսարանում" գրառմանս

ՀՀ գլխավոր դատախազությունը ի պատասխան իմ կողմից հուլիսի 30-ին facebook-յան էջումս կատարած "Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շիրակի պետական համալսարանում" գրառմանս այսօր հայտարարությամբ է հանդես եկել... 
Գլխավոր դատախազության պատասխանի մեջ բացահայտ երևում է Արթուր Դավթյանի ղեկավարած գերատեսչության նեղսրտութունը իմ գրառման վերաբերյալ... 
Իսկ հիմա կպատասխանեմ պարոն Դավթյանի գերատեսչության վերջին պարզաբանմանը... 
Պարզվում է` ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից համալսարանում թույլ տրված ապօրինությունների և հանցագործությունների մասին դատախազության տարածած հաղորդագրության մեջ տեղեկատվություն չի եղել, քանի որ (բառացի մեջբերում եմ)՝ "հաղորդագրությունը վերաբերել էր Շիրակի պետական համալսարանին առնչվող առերևույթ կոռուպցիոն այն չարաշահումներին, փաստական հանգամանքներին, որոնք առնչվում են հիմնականում 2011-2017թթ-ին"... Նախ, դատախազության հայտարարության մեջ որևէ ժամկետներ չեն նշվել, որ ես կամ այլ ընթերցողները հասկանան, թե հաղորդագրությունը որ ժամկետներին է վերաբերում... Հետաքրքիր է, ի՞սկ գլխավոր դատախազությունում չգիտեն, որ պարոն Մինսայնը ՇՊՀ ռեկտոր է դարձել 2016 թ-ի հուլիսի կեսերից և այդ պաշտոնից հեռացել է 2018 թ-ի մայիսի 18-ին... Եթե դատախազության հաղորդագրությունը պարունակել է մինչև 2017 թ-ը ներառյալ տեղի ունեցած չարաշահումների և անօրինականությունների մասին տեղեկությունները, ապա Սահակ Մինասյանի "քաջագործություններին" վերաբերող տեղեկությունները ևս պետք է տեղ գտնեին դատախազության տարածած հաղորդագրության մեջ... Ավելին` Գլխավոր դատախազության կողմից մատնանշված գրադարանի գրքերի ապօրինի օտարումը, որի վերաբերյալ ևս քրեական գործ է հարուցվել, տեղի է ունեցել 2017 թ-ին, ինչպես նաև բազմաթիվ այլ անօրինակնություններ ևս տեղի են ունեցել 2016 թ-ի հուլիսից մինչև 2017 թ-ի դեկտեմբերը... Ի՞նչ է նշանակում (բառացի մեջբերում եմ)՝ "հակասական փաստական տվյալներ են ստացվել «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն» և «Սոցոլոգիա» մասնագիտությունների գծով ծրագրերի իրականացման իրավաչափություն" արտահայտությունը, եթե ԿԳՄՍ նախարարությունում, ինչպես նաև ՇՊՀ-ում բոլորը գիտեն, որ որևէ կրթական լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնող բուհը պետք է ունենա համապատասխան մասնագիտության 3 գիտթեկնածու դասախոս, որը ՇՊՀ-ում խախտվել է ու խախտվում է մինչև հիմա... Անընդունելի է այդ ձևակերպումը, քանի որ դա պարզելու համար դատախազությանն անհրաժեշտ է ընդամենը 5 րոպե. համեմատություն է արվում լիցենզիաներում գրանցված դասախոսների և համապատասխան ծրագրեր մատուցող ամբիոնների դասախոսների միջև և շատ հեշտ պարզվում է, թե լիցենզիայում գրանցված մարդիկ արդյո՞ք դասավանդում են այդ ամբիոններում... Սակայն, ինչպես պարզվում է, մեր պրոֆեսիոնալ դատախազությունը մինչև հիմա այդ 5 րոպեանոց աշխատանքը չի կարողանում ի մի բերել և պրիմիտիվ այս կեղծիքի վերաբերյալ խոսում է "հակասական փաստական տվյալներ" եզրույթն օգտագործելով... 
Հիշեցնեմ, որ Շիրակի մարզի դատախազի գրությամբ ես ու իմ գործընկերը ևս պետք է մասնակցեինք մասնագիտական փորձաքննության աշխատանքներին, ինչը տեղի չունեցավ: Գլխավոր դատախազությունը նաև պարզաբանում է, որ մինչև հիմա չեն ստացել փորձաքննությունների արդյունքները... Զարմանալի է, որ 2018 թ-ի նոյեմբերից մինչև հիմա՝ 9 ամսից ավել, չեն կարող պարզել, թե իրականում ինչ արժեք ունի պարոն Մինասյանի կողմից ձեռք բերված և բուհի "վզին փաթաթված" 14 միլիոն դրամանոց դիզելային գեներատորը, որի իրական գինը կարելի է իմանալ ,ասենք, list.am կայքի համապատասխան բաժնում... 
Պարզվում է` Գլխավոր դատախազությունում շատ նեղսրտել են այն հանգամանքից, որ ես կասկածի տակ եմ վերցրել նրանց անաչառությունը Սահակ Միանսյանի հանդեպ և որոշ պրիմիտիվ պիտակավորումներով փորձում են դաս տալ "բացառապես առանձին անհատներիս", որ լավ չեմ հասկացել,որ նրան վերաբերող գործը ևս ուղարկվել է ՀՔԾ... 
Նախ, ես ունեմ բոլոր իրավունքները` կասկածելու դատախազության անաչառությանը, քանի որ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին իմ ու Հ. Խորիկյանի կողմից ուղղված ՇՊՀ-ում նախկին ռեկտորի կողմից գործած անօրինականությունների վերաբերյալ "բաց նամակից", ինչպես նաև դրանից հետո իմ կողմից հրապարակված բազմաթիվ ապօրինությունների և հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները բացահայտ արհամարհվում էին դատախազության կողմից և սայլը տեղից միայն շարժվեց 2018 թ-ի մայիսին... Պատասխանեք` ինչու՞ դատախազությունը որևէ գործ չէր հարուցում այդ ընթացքում, եթե, օրինակ, գրադարանի գրքերի ոչնչացման վերաբերյալ տեղեկությունն իմ facebook-յան էջում տեղադրել եմ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին... Ի՞նչն էր խանգարում դատախազությանը, որ հաջորդ իսկ օրը գործ հարուցեր, այլ ոչ թե գրառումիցս 8 ամիս անց... Ինձ համար, դատախազության ոլորտից շատ հեռու գտնվող մարդուս համար, դա շատ վաղուց է պարզ... Հավելեմ նաև, որ շատ լավ հասկացել եմ, թե ինչու է գործն ամբողջ ծավալով ուղարկվել է ՀՔԾ՝ այդ թվում նաև կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանին վերաբերող ծավալը ևս... Հարգելի Գլխավոր դատախազությանն ասեմ, որ, ինչ վերաբերում է այն մտքին, թե ես (բառացի մեջբերում եմ)՝ "...լռել է նախորդող (կարդա մինչև 2017 թ-ը) այդ շրջանում կատարված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ", ապա շատ ճիշտ եք նշում, որ դրանք "ենթադրյալ" են, իսկ Սահակ Մինասյանի կատարածները հաստատ են և դրանք ապացուցելը րոպեների խնդիր է ու հենց դրա պատճառով էլ վերջինիս կողմից գործած հանցագործությունների վերաբերյալ բարձրաձայնում եմ...Եթե գիտենայի նախորդների կողմից գործած իրական հանցագործությունների մասին, ապա անպայման կբարձրաձայնեի դրանց մասին ևս, չկասկածե՛ք... Բացի այդ, առանց իմ ակտիվության էլ, որքանով նկատում եմ այս պատասխանից, շատ շահագրգիռ եք, որ նախորդների կողմից գործած ենթադրյալ հանցագործությունները բացահայտվեն... Դե՛, բացահայտեք... 
Ի դեպ, որպեսզի այսուհետ որևէ "կասկած" չհարուցի Գլխավոր դատախազության անաչառությունը, մի հարց."Ինչու՞ մինչև հիմա քրեական գործ չի հարուցվել Համաշխարհային բանկի կողմից ՇՊՀ-ում անցկացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում կեղծ մրցույթների անցկացման վերաբերյալ, որում ներգրավված են նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի որոշ անդամներ... Օրինակ՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանից բացակայող բուհի նախկին աշխատակիցը, որը 2017 թ-ի հուլիսից գտնվում է ԱՄՆ-ում, 2018 թ-ի հունվարին հայտ ներկայացնել և մրցույթի մասնակցել ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում, իսկ այդ ծրագրի շրջանակներում միլիոնավոր դրամներ հաղթած անձանցից, օրինակ՝ բուհի ստորաբաժանումներից մեկի տնօրեն Արմենուհի Սարգսյանը մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելուց տարրականորեն կեղծել է անձնական տվյալները և հաղթել... Մինչև հիմա գործ հարուցված չէ... Ո՞վ է հովանավորում այդ կեղծարարներին...": 
Ինչ վերաբերում է Գլխավոր դատաղազ Արթուր Դավթյանի և ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ենթադրյալ հանդիպումների մասին լուրերին, ապա դրանք բավականին տարածված խոսակցություններ են անցյալ տարվա ամռանից սկսած, ինչի մասին ես տեղյակ էի պահել Շիրակի մարզի դատախազին... 
Հ.Գ. Ի դեպ, դատախազության օբյեկտիվության մասին երկար-բարակ գրել պետք չէ, այլ պետք է ընդամենը արդար գործել, որ որևէ մեկի մոտ դատախազության սուբյեկտիվիզմի վերաբերյալ կասկածներ չառաջանան: Հիմա էլ ՇՊՀ-ում ապօրինությունները շարունակվում են, որոնցից շատերի հիմքը դրվել է Սահակ Մինասյանի կողմից և որքան նկատում եմ,դրանց վերաբերյալ բարձաձայնումները բավաական "նյարդային" է ընդունվում դատախազության կողմից...

 

ԳԱԳԻԿ  ՀԱՄԲԱՐՅԱՆ 

Ինտերնետ տիրույթում հասանելի ենք՝NewsMedia ան... «Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկ... Հոկտեմբերի 17-18-ը բացահայտվել է հանցագործութ... Ոստիկանների վրա հարձակված եղբայրներին մեղադրա... Առաջնահերթ պետք է դասել հանրային, ոչ թե գրպան... Ինչու՞ Թուրքիան չի հարձակվում Հայաստանի վրա Հրայր Թովմասյանի դուստրը ներսում է. Արփինե Հո... ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»-ին Նիկոլ Փաշինյ... ՇԱՏ ՀՐԱՏԱՊ Է.Այս հրաշք երիտասարդը՝ Գոռ Մնացակ... Վիրավոր ոստիկանը դուրս գրվեց հիվանդանոցից Փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկող... «Ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց». Ռ... Կուսակցությունների մասին օրենքի խորհրդարանակա... «Թուրքիան 120 ժամ հրադադար է հայտարարում». Կա... ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը՝ Էլմար Մամեդ... Ադրբեջանցիները հայերի կառուցած եկեղեցին հայտա... «Թշնամի-թշնամի ասելով՝ մեր բարեկամների թիվը չ... Հոկտեմբերի 21-ից ինքնաշարժ եղանակով տեղափոխվո... Իրանը ներկայացրել է «Յասին» հայրենական կործան... Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոս... Քասախ համայնքի ղեկավարը վնաս է պատճառել համայ... Ադրբեջանի նախագահն ընդունել է Մինսկի խմբի համ... Երևանում ոստիկանի սպանելու մեջ կասկածվող 16-ա... Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն...
Սիրիահայերը մերժել են Հայաստանում վերաբնակվելու առաջարկը «Ժամանակ»-ը գրում է. «Սիրիայի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամշլիի շրջանում այս պահին էլ, տարբեր հաշվարկներով, շարունակում են ապրել 3800-4000 հայեր, որոնք հրաժարվում են տեղափոխվել Հալեպ: Ըստ մեր աղբյուրի՝ նրանց առաջարկ է եղել վերաբնակվել Հայաստանում, սակայն նրանք մերժել են նաև այս առաջարկը՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն Սերժի Վաչոյի ընկերության դեմ կազմված ակտը «ջրվել» է. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ՊԵԿ-ը հեղափոխությունից հետո, հատկապես վերջին շրջանում բավական ուշագրավ գործելակերպ է որդեգրել։ Փորձելով ցույց տալ, որ իրենք հետեւում են վարչապետի կոչին՝ անողոք պայքարում են ստվերի դեմ, շատ հաճախ տնտեսվարողների, խոշոր ընկերություններում ստուգումներ են իրականացնում, ակտեր են կազմում, սակայն ավելի ուշ, երբ հայտնաբերված խախտումների շուրջ աղմուկը մարում է, այդ ակտերը չեղարկվում են կամ մե Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլևս չեն զանգում. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Վիտոն դիրքավորվում է, այսօր էլ ասուլիս է տալիս»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը: Ինչպե՞ս են ընդունել Արցախում նրա հարցազրույցը։ «Դավիթ Բաբայանն արդեն խոսել է, Արցախում առանձնապես հակված չեն, որ էդպես սուր խոսվի, մտահոգությունների մասով կիսում են նրա տեսակետը, բայց Թուրքերը վերահսկողություն են սահմանել սիրիական կարևոր մայրուղու վրա Թուրքական բանակի ստորաբաժանումները և սիրիական ընդդիմության զորքերը, որոնք համատեղ օպերացիա են իրականացնում Սիրիայի հյուսիսում, իրենց վերահսկողության տակ են վերցրել ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող M4 մայրուղին, որը ձգվում է Հալեպից մինչև Հասակե՝ կապելով Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները այլ շրջանների հետ: Գրավյալ հատվածը թուրք-սիրիական սահմանից հեռու է 30-35 կմ-ով: ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին հանձնարարվել է Վանեցյանի դեմ նյութեր հավաքել «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի թեկնածուների փնտրտուքի մեջ է։ Չնայած հոկտեմբերի 22-ին սկսվող ԱԺ նիստին օրենքը կփոխվի, և Փաշինյանը կարող է դրսից նշանակումներ անել, սակայն հարմար թեկնածու դեռևս չեն կարողանում գտնել։ Խմբակցության փակ նիստի ընթացքում հպանցիկ ակնարկ է եղել, որ, ըստ ամենայնի, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի, իսկ ԱԱԾ ԺՊ-ի մասին ասել է․ «Կփորձենք․
website by Sargssyan