1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ի պատասխան Գլխավոր դատախազության արձագանքին՝ "Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շիրակի պետական համալսարանում" գրառմանս

ՀՀ գլխավոր դատախազությունը ի պատասխան իմ կողմից հուլիսի 30-ին facebook-յան էջումս կատարած "Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շիրակի պետական համալսարանում" գրառմանս այսօր հայտարարությամբ է հանդես եկել... 
Գլխավոր դատախազության պատասխանի մեջ բացահայտ երևում է Արթուր Դավթյանի ղեկավարած գերատեսչության նեղսրտութունը իմ գրառման վերաբերյալ... 
Իսկ հիմա կպատասխանեմ պարոն Դավթյանի գերատեսչության վերջին պարզաբանմանը... 
Պարզվում է` ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից համալսարանում թույլ տրված ապօրինությունների և հանցագործությունների մասին դատախազության տարածած հաղորդագրության մեջ տեղեկատվություն չի եղել, քանի որ (բառացի մեջբերում եմ)՝ "հաղորդագրությունը վերաբերել էր Շիրակի պետական համալսարանին առնչվող առերևույթ կոռուպցիոն այն չարաշահումներին, փաստական հանգամանքներին, որոնք առնչվում են հիմնականում 2011-2017թթ-ին"... Նախ, դատախազության հայտարարության մեջ որևէ ժամկետներ չեն նշվել, որ ես կամ այլ ընթերցողները հասկանան, թե հաղորդագրությունը որ ժամկետներին է վերաբերում... Հետաքրքիր է, ի՞սկ գլխավոր դատախազությունում չգիտեն, որ պարոն Մինսայնը ՇՊՀ ռեկտոր է դարձել 2016 թ-ի հուլիսի կեսերից և այդ պաշտոնից հեռացել է 2018 թ-ի մայիսի 18-ին... Եթե դատախազության հաղորդագրությունը պարունակել է մինչև 2017 թ-ը ներառյալ տեղի ունեցած չարաշահումների և անօրինականությունների մասին տեղեկությունները, ապա Սահակ Մինասյանի "քաջագործություններին" վերաբերող տեղեկությունները ևս պետք է տեղ գտնեին դատախազության տարածած հաղորդագրության մեջ... Ավելին` Գլխավոր դատախազության կողմից մատնանշված գրադարանի գրքերի ապօրինի օտարումը, որի վերաբերյալ ևս քրեական գործ է հարուցվել, տեղի է ունեցել 2017 թ-ին, ինչպես նաև բազմաթիվ այլ անօրինակնություններ ևս տեղի են ունեցել 2016 թ-ի հուլիսից մինչև 2017 թ-ի դեկտեմբերը... Ի՞նչ է նշանակում (բառացի մեջբերում եմ)՝ "հակասական փաստական տվյալներ են ստացվել «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն» և «Սոցոլոգիա» մասնագիտությունների գծով ծրագրերի իրականացման իրավաչափություն" արտահայտությունը, եթե ԿԳՄՍ նախարարությունում, ինչպես նաև ՇՊՀ-ում բոլորը գիտեն, որ որևէ կրթական լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնող բուհը պետք է ունենա համապատասխան մասնագիտության 3 գիտթեկնածու դասախոս, որը ՇՊՀ-ում խախտվել է ու խախտվում է մինչև հիմա... Անընդունելի է այդ ձևակերպումը, քանի որ դա պարզելու համար դատախազությանն անհրաժեշտ է ընդամենը 5 րոպե. համեմատություն է արվում լիցենզիաներում գրանցված դասախոսների և համապատասխան ծրագրեր մատուցող ամբիոնների դասախոսների միջև և շատ հեշտ պարզվում է, թե լիցենզիայում գրանցված մարդիկ արդյո՞ք դասավանդում են այդ ամբիոններում... Սակայն, ինչպես պարզվում է, մեր պրոֆեսիոնալ դատախազությունը մինչև հիմա այդ 5 րոպեանոց աշխատանքը չի կարողանում ի մի բերել և պրիմիտիվ այս կեղծիքի վերաբերյալ խոսում է "հակասական փաստական տվյալներ" եզրույթն օգտագործելով... 
Հիշեցնեմ, որ Շիրակի մարզի դատախազի գրությամբ ես ու իմ գործընկերը ևս պետք է մասնակցեինք մասնագիտական փորձաքննության աշխատանքներին, ինչը տեղի չունեցավ: Գլխավոր դատախազությունը նաև պարզաբանում է, որ մինչև հիմա չեն ստացել փորձաքննությունների արդյունքները... Զարմանալի է, որ 2018 թ-ի նոյեմբերից մինչև հիմա՝ 9 ամսից ավել, չեն կարող պարզել, թե իրականում ինչ արժեք ունի պարոն Մինասյանի կողմից ձեռք բերված և բուհի "վզին փաթաթված" 14 միլիոն դրամանոց դիզելային գեներատորը, որի իրական գինը կարելի է իմանալ ,ասենք, list.am կայքի համապատասխան բաժնում... 
Պարզվում է` Գլխավոր դատախազությունում շատ նեղսրտել են այն հանգամանքից, որ ես կասկածի տակ եմ վերցրել նրանց անաչառությունը Սահակ Միանսյանի հանդեպ և որոշ պրիմիտիվ պիտակավորումներով փորձում են դաս տալ "բացառապես առանձին անհատներիս", որ լավ չեմ հասկացել,որ նրան վերաբերող գործը ևս ուղարկվել է ՀՔԾ... 
Նախ, ես ունեմ բոլոր իրավունքները` կասկածելու դատախազության անաչառությանը, քանի որ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին իմ ու Հ. Խորիկյանի կողմից ուղղված ՇՊՀ-ում նախկին ռեկտորի կողմից գործած անօրինականությունների վերաբերյալ "բաց նամակից", ինչպես նաև դրանից հետո իմ կողմից հրապարակված բազմաթիվ ապօրինությունների և հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները բացահայտ արհամարհվում էին դատախազության կողմից և սայլը տեղից միայն շարժվեց 2018 թ-ի մայիսին... Պատասխանեք` ինչու՞ դատախազությունը որևէ գործ չէր հարուցում այդ ընթացքում, եթե, օրինակ, գրադարանի գրքերի ոչնչացման վերաբերյալ տեղեկությունն իմ facebook-յան էջում տեղադրել եմ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին... Ի՞նչն էր խանգարում դատախազությանը, որ հաջորդ իսկ օրը գործ հարուցեր, այլ ոչ թե գրառումիցս 8 ամիս անց... Ինձ համար, դատախազության ոլորտից շատ հեռու գտնվող մարդուս համար, դա շատ վաղուց է պարզ... Հավելեմ նաև, որ շատ լավ հասկացել եմ, թե ինչու է գործն ամբողջ ծավալով ուղարկվել է ՀՔԾ՝ այդ թվում նաև կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանին վերաբերող ծավալը ևս... Հարգելի Գլխավոր դատախազությանն ասեմ, որ, ինչ վերաբերում է այն մտքին, թե ես (բառացի մեջբերում եմ)՝ "...լռել է նախորդող (կարդա մինչև 2017 թ-ը) այդ շրջանում կատարված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ", ապա շատ ճիշտ եք նշում, որ դրանք "ենթադրյալ" են, իսկ Սահակ Մինասյանի կատարածները հաստատ են և դրանք ապացուցելը րոպեների խնդիր է ու հենց դրա պատճառով էլ վերջինիս կողմից գործած հանցագործությունների վերաբերյալ բարձրաձայնում եմ...Եթե գիտենայի նախորդների կողմից գործած իրական հանցագործությունների մասին, ապա անպայման կբարձրաձայնեի դրանց մասին ևս, չկասկածե՛ք... Բացի այդ, առանց իմ ակտիվության էլ, որքանով նկատում եմ այս պատասխանից, շատ շահագրգիռ եք, որ նախորդների կողմից գործած ենթադրյալ հանցագործությունները բացահայտվեն... Դե՛, բացահայտեք... 
Ի դեպ, որպեսզի այսուհետ որևէ "կասկած" չհարուցի Գլխավոր դատախազության անաչառությունը, մի հարց."Ինչու՞ մինչև հիմա քրեական գործ չի հարուցվել Համաշխարհային բանկի կողմից ՇՊՀ-ում անցկացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում կեղծ մրցույթների անցկացման վերաբերյալ, որում ներգրավված են նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի որոշ անդամներ... Օրինակ՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանից բացակայող բուհի նախկին աշխատակիցը, որը 2017 թ-ի հուլիսից գտնվում է ԱՄՆ-ում, 2018 թ-ի հունվարին հայտ ներկայացնել և մրցույթի մասնակցել ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում, իսկ այդ ծրագրի շրջանակներում միլիոնավոր դրամներ հաղթած անձանցից, օրինակ՝ բուհի ստորաբաժանումներից մեկի տնօրեն Արմենուհի Սարգսյանը մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելուց տարրականորեն կեղծել է անձնական տվյալները և հաղթել... Մինչև հիմա գործ հարուցված չէ... Ո՞վ է հովանավորում այդ կեղծարարներին...": 
Ինչ վերաբերում է Գլխավոր դատաղազ Արթուր Դավթյանի և ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ենթադրյալ հանդիպումների մասին լուրերին, ապա դրանք բավականին տարածված խոսակցություններ են անցյալ տարվա ամռանից սկսած, ինչի մասին ես տեղյակ էի պահել Շիրակի մարզի դատախազին... 
Հ.Գ. Ի դեպ, դատախազության օբյեկտիվության մասին երկար-բարակ գրել պետք չէ, այլ պետք է ընդամենը արդար գործել, որ որևէ մեկի մոտ դատախազության սուբյեկտիվիզմի վերաբերյալ կասկածներ չառաջանան: Հիմա էլ ՇՊՀ-ում ապօրինությունները շարունակվում են, որոնցից շատերի հիմքը դրվել է Սահակ Մինասյանի կողմից և որքան նկատում եմ,դրանց վերաբերյալ բարձաձայնումները բավաական "նյարդային" է ընդունվում դատախազության կողմից...

 

ԳԱԳԻԿ  ՀԱՄԲԱՐՅԱՆ 

Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկ... ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռա... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ... Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատ... Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ ն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan