Օգանովսկու ձերբակալության քաղաքական որոշումը կայացված է.168.am
168.am-ի տեղեկություններով` ՀՀ իշխանությունների կողմից երկուշաբթի օրը գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին BBC բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի):