Վեթինգի գործընթացը պետք է սկսել հենց ինձնից․ ԲԴԽ նախագահ
«Վեթինգի գործընթացը պետք է սկսել հենց ինձնից, բայց թե ինչպես է մեկնարկելու այն, բարդ է ասել, բայց մոտ ժամանակերս դա լինելու է»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
«Հաշվի առնելով, որ 5 դատավոր ընտրվում է դատավորների ժողովի կողմից, ապա այդ 2 մարմինների կողմից ընտրված դատավորները բալանսավորվում են, չեմ կարող ասել, որ այժմ ԲԴԽ-ն իշխանության համար ցանկալի է։ Միանշանակ, այստեղ կա կառուցողական մոտեցում»,- ասաց Վարդազարյանը։
Անդրադառնալով դատարանների շրջափակմանը՝ Վարդազարյանն ասաց․ «Չեմ ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով որոշում կայացնել»,- նշեց Վարդազարյանը։