Մեդվեդևը բարձր է գնահատել ԵԱՏՄ-ում Տիգրան Սարգսյանի գործունեությունը
Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բարձր է գնահատել ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի դերը և´ ԵՏՀ կոլեգիայում, և´ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում։
«Ուզում եմ ընդգծել Ձեր բացառիկ դերը ԵՏՀ կոլեգիայում այդ աշխատանքի կազմակերպման հարցում։ Ինձ թվում է՝ վերջին տարիներին հաջողվել է կազմակերպել կատարյալ հանգիստ, արդյունավետ աշխատանք»,- ասել է Մեդվեդևը։
Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին է գոհունակություն հայտնել նրան ԵԱՏՄ մարմինների աշխատանքներին Մեդվեդևի մասնակցության համար։