1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է». Միքայել Մինասյան

Մենք այսօր չունենք քաղաքական համակարգ և չունենք քաղաքական դիսկուրս: Եվ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: 168.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Պահանջվում էր հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: Անբովանդակ փոփոխության հետևանքով մենք չունենք իշխանություն: Հայաստանի Հանրապետությունն անտեր է: Հայաստանի իշխանությունն ունակ չէ և չի ուզում ստանձնել իշխանության պատասխանատվությունը, քանի որ այդ պատասխանատվությունը ենթադրում է իշխանության ծանրություն և պատասխանատվություն որոշումների համար, որոնք իշխանությունը պարտավոր է կայացնել»,- ասաց Մինասյանը:

Ըստ Մ. Մինասյանի, Հայաստանի Հանրապետությունում չկա ընդդիմություն, որովհետև ընդդիմության հիմքում ռևանշիզմն է:

«Կա իշխանություն, որը պայքարում էր իշխանություն դառնալու համար, բայց չի ուզում դառնալ իշխանություն, մնում է ընդդիմություն և ընդդիմություն-իշխանություն ճանապարհի կեսին է: Անցել է ավելի քան 1.5 տարի, ճանապարհի կեսն անցել են և մնացել են այնտեղ, որովհետև այնտեղ ամենահարմար տեղն է: Գիտե՞ք՝ ինչու. օգտվում են իշխանության իրավունքներից, բայց չեն ստանձնում իշխանության պարտականությունները. ինքնաթիռից օգտվում են, որոշում չեն կայացնում:

Նախկին իշխանությունը գնացել է ընդդիմություն, բայց նույնպես մնացել է ճանապարհի կեսին, որովհետև անընդհատ ուզում է ապացուցել, որ իր ժամանակ այդքան էլ վատ չէր, կամ լավ էր, կարևոր չէ: Այս խաչմերուկում, որտեղ հանդիպել են նախկին իշխանությունը և նախկին ընդդիմությունը, տեղերով փոխվել են, բայց չեն հասել տեղ: Հայաստանի Հանրապետությունը մնացել է անտեր՝ իր խնդիրներով»:

Լուծում պահանջող խնդիրների շարքում Մինասյանն անդրադարձավ փոքր, բայց կարևոր մի խնդրի՝ աղբահանությանը. «Նախկիններն ասում են՝ մեր ժամանակ ինչի այսպես կեղտո՞տ էր Երևանը: Նորերն ասում են՝ որովհետև «ՍանիՏեքը» չի հավաքում, քանի որ նախկինները, կոռուպցիոն համակարգը, և այլն: Բոլորը խոսում են աղբի մասին, իսկ աղբը կա: Երևանն անտեր է»:

Միքայել Մինասյանի գնահատմամբ՝ այս իշխանությունը հնի շարունակությունն է և անցած 1.5 տարվա ընթացքում ոչինչ չի փոխել:

«Օդում կար հեղափոխություն սպասում, դա տրանսֆորմացվեց հրաշքի սպասման, որն այսօր տրանսֆորմացվում է աղետի սպասման: Մենք բոլորս հասկանում ենք, որ գալիս է աղետը: Ամեն ինչ տանում է դեպի դրան: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հպարտներին և ոչ այդքան, լավ ապրողներին և ոչ այդքան, շատ վատ ապրողներին և ոչ այդքան, սահմանի զինվորներին և բանակից փախածներին, բոլորին միավորում է աղետի սպասման այդ տագնապը: Մենք բոլորս հասկանում ենք, որ այս ամենն ավարտվելու է շատ վատ՝ ինչպես, ես չգիտեմ: Բայց մի բան փաստ է. ոչ ոք չի ստանձնում պատասխանատվություն՝ կանգնեցնելու այս ամենը:

Արագություններն ավելանում են, բացասական էներգիան ավելանում է, ամեն ինչ ավելանում է, բայց ոչինչ չի կատարվում: Այս իշխանությունը հին է, այս իշխանությունը հնի շարունակությունն է: Այս իշխանությունը ոչնչով չի տարբերվում այն հնից, որի դեմ պայքարել է, որովհետև այս իշխանությունը ոչինչ չփոխեց, այս իշխանությունը փոխեց հնի երեսը: Սա՞ էր հեղափոխությունը, հնի վերադարձ չկա»:

Միքայել Մինասյանի կարծիքով՝ այս իշխանությունն ուներ, բայց արդեն չունի բոլոր հնարավորությունները խրամատից դուրս գալու: Մինչդեռ, ըստ նրա, իշխանությունն ընտրեց խրամատները խորացնելու ռազմավարություն՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Հայաստանից դուրս:

«Մենք ունենք իշխանություն, որը կուրորեն հավատում է, որ չպայմանավորվելը հիմնական կրեդոն է: Մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է: Մենք ունենք իշխանություն, որը ոչ միայն անկանխատեսելի է սեփական քաղաքացիների կամ գործընկերների համար, իրենք իրենց համար էլ են անկանխատեսելի: Իրենք չգիտեն՝ որից հետո ինչ անեն: Իշխանությունը չունի աշխատելու նպատակ. իշխանությունն ունի նպատակ կռվելու: Եվ դա անում է:

Չես կարող խրամատում աշխատել, դժվար է մտածել տնտեսական հեղափոխության մասին: Խրամատում կրակում են, կամ թաքնվում են: Խրամատում չես կարող «երազանքի թիմ» հրավիրել: Կարող ես «երազանքի գունդ» սարքել: Նույնիսկ փորձ չի արվում դուրս գալ խրամատից, ավելին՝ խրամատում լինելը ներկայացվում է՝ որպես քաղաքական և պատմական առաքելություն: Ո՞ւմ դեմ եք կռվում, հնի՞, դուք եք հինը: Այնքան հին եք, որ նույնիսկ չեք պատկերացնում: Գոռալով, բոռալով չէ, 1.5 տարի է անցել, և կատարվել է ոչինչ:

Հայաստանի Հանրապետությունում կա մի խրամատ, և այն Հայաստանի ու Ադրբեջանի միջև է: Ուրիշ խրամատ մենք չունենք: Ես ամեն ինչ անելու եմ, որ այդ խրամատը լինի պինդ: Մենք բոլորս ենք անելու ամեն ինչ, որ այդ խրամատը լինի պինդ: Մենք բոլորս պատրաստ ենք նաև այդ խրամատից դուրս գալու, մենք ուրիշ խրամատ չունենք: Իսկ այսօր մենք ունենք խրամատապատ երկիր: Հայ-ռուսական հարաբերություններում՝ խրամատ, հայ-իրանական հարաբերություններում՝ խրամատ: Ամեն վայրկյան կա այդ խրամատի հայտնվելու վտանգը: Հայաստան-Սփյուռք, խնդրեմ, իշխանություն-Դաշնակցություն՝ ինչքան ուզեք, իշխանություն-ՀՀԿ՝ չասեմ, այդտեղ խրամատ չէ, այդտեղ փոս է: Խրամատներ, հներ, նորեր, սևեր, սպիտակներ: Ե՞վ, ինչ-որ մեկը դրանից ավելի լա՞վ է ապրել»,- ասաց Մինասյանը:

 

Video Player
Ցավում եմ, այդ որովհետևներն են հենց պատճառը, ... Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնա... Միհրան Պողոսյանին որպես մեղադրյալ ներգրավել... «Իրավաբանական խոշոր վատնումներ Շիրակի պետհամա... «Մեր կուսակցությունը կարագի հերթի մարդկանց չի... Հայրենասիրությունը ապրելաձևի նորմալն է, այն ո... «Ոստիկանության Տեսուչ Տիգրանուհի Արմենակյանը,... «Հասանովի հայտարարություններով չէ, որ պետք է ... Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմ... Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական տրամաբանությու... «Ի՞նչ խորհուրդներ է տալու վարչապետին Վալերիյ ... «Վերադարձրեք իմ որդուն, եւ ես Ձեզ կտամ այնքան... Որոշակի բնակության և հաշվառման վայր չունեցող ... Ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը Ապրիլյան պատերազմի վիրավորի բուժումը պետբյուջ... Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. Armtim... Զինվորական հավաքներին միայն 6% է մասնակցելու,... «Երեկ փակ համարից զանգել, ասում են՝ վաղը երեք... Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ ... Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավը Մա... Հարբած պարուհին կծել և ծեծել է ոստիկանության ... Վալերիյ Օսիպյանը նոր պաշտոն է ստացել ՔՊ-ն նիստ է անցկացնում Տեղի է ունենալու ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ... «Չեն ցանականում հերոսի ծնողների ցավին գոնե մի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ...
Արթուր Վանեցյանի մայրը նույնպես աշխատանքից կազատվի «Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում աշխատանքից կազատվի ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը` Մարգարիտա Ազարյանը, ով այս պահին զբաղեցնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնականի պաշտոնը: Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել է նախագահականի նամակների բաժնի պետը՝ 1998-2002, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը` 2011-2018, իսկ 2018թ. հո Ապրիլյան քառօրյայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվի Յուրի Խաչատուրովը «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ըստ ամենայնի, առաջիկայում խորհրդարանական քննիչ հանձնաժողով կհրավիրեն 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր պատասխանատուներից Յուրի Խաչատուրովին: Հակառակորդի հնարավոր հարձակման մասին 2016-ի ապրիլին հայկական կողմը տեղյակ եղե՞լ է, թե անակնկալ հարձակում է եղել և միանգամից անցել են պաշտպանության: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կոնկրետ հարցմանը 2016 թ Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը «Երեկ, Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր․ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ով է գրել այդ տեքստը։ Լավատեղյակ անձն ասաց, որ տեքստը գրել է ԱԱԾ արդեն նախկին տնօրենը Նոր բացահայտում.ինչ նամակ է ուղարկել զինվորական դատախազի տեղակալը Արթուր Դավթյանին. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ, ներկայումս ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագ Մուրադյանի նամակը` ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանն ու անձամբ դատախազ Արթուր Դավթյանին: Վահագն Մուրադյանը ներկայացնում է, թե ինչ է կատարվում և, ըստ էության, իր այս նամակով փորձում է համակարգում առկա իրավիճակը վեր հան Արթուր Դավթյանը «պահում է» իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը «Դատախազության Հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ): Դատարանը գլխավոր դատախազի հրամանը ճանաչել էր անվավեր, հրամանը Արթուր Դավթյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում` հընթացս խնդրելով Վ. Մուրադյանին` վերաքննիչում հայցից հրաժարվել,
website by Sargssyan