ՊՆ-ի վերին օղակներում պատրաստվում են գաղտնի պարգևավճարներ բաժանել
«Ըստ շրջանառվող լուրերի՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում գաղտնի նախապատրաստվում են պարգևավճարներ բաժանել: Այն նախատեսված է նախարարի, նախարարի տեղակալների, վարչության պետերի, խորհրդականների և օգնականների համար, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, և որոնց աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից:
Իսկ այն իրականացվում է գաղտնի, որպեսզի նախ հանրային հերթական բողոքի ալիքը չբարձրանա, և հետո՝ ստորին օղակներում չիմանան ու վատ չզգան, որովհետև մի քանի ամիս առաջ նման դեպք տեղի է ունեցել, և ստորին օղակը բողոքի ձայն է բարձրացրել:
Դրա համար էլ այս անգամ որոշվել է՝ պարգեւավճարների մասին միջանցքներում՝ սուս»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ Իրավունք թերթի այսօրվա համարում: