1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պարզաբանում է Շիրակի մարզի դատախազը.ինչո՞ւ Երվանդ Սերոբյանին որեւէ կարգավիճակ չի տրվում՝հարուցված քր.գործի շրջանակներում

Շուրջ մեկ ամիս առաջ Շիրակի Պետական Համալսարանի դասախոսներից մեկի բողոքի հիման վրա քրեական գործ էր հարուցվել՝ համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար, Շիրակի մարզպետ` Տիգրան Պետրոսյանի մտերիմի համբավ ունեցող Երվանդ Սերոբյանի նկատմամբ:

Սակայն, զարմանալիորեն, իրավական դաշտում մինչ օրս վերջինիս որեւէ կարգավիճակ տրված չէ: Իսկ գյումրեցիների շրջանում, այս օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ թերեւս Սերոբյանին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվի, իսկ գործն էլ` հավանաբար «կջրվի-կգնա», քանի որ վերջինս ոչ միայն մարզպետի մտերիմն է, այլ նաեւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարող հայտնի ակտիվիսt, Կարեն Պետրոսյանի մորեղբայրն է:
Այն, նույն Կարեն Պետրոսյանի, ով հեղափոխությունից հետո նշանակվեց Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի Ժ/Պ, եւ  ով ի դեպ փայլուն հարաբերությունների մեջ է ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Image result for ՇՊՀ Սերոբյան

Այդուհանդերձ, թե ո՞րնէ պատճառը, որ առկա մի շարք փաստերի՝ ձայնագրությունների պարագայում . Սերոբյանին որեւէ կարգավիճակ չի տրվում (քրեական գործի շրջանակներում) NewsMedia.am-ը, փորձեց մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզի դատախազ ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՑ, ով մեր հարցերին ի պատասխան նշեց.

Image result for շիրակի մարզի դատախազ կարեն

-Քրեական գործով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները: Անձի արարքին կտրվի քրեաիրավական գնահատական՝ ըստ ձեռք բերված ապացույցների: Այսքանը կարող եմ հայտնել: Իսկ, թե ինչու մինչ այս պահը չի տրվել կարգավիճակ, ես Ձեզ պարզաբանելու հիմքեր չունեմ: Գործողություններ են կատարվում, եւ  համապատասխան գործողությունների արդյունքում՝ նոր մենք անհրաժեշտ իրավական գնահատական կտանք:

-Այդ դեպքում, ինչո՞վ են պայմանավորված այն մտահոգությունները, որ գործը կարող է մտնել փակուղի: Հատկապես  որ,  ՇՊՀ-ի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը,  Շիրակի մարզպետի  եւ ներկայիս իշխանականների հետ եթե ոչ անմիջական, ապա անուղղակիորեն  ջերմ  կապեր ունի: Ի՞նչ կասեք սրա հետ կապված:

-Ես տեղեկություն չունեմ, թե ինքը ում մտերիմն է: Իմ աշխատաոճում կա հստակ բան. եթե անձը կատարել է ենթադրյալ հանցավոր արարք`ուրեմն մենք դրան պետք է տանք քրեաիրավական գնահատական, անկախ նրանից, թե նա ում մտերիմն է:

-Իսկ այս պահին, ինչ է ստացվում, որ  չկա՞ն հստակ ապացույցներ՝ վերջինիս արարքին համապատասխան գնահատական տալու համար, թե՞…

-Ես նման բան չասացի: Այս պահին քրեական գործով կատարվում են անհրաժեժտ գործողություններ, գործով ձեռք են բերվում ապացույցներ: Ապացույցները գտնվում են ստուգման եւ գնահատման. հավաքման փուլում, որի արդյունքներից ելնելով էլ՝ մենք կտանք քրեաիրավական գնահատական:

Նկատենք, որ նմանատիպ քրեական գործով, որով որ այս պահին զարմանալիորեն, ( որեւէ կարգավիճակով չի անցնում պարոն Սերոբյանը), ժամանակին նույնատիպ գործով մեղադրվել եւ դատարանով մեղավոր է ճանաչվել Երեւանի կինոյի եւ թատրոնի պրոռեկտորը:

 

Հ. Գ 


Այս պահի համար թերեւս մեկնաբանություններն ավելորդ են, իսկ թե ինչպիսի ավարտ կունենա ուշագրավ այս քր. գործի թնջուկը՝ NewsMedia.am-ը թեմային կանդրադառնա նաեւ հաջորդ հրապարակումներում:
Հուսանք՝ տիպիկ ընտրովի արդարադատության ժանրի հետ առերեսվելու առիթ չենք ունենա: Հետեւողական ենք լինելու: 

 

ՆՈՆԱ   ԱԴԱՄՅԱՆ 

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը մտադի... Ինչու պետք է անջատել սմարթֆոնի տեղորոշման համ... «Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ... «1-ին աշխարհամարտի մեր հերոսների պատվին կանգն... «Վրաստանի հետ զուգահեռների անցկացումն անխուսա... «Գուցե մեզ Սահմանադրություն պետք չի». Արամ Սա... ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել ի... Սեռական դաստիարակությունն այնուամենայնիվ կներ... Վրաստան ժամանած օտարերկրացիները պետք է վճարեն... Սեյրան Օհանյանի կինը նոր երգ է ձայնագրում А. Бабуханян: «Для нас антироссийские действи... Ո՞ւմ «պրոյեկտն է» Արթուր Վանեցյանը. «ԱԶԱՏ ԽՈՍ... Պարտքերի մեջ խրվել եմ, հին տնից ահագին պարտքե... ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում եւ կարճվու... ԱԱԾ-ն հերքում է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը խուզարկել ... Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է մարտավ... Աղվան Հովսեփյանի մասով Քննչական կոմիտեում քրե... Դավիթ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետարանը «բ... «Գիշերվա ժամը 2:40-ին, երբ Բաղրամյան պողոտայո... Ոստիկանությունն զգուշացնում է ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. հո... Արցախի նախագահի նոր որոշումները. նա 4 փոխնախա... Ես՝ որպես քաղաքական գործիչ, կանեմ ամեն ինչ՝ կ... «Գույքահարկի թեման հասարակական ճնշման ազդեցու...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանի համերգն առաջի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո...
Աղվան Հովսեփյանի մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է քննվել. ինչո՞ւ են այն տեղափոխել ՀՔԾ ՀՀ քննչական կոմիտեում նույն մարմնի նախկին նախագահ և նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ է հարուցված եղել և քննվել, սակայն այլ ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի մի շարք քննիչներ ասել են, որ հենց Աղվան Հովսեփյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ լինելու տարիներին են նշանակվել, պաշտոն ստանձնել՝ հարց բարձրացնելով, որ ճիշտ չէ՝ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը քննվ Դավիթ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետարանը «բարդակ» է սարքել «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ցուցարարների վրա հարձակվելու, նրանց ծեծի ենթարկելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանություն իրականացնելու մեղադրանքներվ քրեական գործերով անցած Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրեթե աշխատանքի չի ներկայանում։ Քաղաքապետարանից մեզ պատմեցին, որ նա իրար հաջորդող արձակուրդներ է ձևակերպում և ամիսներով գործի չի գալիս։ Նրա լիազորո ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. հուլիսի 7-ին նշանակված նիստը կկայանա՞ «Հրապարակ»-ը գրում է․ «ՍԴ-ի շուրջ ճգնաժամը գնալով խորանում է: «Ինչ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՍԴ դատավոր, որևէ գործունեություն չվարելով՝ անվերջ կրկնում էր․ ՍԴ-ում ճգնաժամ է։ Սակայն այն օրվանից, երբ սկսեց մասնակցել ՍԴ նիստին, ՍԴ-ում իսկապես արդեն խորը ճգնաժամ է»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: Ալվինա Գյուլումյանը գալի՞ս է աշխատանքի։ «Ոչ, նա գտնում է, որ իր իրավունքները պաշտպանելու ձևը գիտի՝ դատա Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է: Հավանական թեկնածուների անուններ են շոշափվում։ Մեկը հաստատապես Կարեն Անդրեասյանն է, ով երկու տարի շարունակ գովերգել է իշխանություններին եւ վաստակել այդ վստահությունը։ Նրան կարող է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը։ Սակայն ամենաինտրիգայինը Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն է, ինչն արդեն բուռն քննադատությունների է արժ Բողոքի նոր ալիք. չե՞ն զգուշացրել, որ հուլիսի 1-ից պետք է վաճառվի միայն սպանդանոցային միս «Ժամանակ» թերթը գրում է. «Մսի վաճառքով զբաղվող անձինք և տնտեսվարողները պնդում են, որ իրենց որևէ մեկը չի զգուշացրել, որ հուլիսի 1-ից իրենք պարտավոր են վաճառել բացառապես սպանդանոցային միս և սովորականի նման շարունակում են վաճառել իրենց կողմից տարբեր անհատներից ձեռք բերված միսը։ Կարծում ենք, որ կառավարությունը պետք է կա՛մ պաշտոնապես կրկին հետաձգի օրենքի գործողության ժամկետը, կա՛մ հետևի, որ այն խստորեն պահպա
website by Sargssyan