Ապրիլյան պատերազմի վիրավորի բուժումը պետբյուջեի հաշվին կկազմակերպվի Գերմանիայում
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց նախագիծ, որով Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշի ուղղությամբ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Հայկ Բենիամինի Սեֆիլյանը բուժման կուղարկվի Գերմանիա։ Նրա հետագա բուժման համար կառավարությունը կտրամադրի 9,4 մլն դրամ։
Նրա բուժումը շարունակվելու է Գերմանիայում, քանի որ առողջապահության նախարարությունը հաստատել է, որ այս վիրավորումները հնարավոր չէ բուժել Հայաստանում։