1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Վերադարձրեք իմ որդուն, եւ ես Ձեզ կտամ այնքան գումար, որքան որ ցանկանաք, մենակ թե իմ հերոսին, իմ միակին ինձ հետ վերադարձրեք».Անուշ Հակոբյան

Կառավարության շենքի մոտ են հավաքվել Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները։ Նրանց պահանջը Կառավարությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ:

Ցավակցելով 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ զոհված զինծառայողների մայրերը հիշեցնում են, որ Կառավարությունը Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին 30 մլն դրամ է հատկացրել, մինչդեռ իրենք ստիպված են Կառավարությանը հիշեցնել, որ կա զոհվածների 5646 ընտանիք, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում։«Ինչո՞ւ փողոցային բանավեճի, աթոռակռվի ժամանակ զոհվածների ընտանիքներին տրամադրում են 30 մլն դրամ, իսկ Արցախյան շարժման օրվանից մինչև օրս զոհվածների ընտանիքներին՝ անտեսում։

Հասկանում եմ, որ ժողովրդի աշխատող հատվածը 1000 դրամ փոխանցում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, պետք է հիմնադրամի դրույթներն այնպես փոխեին, որ բոլորին գումար հատկացվեր։ Մամուլի ասուլիսին վարչապետը հայտարարեց, որ ունենք 602.000 աշխատող, եթե նրանցից յուրաքանչյուրն ամսական 1000 դրամ փոխանցում է հիմնադրամին, ապա հիմնադրամի գումարը պետք է ավելանա։ Կառավարությունից պահանջում ենք, որպեսզի հավասարության սանդղակով. զոհվածների ընտանիքներին նույնպես գումար հատկացվի։ Վարչապետն ասում է, որ փողի խնդիր չունենք, այսքան ժամանակ որևէ Կառավարություն չի հայտարարել, որ փողի խնդիր չունենք, ուստի ակնկալում ենք, որ մեր զոհվածների ընտանիքներին նույնպես կտան 30 մլն դրամ»,- ընդգծում է Մարգարիտա Խաչատրյանը։
Մայրերն ահազանգում են, որ եթե Կառավարությունն իրենց դիմումին հստակ պատասխան չտա, ապա հացադուլ և գործադուլ են սկսելու:

Anushik Hakobyan-ի լուսանկարը:

Ստեղծված իրավիճակի շուրջ, NewsMedia.am-ի հետ զրույցում արցունքն աչքերին հերոս Արամայիս Ոսկանյանի մայրը` տիկին Անուշը, հուզմունքը զսպելով ասաց.

-Ես համայն աշխարհին կտամ իմ ունեցած ամենավերջին շապիկը, միայն թե ինջ հետ վերադարձնեն ինձ իմ որդուն: Հարցը գումարը չէ, դրանով իրենք երբեք մեր ցավը, մեր հերոսներին հետ չենք վերադարձնի: Պարզապես ես որպես որդեկորույս մայր`բոլոր որդեկորույս մայրերի անունից միայն մի բան եմ խնդրում Կառավարությունից` հանձինս վարչապետից: Պարոն վարչապետ, Ձեր կառավարությունով բարձրացեք դիրքեր, 2 տարի ծառայեք այն նույն դիրքերում, որտեղ զոհվել են այն մայրերի որդիները, ովքեր այսօր ծնկաչոք` իմ կողմից հարգելի Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, աղերսում են, որ Դուք նրանց ընդունեք:
Գնացեք, ու երկու տարի ծառայեք, այ էդ ժամանակ ես Ձեզանից ոչինչ չեմ պահանջի: Որպես որդեկորույս մայր, միայն այդ ժամանակ հանգիստ կզգամ: Ինչի՞ ես քառասուն տարեկանում որդի ունեցա, որ էսօր կողքիս չլինի…Խնդրում եմ, հետ վերադարձրեք իմ որդուն, եւ ես Ձեզ կտամ այնքան գումար, որքան որ ցանկանաք, մենակ թե իմ հերոսին, իմ միակին ինձ հետ վերադարձրեք(արտասվում է.)…


Հիշեցենք, Արամայիս Ոսկանյանը ծնվել է 1996թվ.Գեղարքունիքի մարզի` Գավառ քաղաքում: Ընտանիքում երեք քույրերի ամենափոքր, սպասված եղբայրն էր: Դպրոց մեկ տարի շուտ է ընդունվել քանի որ փոքր տարիքից խելացի ու շատ տաղանդավոր երեխա էր :
Դպրոցում առանձնահատուկ կերպով սիրվել է, միշտ աչքի է ընկել իր խելացի ու նպատակասլաց բնավորությամբ: Ավարտելով Գավառի N9 հիմանական դպրոցը շարունակել է ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ագրարային համալսարանի ֆինանսներ բաժինը:
Նա մեծ սեր ուներ համակարգիչների ծրագրերի հետ, միշտ աշխատում ու նոր գաղտնիքներ էր բացահայտում:
Արամայիսին ճանաչող մարդիկ նրան բնութագրում են որպես իրականում չափից շատ բարի, նվիրված, բարեխիղճ, ազնիվ, դաստիարակված, հասուն, լուրջ ու գիտակից մարդ:
2014թվ. ծառայության է անցել ԱՀ Մարտունիի N պաշտպանական զորամասում:
2016թվ. հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանը։

Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից
«Արիության համար», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Ի պատասխան Հերոսի սխրանքի դպրոցներում, որտեղ սովորել է Արամայիսը դասասենյակներ ու փառքի անկյուններ են բացվել, որպեսզի նոր կրթվող ու դաստիարակվող սերունդները ճանաչեն նրան իրենց դպրոցում սովորած հերոսին։
Հավերժ փա՛ռք...

 

Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ 

Ինտերնետ տիրույթում հասանելի ենք՝NewsMedia ան... «Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկ... Հոկտեմբերի 17-18-ը բացահայտվել է հանցագործութ... Ոստիկանների վրա հարձակված եղբայրներին մեղադրա... Առաջնահերթ պետք է դասել հանրային, ոչ թե գրպան... Ինչու՞ Թուրքիան չի հարձակվում Հայաստանի վրա Հրայր Թովմասյանի դուստրը ներսում է. Արփինե Հո... ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»-ին Նիկոլ Փաշինյ... ՇԱՏ ՀՐԱՏԱՊ Է.Այս հրաշք երիտասարդը՝ Գոռ Մնացակ... Վիրավոր ոստիկանը դուրս գրվեց հիվանդանոցից Փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկող... «Ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց». Ռ... Կուսակցությունների մասին օրենքի խորհրդարանակա... «Թուրքիան 120 ժամ հրադադար է հայտարարում». Կա... ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը՝ Էլմար Մամեդ... Ադրբեջանցիները հայերի կառուցած եկեղեցին հայտա... «Թշնամի-թշնամի ասելով՝ մեր բարեկամների թիվը չ... Հոկտեմբերի 21-ից ինքնաշարժ եղանակով տեղափոխվո... Իրանը ներկայացրել է «Յասին» հայրենական կործան... Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոս... Քասախ համայնքի ղեկավարը վնաս է պատճառել համայ... Ադրբեջանի նախագահն ընդունել է Մինսկի խմբի համ... Երևանում ոստիկանի սպանելու մեջ կասկածվող 16-ա... Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն...
Սիրիահայերը մերժել են Հայաստանում վերաբնակվելու առաջարկը «Ժամանակ»-ը գրում է. «Սիրիայի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամշլիի շրջանում այս պահին էլ, տարբեր հաշվարկներով, շարունակում են ապրել 3800-4000 հայեր, որոնք հրաժարվում են տեղափոխվել Հալեպ: Ըստ մեր աղբյուրի՝ նրանց առաջարկ է եղել վերաբնակվել Հայաստանում, սակայն նրանք մերժել են նաև այս առաջարկը՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն Սերժի Վաչոյի ընկերության դեմ կազմված ակտը «ջրվել» է. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ՊԵԿ-ը հեղափոխությունից հետո, հատկապես վերջին շրջանում բավական ուշագրավ գործելակերպ է որդեգրել։ Փորձելով ցույց տալ, որ իրենք հետեւում են վարչապետի կոչին՝ անողոք պայքարում են ստվերի դեմ, շատ հաճախ տնտեսվարողների, խոշոր ընկերություններում ստուգումներ են իրականացնում, ակտեր են կազմում, սակայն ավելի ուշ, երբ հայտնաբերված խախտումների շուրջ աղմուկը մարում է, այդ ակտերը չեղարկվում են կամ մե Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլևս չեն զանգում. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Վիտոն դիրքավորվում է, այսօր էլ ասուլիս է տալիս»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը: Ինչպե՞ս են ընդունել Արցախում նրա հարցազրույցը։ «Դավիթ Բաբայանն արդեն խոսել է, Արցախում առանձնապես հակված չեն, որ էդպես սուր խոսվի, մտահոգությունների մասով կիսում են նրա տեսակետը, բայց Թուրքերը վերահսկողություն են սահմանել սիրիական կարևոր մայրուղու վրա Թուրքական բանակի ստորաբաժանումները և սիրիական ընդդիմության զորքերը, որոնք համատեղ օպերացիա են իրականացնում Սիրիայի հյուսիսում, իրենց վերահսկողության տակ են վերցրել ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող M4 մայրուղին, որը ձգվում է Հալեպից մինչև Հասակե՝ կապելով Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները այլ շրջանների հետ: Գրավյալ հատվածը թուրք-սիրիական սահմանից հեռու է 30-35 կմ-ով: ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին հանձնարարվել է Վանեցյանի դեմ նյութեր հավաքել «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի թեկնածուների փնտրտուքի մեջ է։ Չնայած հոկտեմբերի 22-ին սկսվող ԱԺ նիստին օրենքը կփոխվի, և Փաշինյանը կարող է դրսից նշանակումներ անել, սակայն հարմար թեկնածու դեռևս չեն կարողանում գտնել։ Խմբակցության փակ նիստի ընթացքում հպանցիկ ակնարկ է եղել, որ, ըստ ամենայնի, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի, իսկ ԱԱԾ ԺՊ-ի մասին ասել է․ «Կփորձենք․
website by Sargssyan