1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական տրամաբանությունը

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հետ կարճատև հանդիպման ժամանակ, ովքեր արդարացիորեն պահանջում են Հայրենիքի համար զոհված զինծառայողների ընտանիքներին էլ միանվագ ֆինանսական օգնություն տրամադրվի, ինչպես գործող իշխանությունները վարվեցին 2008 թ․-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված և վիրավորված քաղաքացիների ընտանիքների հետ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին աչքի ընկավ իր զարմանահրաշ և անտրամաբանական հայտարարություններով...

Պարոն Փաշինյանը հունից դուրս եկավ, երբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ինչ-որ բան էր ցանկանում նրան ասել...

"Դուք ի՞նչ եք ուզում... Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք... Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառում...Կամ մինչև 18 թվականը խի՞ չեք վաճառել... Էն թրերը, ոսկիները, փողերը խի՞ չեք բաժանել... Ի՞նչ եք եկել ինձ հետ զրուցում...",-զայրացած հայտարարեց պարոն վարչապետը և նեղացկոտ երեխայի նման հեռացավ...
Զարմանալի է, պարոն Փաշինյանն ընդհանրապես իր ելույթները հետո դիտո՞ւմ է ու, ընդհանրապես, գո՞հ է իր մտքի գոհարներից...

Նախ, շատ տգեղ է, երբ Հայաստանի ղեկավարն իր "վիրավորվածությունը" Մանվել Գրիգորյանից փորձում է տարածել նաև վերջինիս հետ աշխատած մարդկանց վրա... Ի՞նչ է ստացվում... Եթե ինչ-որ մեկն աշխատել է ՀՀԿ-ի հետ կամ Փաշինյանի համար ատելի են, ուրեմն այդ մարդը խոսքի կամ կարծիք հայտնելու իրավունք չունի՞... Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ փոխում են իրենց աշխատատեղերը ու ղեկավարներին և դա որևէ մեկին իրավունք չի տալիս պիտակավորելու դիմացինին...

Ի դեպ, պարոն Փաշինյանին նաև հիշեցնեմ, որ իր կառավարությունում և ԱԺ պատգամավորների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր բավականին բարձր պաշտոններ են զբաղեցրել տխրահռչակ ՀՀԿ-ի կառավարման տարիներին, ինչպես նաև եղել են բազմաթիվ ՀՀԿ-ական օրենսդիրների օգնականներ և խորհրդականներ, իսկ հիմա ԱԺ-ում "Իմ Քայլ"-ի պատգամավորներ են... Երևի պարոն վարչապետին դուր են գալիս դավաճանները և "գունափոխվածները"...

Երկրորդ. ի՞նչ կապ ունի գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքն այն հարցի հետ, որն այսօր բարձրաձայնում էին զոհված զինծառայողների ընտանիքների անդամները... Եթե պարոն վարչապետն ի նկատի ուներ, որ գեներալ Մանվելի նախկին օգնականը պետք է խորհուրդ տար իր "շեֆին" վաճառել ունեցվածքը և, ինչպես Փաշինյանն է ասում, բաժաներ, ապա դրանից անտրամաբանական առաջարկ չէի իմացել... Բացի այդ, շատ հետաքրքիր է՝ պարոն Փաշինյանն ո՞ւմ ունեցվածքն է վաճառել իր շրջապատից, որ մոտ 700 միլիոն դրամ գումար է վճարել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին և վիրավորներին, որ հիմա էլ այդպիսի խորհուրդներ է տալիս ուրիշներին... Պարոն Փաշինյանին հիշեցնեմ, որ եթե մարտի 1-ի դեպքերի զոհվածները և վիրավորները, այո՛, պետք է փոխհատուցում ստանային, ապա դա պետք է արվեր ոչ պետբյուջեից. այդ գումարները պետք է բռնագանձվեին մեղավորներից՝ դատական կարգով... Իսկ մեր Հայրենիքի համար զոհվածների ընտանիքներին հենց պետությունը պետք է վճարի... Պետք է ՄԵՆՔ վճարենք, այլ ոչ թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև Մանվել Գրիգորյանը...

Ստացվում է, որ պարոն Փաշինյանը պետբյուջեից փոխհատուցում է մարտի 1-ի զոհերի հարազատներին, բայց գտնում է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին ինչ-որ մարդիկ պետք է միանվագ օգնություն տրամադրեն գումարի տեսքով...

Այսպիսի անտրամաբանական հայտարարություններ անելով` պարոն Փաշինյանը կրկին ապացուցեց, որ իր և իր թիմի շահերը վեր են պետական շահերից...
Ի դեպ, շատ տհաճ էր նաև պարոն Փաշինյանի` մարդկանց չլսելով հեռանալը... Ո՞ւմից եք նեղանում, պարոն վարչապե՛տ... այսօրվա հավաքվածների մեծ մասը ժամանակին Ձեզ է ընտրել...

Հ.Գ. Լավ կլինի՝ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն միանվագ փոխհատուցում տրամադրի մեր զոհված զինծառայողների ընտանիքներին, այլև 1996 թ․-ի սեպտեմբերին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վիրավորվածներին, "Էլեկտրիկ Երևանի" և 2016 թ․-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվածներին ևս...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ... Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատ... Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ ն... Ձեր գեղեցկության բանալին գտեք Pure Skin Cosm... ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների ... Ուշադրություն․ Սյունիքում առատ տեղումներով պա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan