Ցավում եմ, այդ որովհետևներն են հենց պատճառը, որ շատ ու շատ գյուղերում շրջանավարտներ չունենք, որ սերունդը վաղվա օր է փնտրում օտարության մեջ
Հայ ընտանիքը, որը նախկին խուժանների պատճառով լքել էր հայրենիքը և օտարության մեջ լինելով ազգիս մեսիջը, անում է ամեն բան հայի տեսակը, հայի որակը բարձր ներկայացնելու և բարձր պահելու համար, անում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր հայրենիքի համար, հեղափոխությունից հետո որոշել էին վերադառնալ հայրենիք և անել ողջ լավը հենց հայրենիքում, հենց տեղում։ Խորը ցավ ապրեցի, երբ իմացա նրանց և շատերի մտքափոխությսն մասին։
Ցավում եմ, որովհետև ինչ թվարկեցին նրանք ամենն իրականություն էր՝ մենք չենք կարող վերադառնալ, որովհետև ամենինչ նույնն է, փոխվել են միայն տերերը, մենք չենք կարող վերադառնալ, որովհետև, այս օտար հողում մեր երեխեքն ունեն վաղվա օր, որովհետև երկրի ղեկավարությունը հոգում է , որ իր քաղաքացին հացի խնդիր չունենա, ոստիկանը գրպանդ թմրանյութ չգցի վրեդ գործ չսարքի ու այնքան չեն ծեծի, որ չարածդ հանցանքը քո վրա վերցնես, որովհետև որ հիվանդանում ես բժշկությունը հոգում է քո առողջացման ընթացքը, տուն տեղդ չես վաճառում, կամ մուրացկանի նման դռնեդուռ փող հավաքում, որովհետև կրթվում ես և մասնագիտությունդ սպառելու տեղ ունես, որովհետև այդպես էլ իմ երկրում չսովորեցին թիմ թիմ չխաղալ, որովհետև իմ երկրի ղեկավարությունը ղեկավարն է միայն իր թիմի։
Ցավում եմ, որ կրկին երկիրս չսիրող և նրա գինը չիմացող մարդիկ են ղեկավարում, որովհետև և բազում որովհետևներ։ Ցավում եմ, այդ որովհետևներն են հենց պատճառը, որ շատ ու շատ գյուղերում շրջանավարտներ չունենք, որ սերունդը վաղվա օր է փնտրում օտարության մեջ։ Այսքան հարստություն ունեցող երկրում նրա քաղաքացին իրավունք չունի վատ ապրելու, ուղղակի այդպես էլ մի խելացի տնտեսավար ղեկակար չունեցանք, որ վաղվա օրն սկսի գեղեցիկ, հենց սկզբից։ Որքան էլ ռուսից հեռու ենք գնում, նրանց կռիլովյան առակը հենց մեր համար է գրված՝ ամեն մեկն իր համար