1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ո՛չ Ալիկ Սարգսյանի, ո՛չ Գեւորգ Կոստանյանի խիզախությունը չի հերիքում, որ ասեն. այո, մենք գործել ենք այդ հանցագործությունը, մենք փորձել ենք կոծկել մարտի 1–ին տեղի ունեցածը».Դանիել Իոնիսյան

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը.

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Հատկանշական է, որ վերոհիշյալ մեղադրանքն առաջադրելուց հետո, թե՛ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, թե՛ այն ժամանակ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը մամուլով սկսեցին իրենց ոչ միայն արդարացնել, այլ նաեւ ինչ որ տեղ հեգնական տոնով խոսել նախաքննությունն իրականացնող մարմինների հետ:

Մասնավորապես նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է. «Ամեն դեպքում, առաջադրված մեղադրանքը, հերյուրանք է, որն իմ հետ կապ չունի, ես առնչություն չունեմ այդ մեղադրանքի հետ, դա փաստ է, ինքներդ առաջիկայում դրանում կհամոզվեք: Հերյուրանք է, շոու, ճշմարտության բացահայտումը սարերի ետևում չէ», -ասել է Սարգսյանը: 

Related image

Գեւորգ Կոստանյանն էլ իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ ժխտելով իր առնչությունը վերոհիշյալ գործին, եւ իր ոճին հավատարիմ մնալով, մասնավորապես ասել է. «Ցանկանում եմ հիշեցնել մեր ողջ իրավապահ համակարգին, որ նրանք, ովքեր իրենց գործունեության ընթացքում թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են անձնական, քրեական և բարոյական պատասխանատվություն իրենց գործողությունների համար` օրենքի տառին համապատասխան»:

Image result for մարտի 1

 

Թե ինչո՞վ է պայմանավորված սկանդալային ու աղմկահարույց պատմությունների մեջ պարբերաբար հոլովվող այս երկու ամենակարողների՝ Ալիկ-Սարգսյան-Գեւորգ Կոստանյան «դուետի» այստեսակ հայատարարություններն ու կրավորական կեցվածքը, NewsMedia.am-ը փորձեց ստանալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան մեկնաբանությունը, ով նախ նկատեց.

Related image

-Անկեղծ ասած չեմ զարմանում. նրանց արադարացումները լսելիս: Պարզապես ո՛չ Ալիկ Սարգսյանի, ո՛չ Գեւորգ Կոստանյանի խիզախությունը, «տղամարդկությունը»

չի հերիքում, որ ասեն այո, մենք գործել ենք այդ հանցագործությունը, մենք փորձել ենք կոծկել մարտի 1–ին տեղի ունեցածը: Այդ մարդիկ չունեն խիզախություն, որպեսզի ընդունեն իրենց արարքները եւ ներողություն խնդրեն:

Առհասարակ, ես կոնկրետ Գեւորգ Կոստանյանին վաղուց լուրջ չեմ ընդունում,. նա մեկ ասում էր, որ որեւիցէ պարագայում Նիկոլի օգտին չեմ քվեարկի, հետո ասեց, որ միշտ Նիկոլի կողքն եմ կանգնած, ուղղակի ծիածաղելի է: Այն որ ինքը եղել գլխավոր դատախազ՝ դա դեռ չի նշանակում, որ նա լուրջ վերաբերմունքի է արժանի:
Իսկ Ալիկ Սարգսյանը ընդհանրապես… լավ դուք հանցագործություն կոծկող չե՞ք ընդամենը , էդ մարդը առանձնապես ծանրագույն հանցագործություն է կոծկել, այն էլ կազմակերպված:

 

Ն. ԱԴԱՄՅԱՆ

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից 

«Այս կոնվեցիան հանցագործություն է աճող սերնդի... Զրկված ենք ոչ միայն լույսից, այլ նաեւ հույսից... Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել... Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130... Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր ... «Լրագրողներս ամեն օր հայտնվում ենք. հիվանդ, ա... 9 տարեկան տղան հայտնել է, որ սեռական դաստիարա... «Հայրենիքի մասին խոսելիս՝ մենք պարտավոր ենք մ... «Այո՛, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գու... Երևանում կստեղծվի ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մ... «Փաստ». Որոշել են, որ ՏԻՄ-երի այս տարվա ընտրո... «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի ինաուգուրաց... Արցախում Արայիկ Հարությունյանը որոշել է վարել... «Մենք ունենք անորոշության մեծ աստիճան». Ֆինան... Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը ... Ֆեյսբուք, մեյսբուք չգիտեմ, կասես մարիխուաննան... Դաժան սպանության մեջ մեղադրվող եղբայրներից մե... «Ոստիկանապետը իրեն շրջապատել է խնամի-ծանոթ-բա... Սրանք բոլորը ճառ ասողներ են. Քաղաքացիները Փաշ... Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդ... Սոֆյա Հովսեփյանը՝Լանսարոտեի կոնվենցիայի հնարա... «Դիմակ չկրելու համար պատգամավորի գործունեությ... Տիգրան Աթանեսյանի հաղորդման կապակցությամբ հար... «Ցուցարարների ծեծուջարդին մասնակցած կոռուպցիո... Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերին հրաժեշտ են...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք...
«Փաստ». Որոշել են, որ ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվեն «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ վայրերում նախատեսված գործընթացները դադարեցվել են, այդ ամենի հետ կապված առկա է հանրապետության պարետի համապատասխան որոշումը (որոշումները)։ Մյուս կողմից՝ դեռեւս հայտնի չէ, թե որքան կշարունակվի այս վիճակը: Այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել նաեւ համապետական միջոցառումների անցկացման առու «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. Ասել ... «Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի արարողությանը «հեղափոխական էլիտայի» շարքերում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանը, պատմում են, ապահովել է միջոցառման բարձր տրամադրությունը, անկաշկանդ հումոր է արել, անեկդոտներ պատմել, ապա ինչ-որ պահից ինքը դարձել իշխանականների զվարճանքի գլխավոր «հերոսը»։ Ալեքսանյանին, ով սովորու Արցախում Արայիկ Հարությունյանը որոշել է վարել «պարզած ձեռքի» քաղաքականություն. «Հայաստանի Հանրապետու... «Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած իրողություն են: Երկրորդ փուլի արդյունքում նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը, խորհրդարանը նույնպես վերջնականապես ձևավորվեց: Իսկ նրանք, ովքեր մասնակցում էին ընտրություններին, բայց չընտրվեցին, Արցախի նորընտիր ղեկավարի իմաստուն դիրքորոշման շնորհիվ չեն հեռանա ասպարեզից, այլ կմնան և իրենց գիտելիքները կներդնեն Արցախի Հանրապետության շենացման գործում: Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի և նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, և աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերևս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին և Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք «Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների խնդրին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մի քանիսից ազատվել, որ մյուսների աչքը վախեցնի, հլու-հնազանդ կոճակ սեղմողների մեծամասնություն ունենա խորհրդարանում։ Իշխանության ներսում տեւական ժամանակ է՝ տարբեր միջոցներ են կիրառում՝ դրան հասնելու համար։ Սկզբում Փաշինյանը խմբակցության նիստերից մեկի
website by Sargssyan