Մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, Մոլդովայի նախագահը, Սինգապուրի վարչապետը։
Նեղ կազմով նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը: