1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Սա Էրդողանի կողմից տեւական ժամանակ նախապատրաստված գործողությունն էր». Հայտնի արաբագետը փակագծեր է բացում

Հոկտեմբերի 10-ին, Թուրքական բանակը և օդուժը ռմբահարել և հրետակոծել է քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող Ռաս Ալ Այն ավանը։ Գործողությանը մասնակցել են նաև սիրիացի ապստամբները՝ մոտ 14 հազար ապստամբ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանից տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից, միանալով թուրքերին, փոքր ջոկատներով պետք է մտնեին Սիրիա։ Նրանց միավորման անվանումն է «Սիրիայի ազգային բանակ»։

Էրդողանի փոխանցմամբ՝ «Խաղաղության ակունք» օպերացիայի նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմանները»։


Թուրքական կողմի գործողությունները Հայաստանը դատապարտել է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ թուրքական գործողություները որակեց ապօրինի, կոչ անելով միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ գործողությունը դադարեցնելու, և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Ինչո՞ւ Թուրքիան որոշեց ռազմական ճանապարհով նմանկտրուկ քայլի դիմել, ինչո՞ւ հիմա, եւ թե ինչպե՞ս կանդրադառնա ներկայիս իրավիճակը տարածաշրջանային անվտանգության վրա եւ մասնավորապես Հայաստանի՝ հարցերի պատասխանը, NEWSMEDIA.am-ը փորձեց ստանալ արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ, ով նախ անդրադառնալով թուրքական կողմի գործողություններին ասաց.

-Սա Էրդողանի կողմից տեւական ժամանակ նախապատրաստված գործողությունն էր, որը տեղավորվում էր սիրական հակամարտությանը Թուրքիայի կողմից միջամտության ողջ գործընթացի տրամաբանության մեջ: Այսինքն Թուրքիան միջամտելով սիրական հակամարտությանը՝ նպատակ էր հետապնդում լուծելու քրդական խնդիրը: Իսկ քրդական խնդրի լուծումը ըստ թուրքական կողմի մոտեցումների՝ հնարավոր է բացառապես ռազմական ճանապարհով Սիրայի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտի ձեւավորելու եղանակով: Այդ մասին Թուրքիան բարձաձայնում է դեռեւս 2012 թվականից, բայց տարբեր հանգամանքների բերումով Թուրքիայի մոտ չէր ստացվում, չէր հաջողվում Սիրիայի տվյալ հատվածում իրականացնել իր վաղեմի ցանկությունը: Իսկ արդեն 2018 թվականի վերջերին, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Սիրայից զորախումբ հանելու մասին, Թուրքիայի համար ստեղծվեցին առարկայական հնարավորություններ՝ այդ գործողությունները իրականացնելու համար: Քանի որ սկսած 2014 թվականից Սիրիայի քրդաբանական տարածքում կամ Սիրիայի հյուսիս-արեւելքում հիմնական երաշխավորը՝ քրդերի անվտանգության համար հանդիսանում է ԱՄՆ-ն:

-Եւ այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց հիմա պաշտոնական Թուրքիան որոշեց նախահարձակ լինել:

-Լավ հարց էր, որովհետեւ մինչ այժմ կային պայմանավորվածություններ՝ ԱՄՆ-ի հետ համատեղ անվտանգության գոտի ստեղծելու հետ կապված: Անգամ օգոստոս ամսին ստեղծվել էր համատեղ գործողությունների կենտրոն, որը պետք է ուղղակիորեն առարկայնացներ այդ ծրագիրը: Բայց ԱՄՆ-ն փաստացի հրաժարվեց այդ գործընթացից, Թուրքիան էլ իր կողմից հրաժարվեց՝ այլեւս համագործակցելու ԱՄՆ-ի հետ եւ որոշեց ինքնուրույն այդ անվտանգության գոտին ձեւավորել ռազմական ճանապարհով՝ նախաձեռնելով տվյալ գործողությունը:

 

Թուրքիան դեռեւս ձեռնպահ է մնում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների դեմ գործողություններից

 

 

-Պարոն Պետրոսյան, պատահական էր արդյո՞ք, որ հենց առաջին իսկ օրը, կարծես թե թիրախավորվեցին այն համայնքերը, ուր մեծ թվով հայեր են ապրում:

-Տպավորությունը առաջին հայացքից այդպիսին է, բայց պետք է ասեմ, որ հայ համայնքը չի թիրախավորվել: Այդ շրջաններում բնակվում են նաեւ հայեր, որոնց թիվը ընդամենը 3 հազար է, այսինքն այնտեղ բազմամիլիոնանոց բնակչություն կա, եւ 3 հազարը շատ չնչին թվաքանակ է: Եվ ճիշտ չեն պնդումները, որ հայկական համայնքն է առաջինը թիրախավորվել: Որովհետեւ ընդհակառակը՝ Թուրքիան դեռեւս ձեռնպահ է մնում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների դեմ գործողություններից: Նրա հիմնական գործողությունները ուղղված են քրդական կառույցների դեմ:

 

Կան որոշակի զսպիչներ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա Թուրքիային անցնելու այն սահմանները, որոնք որ…

 

-Ձեր կարծիքով, թուրքական կողմի գործողությունները ի՞նչ սպառնալիքներ կարող են առաջացնել առհասարակ տարածաշրջանային անվտանգության առումով:

-Եթե ռազմական իրավիճակը խորանա, այսինքն գործողությունները ընդգրկեն ավելի լայն մասշտաբներ , բնականաբար, սա բացասաբար է ազդելու ամբողջ տարածշրջանի անվտանգային իրավիճակի վրա: Որովհետեւ Թուրքիայի գործողությունները ուղղակիորեն հարվածում են միառժամանակ սիրիական հակամարտությանը ներգրավված դերակատարների հեղինակությանը: Դրանք են՝ ԱՄՆ-ն, որը երաշխավորն է եւ կրողն է այն հետեւանքների, որոնք կարող են լինել տարածաշրջանում, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Իրանի Իսլամական հանրապետությունը:

Այսինքն եթե ռազմական իրավիճակը խորանա, ապա դա կարող է հղի լինել բավական լուրջ սպառնալիքներով: Եւ, թերեւս դա է պատճառը, որ Թուրքիան գործում է առավելապես զգույշ, գրագետ եւ նախապես պլանավորված գործողությունների ծրագրով՝ խուսափելով մարդասիրական ճգնաժամից եւ խաղաղ բնակչության շրջանում լուրջ վտանգներ, կորուստներ հասցնելու հնարավորությունից:
Այսինքն կան որոշակի զսպիչներ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա Թուրքիային անցնելու այն սահմանները, ինչը որ նրա համար գծել են ԱՄՆ-ն եւ Աստանայի ձեւաչափում Թուրքիայի գործընկեր պետությունները՝ ՌԴ-ն եւ Իրանը:

-Պարոն Պետրոսյան, կոնկրետ Հայաստանի վրա ինչպե՞ս կանդրադառնա այս ագրեսիվ գործընթացը:

-Ամենակարեւոր վտանգը՝ հայկական համայնքի անվտանգությունն է, որի հարցում ես կարծում եմ կան սցենարներ՝ տարբեր մարտահրավերների դեպքում գործելու: Արդեն այսօր տեսանք, որ բավական արդյունավետ արձագանքեց պաշտոնական Երեւանը: Բացի այդ հայկական երկու համայնքներում՝ ընդհանուր առմամբ մոտ երեսուն ընտանիք տարհանվել են ավելի խաղաղ բնակավայրեր:

 

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ 

 

 

NewsMedia.am 

Լուրեր Աշխարհիվ եւ Հայաստանից 

ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադ... Լրահոս Պատմությունը սովորություն ունի կրկն... ՀՅԴ-ը հայտարարություն է տարածել Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքը մեկուսա... Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավոր... VIDEO.Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմ... «Ենթադրվում է, որ օդային հաղորդակցությունը կվ... «Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է... Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալա... «Լիահույս եմ, որ հայ ժողովրդի ներքին մղումը՝ ... Զենքի վաճառքի վերաբերյալ իշխանականների և նրան... «Ոչինչ հարկավոր չէ, միայն քվեարկություն». «WO... «Դուք կին ընդդիմադիր գործչի նախկին ամուսնու ձ... Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ... Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգայ... Երևանի նախկին ոստիկանապետի՝ սնանկ ճանաչված որ... Դիվանագիտակա՞ն, թե՞ հումանիտար առաջարկ․ ինչո՞... Մի՛ արեք. ՀՀ նախկին վարչապետ Կրակոցներ Առինջում. վնասվել են Գագիկ Ծառուկյա... «Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում».... Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի կործա... Կգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մ... VIDEO.«Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան»... Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գ... Շիրակի դատախազության «աչքի առաջ».Պաշտոնական կ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք...
«Փաստ». Որոշել են, որ ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվեն «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ վայրերում նախատեսված գործընթացները դադարեցվել են, այդ ամենի հետ կապված առկա է հանրապետության պարետի համապատասխան որոշումը (որոշումները)։ Մյուս կողմից՝ դեռեւս հայտնի չէ, թե որքան կշարունակվի այս վիճակը: Այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել նաեւ համապետական միջոցառումների անցկացման առու «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. Ասել ... «Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի արարողությանը «հեղափոխական էլիտայի» շարքերում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանը, պատմում են, ապահովել է միջոցառման բարձր տրամադրությունը, անկաշկանդ հումոր է արել, անեկդոտներ պատմել, ապա ինչ-որ պահից ինքը դարձել իշխանականների զվարճանքի գլխավոր «հերոսը»։ Ալեքսանյանին, ով սովորու Արցախում Արայիկ Հարությունյանը որոշել է վարել «պարզած ձեռքի» քաղաքականություն. «Հայաստանի Հանրապետու... «Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած իրողություն են: Երկրորդ փուլի արդյունքում նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը, խորհրդարանը նույնպես վերջնականապես ձևավորվեց: Իսկ նրանք, ովքեր մասնակցում էին ընտրություններին, բայց չընտրվեցին, Արցախի նորընտիր ղեկավարի իմաստուն դիրքորոշման շնորհիվ չեն հեռանա ասպարեզից, այլ կմնան և իրենց գիտելիքները կներդնեն Արցախի Հանրապետության շենացման գործում: Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի և նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, և աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերևս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին և Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք «Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների խնդրին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մի քանիսից ազատվել, որ մյուսների աչքը վախեցնի, հլու-հնազանդ կոճակ սեղմողների մեծամասնություն ունենա խորհրդարանում։ Իշխանության ներսում տեւական ժամանակ է՝ տարբեր միջոցներ են կիրառում՝ դրան հասնելու համար։ Սկզբում Փաշինյանը խմբակցության նիստերից մեկի
website by Sargssyan