Գեղեցկուհի Օքսանան խոստովանել է, որ ստիպված է եղել վաճառել Մալայզիայի նախկին թագավորի նվիրած մատանին
Ռուս գեղեցկուհի Օքսանա Վոևոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի ամուսնալուծության թեման նորից ակտիվ քննարկվում է համացանցում:
Հիշեցնենք՝ զույգն ամուսնացավ անցած նոյեմբերին, իսկ ապրիլին արդեն նախկին թագավորը հայտարարեց, որ հեռանում է կնոջից: Այդ ժամանակ «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը 4 ամսական հղի էր: Հետո նա ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել վաճառել ամուսնական մատանին:
Թագավորը մատանին պատվիրել էր աշխարհի ամենահայտնի ոսկերիչներից մեկի` Զեյկոբ Արաբոյի մոտ և վճարել էր 203 հազար ֆունտ սթեռլինգ: Մինչդեռ Օքսանան խոստովանել է, որ մատանին ստիպված է եղել վաճառել մի քանի անգամ էժան: Գեղեցկուհին պարզաբանել է, որ այդ ընթացքում գտնվել է շվեյցարական հիվանդանոցներից մեկում, և եթե չվաճառեր մատանին ու չկարողանար հիվանդանոցի մուծումները կատարել, ապա հնարավոր է կորցներ երեխային: