«Պետք է գործ հարուցվի կամ Դավիթի դեմ, կամ՝ այդ կնոջ». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթ Սանասարյանի և հայտարարվող վրաերթի մասով ասեմ, որ կամ պետք է գործ հարուցվի Դավիթի դեմ` ՔՕ 242-րդ (ՃԵ կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), կամ այդ կնոջ դեմ` ՔO 182-րդ հոդվածով (շորթումը):
Ամենը պարզ է. եթե Դավիթը վրաերթ է արել, ապա պետք է պատժվի, իսկ եթե ճիշտ է ասում և իրենից փորձել են անտեղի 300 հազար դրամ շորթել, ապա շորթողները պետք է պատժվեն:
Ընդ որում, հաշվի առնելով, որ «տուժող» կողմը համառորեն ոստիկանություն չի դիմում, ակամայից մեծ հարցականի տակ է հայտնվում վրաերթի փաստը: Բայց այս հարցի պատասխանը պետք է տրվի քննությամբ»: