1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մինասյանը եւ նրա հետեւում կանգնած որոշ ուժեր փորձում են իմ բերանը փակել».Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինսյանը հերթական դատական հայցն է ներկայացրել հայտնի քաղաքական վերլուծաբան, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանի նկատմամբ: Մասնավորապես, NewsMedia-ի հետ զրուցում   հետ զրույցում անդրադառնալով հայցի հիմքին,  քաղաքական վերլուծաբանը նախ նկատեց.

Related image

 

-Հայցը պարոն Մինասյանը ներկայացրել է դեռեւս մայիս ամսին: Հայցի հիմքում ընկած է` պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը: Խնդիրը հետեւյալն է. պարզվեց, որ պարոն Մինասյանը ընդունել է 2017 սեպտեմբերի 25-ից մինչեւ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսը արված իմ գրառումները, որոնք իրենց մեջ պարոն Մինասյանի կողմից գործած բազմաթիվ ենթադրյալ հանցագործություններ, անօրինականություններ են պարունակում: Բայց ապրիլ ամսին արված իմ երկու գրառումները իրենց մեջ` ըստ պարոն Մինասյանի, վիրավորանքներ են պարունակել: Իհարկե, դա իր խնդիրն է, բայց պետք է նշեմ, որ այդ ամենն ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ այդ քայլով պարոն Մինասյանը եւ նրա հետեւում կանգնած որոշ ուժեր փորձում են իմ բերանը փակել:

 

 

Շատ մեծ անակնկալներ են սպասվում դատարանում

 

-Կմասնավորեցնեք, կոնկրետ ի՞նչ բառերից է վերջինս վիրավորվել:


- Պարոն Մինասյանը պարզվում է շատ վիրավորվել է այն փաստից, որ ես նրան
անվանվել եմ վատահամբավ եւ տխրահռչակ, ինչպես նաեւ սովետական փոքր չինովնիկ արտահայտությունից: Պարզվում է, որ երբ ես անդրադարձել եմ նույնաբովանդակ հայցին` նրան զրպարտել եմ, երբ գրել եմ, որ գործը կարճվել է: Պարզվում է, որ ես պետք է իրավաբանական գիտելիքներով այնքան օժտված լինեի, որ գրեի, որ գործը ոչ թե կարճվել է, այլ ընդամենը մնացել է առանց քննության: Պարոն Մինասյանը գտնում է նաեւ, որ եթե ինքը հայց է ներկայացնում եւ չի գալիս դատական պրոցեսներին` ես իրավունք չունեմ նշելու, որ վերջինս, փաստորեն ընդունում է այն ամենն՝ ինչ ես ասում եմ իր անձի վերաբերյալ: Հիմա ես շատ մանրամասներ չեմ ցանկանում բարձրաձայնել, որպեսզի վերջինս եւ իր պաշտպանները նախապատրաստվեն: Բայց վստահեցնում եմ, որ պարոն  Մինասյանին շատ մեծ անակնկալներ են սպասվում դատարանում, վստահեցնում եմ, որ պարոն Մինասյանին չի հաջողվելու` նախորդ դատական գործընթացներում կիրառված մեթոդներով իր ուզածին հասնել:

Ի դեպ, մոռացա ասել, (բանից պարզվում է)  պարոն Մինասյանը վիրավորվել է նաեւ, որ ես նրան ասել եմ, որ ինքը սիրում է ամեն ինչ նենգափոխել: Ես կրկնում եմ, որ նա ոչ միայն սիրում է նենգափոխել, այլ նաեւ, որ նա ստախոս է բառի բուն իմաստով: Կոնկրետ օրինակ բերեմ. երբ նախկին ԿԳՆ նախարար Լեւոն Մկրտչյանը հարցազրույց է տալիս եւ ասում, որ բազմաթիվ խնդիրներ, որոնք բարձրաձայնվել են պարոն Համբարյանի եւ Խորիկյանի կողմից՝ մենք արդեն լուծել ենք,  պարոն Մինասյանն ասում է, որ ոչ մի խնդիր չի եղել: Բա սա  նենգափոխել չի` ի՞նչ է: 

Image result for ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

-Պարոն Համբարյան, տեղյակ եք ո՞ւմ է մակագրվել սույն գործը:

-Այո, պարզվում է՝ զարմանալիորեն սույն գործը մակագրվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի ամենաանգրագետ, գրագող դատավորներից մեկին` Լիլիթ Խաչատրյանին: Ով նախկինում բնակվել է Սահական Մինասյանի հետ նույն թաղում: Ես ոչ միայն տվյալ դատավորի կոմպետենտության վերաբերյալ շատ խիստ կասկածներ ունեմ, այլ նաեւ նրա` Սահակ Մինասյանի հետ կապերի:

Տվյալ դատավորը իմ նախորդ դատական հայցի վճիռը բառի բուն իմաստով գողացել եւ դրել է Հովհաննես Խորիկյանի վճռի մեջ: Այն դեպքում, երբ իմ գործը քննվել է այլ դատավորի կողմից. հիմա հարց է առաջանում ի՞նչ իրավունքով է տիկինը գողացել եւ տարականորեն «թխել» ուրիշի գործի մեջ: Կամ, տիկինն այնքան անգրագետ է, որ ՇՊՀ-ի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնը մի վճիռի մեջ երեք տարբեր անուններով է կոչում: Ես իրավունք ունեմ չէ՞ կասկածելու այդ տիկնոջ կոմպետենտության վրա: Էլ չեմ խոսում նրա եւ Սահակ Մինասյանի կապերի մասին: Այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ տիկնոջը, որ նա առհասարակ հրաժարվի այս գործից, սրովհետեւ ես չեմ գտնում, որ նա կարող է անաչառ դատավոր լինել: 

-Այսինքն կարծո՞ւմ եք, որ դատավորը ի սկզբանե կողմնակալ վերաբերմունք ունի Ձեր անձի նկատմամբ:

-Որպեսզի պատկերացնեք այդ դատավորի հակակրանքը իմ անձի նկատմամբ, ես բերեմ հետեւյալ փաստը. պարոն Մինասյանը զրպարտության եւ վիրավորանքի համար երկու գործերով ինձանից պահանջել է վեց միլիոն դրամ գումար: Դատավոր Խաչատրյանն էլ շատ արագ կալանք է դնում իմ ունեցվածքի վրա: Այն դեպքում, երբ դեռ որեւիցէ ֆինանսական խնդրի մասին խոսք չկա, ու չկա դատավճիռ:

Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ 

 

Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա... Google քարտեզը արդեն Տավուշի մի հատվածը ադրբե... Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դե... Արցախից հետո այսօր Տավուշն է, ՀՀ գործող վարչա... Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու... Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հ... Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնմ... Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել ի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan