Ոստիկանին սպանելու կասկածանքով 2 անձ բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 04․30-ի սահմաններում, Ազատության պողոտայում գրանցված միջադեպի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, մեկ ոստիկան ենթարկվել է ծեծի: Կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանություն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Երկու կասկածյալ բերման է ենթարկվել երկու անձ», -ասաց նա:
ՀՀ Քննչական կոմիտեից էլ տեղեկացնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը: