Օրենքով գող Սեւոն հաստատվում է Գերմանիայո՞ւմ
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, օրենքով գող ՝Արմեն Ավետիկի Մանուկյան (Ավետի տղա Սեւո) -ն շուրջ երկու շաբաթ է ինչ տեղափոխվել է Գերմանիա, եւ ըստ նույն լուրերի, օրենքով գողն ասում են այնտեղ երկար ժամանակով հաստատվելու մտադրություններ ունի:
Հիշեցնենք, որ Արմեն Մանուկյանը, որպես «օրենքով գող» թագադրվել է 1994թ-ին, Մոսկվայում. (17 տարեկան) հասակում: Ավետի տղա Սևոի քրեական կարիերայում մեծ դեր է ունեցել Սևոի հայրը՝ Ավետիկ Մանուկյանը (Նորագյուղցի Ավետ) ով չլինելով «օրենքով գող» մեծ հեղինակություն էր վայելում նախկին Սովետական Միության երկրներում, շատերը նրան համարում էին (վսեսայուզնի ավտարիտետ):
Ի դեպ, Արմեն Մանուկյանին այդքան երիտասարդ տարիքում որպես «օրենքով գող» թագադրել են քրեական աշխարհի այնպիսի «լեգենդար» «օրենքով գողեր» ինչպիսիք էին՝ Հարություն Ռոստոմյանը (Էջմիածինցի Հարութիկ), Ռուդոլֆ Օհանովը (Գեներալ Ռուդիկ Բակինսկի) և Վլադիմիր Օհանովը (Վեցմատանի Վաչկոս Բակինսկի):
Իսկ ահա 2000թ-ի փետրվարին. Մոսկվայում հերթական (սխոդկայի) ժամանակ Սևոին թագազրկել են «օրենքով գողեր» Մայիս Կարապետյանը (Մայիսիկ Կիրովականսկի) և Վլադիմիր Օվանիսյանը (Վովա Տբիլիսկի), սակայն տասնհինգ տարի անց. Մոսկվայում 2015թ.-ի փետրվարի 21-ին Զախարի Կալաշովի (Շակրո Մոլոդոյ) նախաձեռնությամբ Ավետի տղա Սևոն վերաթագադրվել է որպես «օրենքով գող»: