«Չկա օր, որ չլսենք հայի ձեռքով հայի մահը, բայց որ ձեռք բարձրացնեն պետության վրա, սա արդեն ոչմի պրիզմայում չի տեղավորվում» .Մանուշակ Ստեփանյան
Երեկվանից ուշքի չեմ գալիս, ոստիկանին սպանելու և երկրորդին էլ ծանր վիճակի հասցնելու դեպքն որքան ուզում եմ ընկալել, չի ստացվում, ուշքի չեմ գալիս։
Չկա օր, որ չլսենք ,,հայի,, ձեռքով հայի մահը, բայց որ ձեռք բարձրացնեն պետության վրա, սա արդեն ոչմի պրիզմայում չի տեղավորվում։ Այն դեպքը չէ, որ համեմատենք ֆրանսիական հայտնի Երկուսը քաղաքում ֆիլմի հետ, որտեղ ոստիկանը հերոսին հասցնում և դրդում է հանցագործության, սա, նույնիսկ համապատասխան բառեր չեմ գտնում հանցագործների արարքը գնահատելու ։ Ինչո՞վ են զբաղվել նրանց ծնողները, հատկապես նրանց մայրերը, որ նման վիժվածքների են կյանք տվել, բա ձեր երեխեքը գիշերվա այդ ժամին տանը չեն, չե՞ք անհանգստացել ուր են, չե՞ք անհանգստացել, որ նրանց հետ մի վատ դեպք կլինի։ Ձեր երեխաները հերիք չէ իրենց կյանքը մեկընդմիշտ խորտակեցին, այլ զրկեցին մեկին ապրելու իրավունքից, զրկեցին նրա երեխաներին երջանիկ ապրելու իրավունքից, քանդեցին իրենց հայրենակցի օջախը, մեկի, ով իր պարտականությունն էր կատարում։
Հանցագործների պակաս միշտ էլ չենք ունեցել, անտարբեր ծնողների, վատ ոստիկանի, վատ զինվորականի, վատ ուսուցչի, միշտ էլ այդ վատը եղել է, բայց որ մեր ու մանուկ ուրանային, զինվորը սպային սպաներ, քաղաքացին ոստիկանին, աշակերտն ուսուցչին նվաստացներ, սա թավշյա հեղափոխության ձեռքբերումն է։ Հասկացե՛ք, վերջի վերջո, այն սրիկաներին չմերժեցինք, որ վերածվենք ամենաթող ամբոխի, որ կորցնենք հային բնորոշ կերպարը, որ դադարենք ՄԱՐԴ լինելուց։
ՄԱՅՐԵ՛Ր, ինքնակրթվե՛ք, կյանք ուղարկեք հասարակությանը պիտանի զավակներ, մեծ ու փոքր ճանաչող զավակներ, պետությանն ու պետականությունը հարգող զավակներ, այսկերպ մենք կքանդենք մեր երկիրն ու կոչնչացնենք ՀԱՅԻ ԳԵՆԸ։ Մեր երկրի այսօրն ու վաղը մեր ձեռքերում է։
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ