«Սա բյուջե է իշխանությունների և նրա կողմնակիցների համար». Կարո Փայլանը՝ Թուրքիայի 2020 թվականի բյուջեի մասին
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է խորհրդարանում Թուրքիայի 2020 թվականի բյուջեի քննարկմանը և քննադատել այն:
«2020 թվականի բյուջեի քննարկումը փակ է եղել աշխատավորների, պաշտոնյաների, ֆերմերների, թոշակառուների, կանանց և բնապահպանական կազմակերպությունների համար: Այն փակ է եղել ամբողջ հասարակության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փայլանը:
Հայազգի պատգամավորը հավելել է, որ այս բյուջեն իշխանությունների ու նրա կողմնակիցների համար է:
Թուրքիայի խորհրդարանում 2020 թվականի բյուջեն քննարկվել է երեկ՝ նոյեմբերի 6-ին:
Slaq.am - Լրատվական աղբյուր