«Կարևոր է՝ ԱՄՆ-ն ու այլ պետությունները շարունակեն ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում». Զ. Մնացականյան
«Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև այլ պետությունները, ազգերը շարունակեն ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հայերը երախտապարտ են Իտալիային և իտալական խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձև ընդունելու համար: Նույն գործընթացը ընթանում է աշխարհի տարբեր անկյուններում: Որոշիչ է նաև այն, որ Թուրքիան հաշվի նստի սեփական պատմության հետ:
Ճանաչել աշխարհում իրականացված յուրաքանչյուր ցեղասպանություն հանձնառություն է հաջորդ ցեղասպանությունների կանխարգելման համար, հստակ ուղերձ հետապնդման ենթարկվողների, որ այլևս անպատժելիություն գոյություն չունի». Rai 24 լրատվականին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: