«Գնահատել լռության գեղեցկությունը․․․». Լիա Զախարյանի լուսանկարը Ծաղկաձորից
Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարկել՝ ներկայացնելով իր ոճային աշնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին երկար, կանաչ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Հագուստը զարդարված է հետաքրքիր սեւ գոտիով։ Լիան նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, իսկ մեկնաբանություններում ռուսերենով գրել է․ «Գնահատել լռության գեղեցկությունը․․․»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին լուսանկարչի դերում էր։ Նա սեւ հագուստ էր ընտրել, որը զարդարված է գոտիով եւ ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Լիան խոշոր աքսեսուար էր ընտրել՝ ականջօղեր, հավաքել մազերը եւ նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Իսկ ի՞նչ եք ավելի շատ սիրում. փքաբլիթներ ուտել, թե ինձ նման լուսանկարել դրանք»,- հրապարակումը մակագրել էր հմայիչ դերասանուհին։