1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.am

Forrights.am-ի խմբագրություն է դիմել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով մեղադրանքով կիրակի օրը կալանավորված 35-ամյա Վարդան Մաթևոսյանի կինը՝ Ամալյա Մաթևոսյանը:

Նրա պնդմամբ՝ ամուսինը «Արմավիր» ՔԿՀ-ում կիրակի օրվանից հացադուլ ու ջրադուլ է անում իր հետ առնչություն չունեցող մեղադրանքի պատճառով:

«Ամուսինս էն վիճակում էր, որ չգիտեմ՝ 2 օր կձգի՞, թե՞ չէ։ Արդեն քանի օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,-մեզ հետ զրույցում տարակուսեց Ամալյան՝ շարունակելով․ «Նոր ենք տեսակցել իրեն: Պռոշները կապտած են, ճաքճքած ջրազրկումից, վատ վիճակում է, գույնը գցած, մարդ է կանչում, որ իր բողոքն արտահայտի, չեն բերում, ասում են՝ մի օրով բարձրացի վերև՝ խուց, որ ասեն, թե դուրս է եկել հացադուլից ու ջրադուլից»։

Հուսահատ կինը նաև հավելեց, թե ՔԿՀ-ում ամուսնու իրավունքները խախտված են․ «Չնայած ջրադուլի մեջ է, ծորակով խցում են պահում ու ջուրը կաթում է։ Դա արդեն իր իրավունքի ոտնահարում է, բայց նրա ձայնը լսելի չի»:

Վարդան Մաթևոսյանը նախկինում արդեն չորս անգամ դատված է եղել, սակայն կինը պնդում է, որ այս մեղադրանքը իրեն անհիմն է ներկայացվել, գործել է դատվածություն ունեցողի վրա գործ բարդելու իրավապահների ավանդույթը: «Քննիչը իրեն ասել է՝ Վարդան շառով էլ լինի, պիտի դատվես, արի էս գործը վերցրու քո վրա, ես քեզ տղավարի խոսք եմ տալիս, դու մինչև դեկտեմբերի վերջ երեխուդ հետ Նոր տարի կանես տանը։ Ամուսինս չի ընդունել, դրա համար և հացադուլ, և ջրադուլ է անում»,-պատմեց կինը՝ մանրամասնելով, որ խոսքը ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Արմեն Մաթևոսյանի մասին է։

«Ինքը ասում է՝ նախորդներն արել է, բայց էս մեկը չի արել, իրան շառով են տվել՝ առանց ապացույցների։ Ասում է՝ լրիվ անարդար են իրեն դատում ու կալանավորել, փորձել են ցուցունք կորզել այլ անձանց դեմ»,-պատմեց կինը՝ հավելելով, թե ամուսինը ասել է հետևյալը․ «Հանցագործություն արած լինեմ, դատվեմ, բայց սա ես չեմ արել, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու: Սա Փաշինյանի ժամանակշրջանն է, անարդարություն չի լինելու»:

Ամալյան, որը 6 ամսական երեխա ունի ու վարձով է ապրում, 7.5 տարի սպասել է բանտից ամուսնու վերադարձին: Ամուսինը բանտից դուրս է եկել նոյեմբերի 20-ին: Իսկ նոյեմբերի 24-ին կրկին կալանավորվել է մի հանցանքի համար, որը, ըստ կնոջ, չէր կարող իրագործել բանտում լինելու ժամանակ: «Իբր բերդից բիլայն համարներով զանգել, ապրանք է պատվիրել, գումարը չի տվել, 6 մլն 200 հազար դրամի մասին է խոսքը, բայց ինքն ասում ա՝ ես դա չեմ արել, էն ինչ արել է, խոստովանել է»,-հավաստիացրեց կինը։  

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, որը ստանձնել է Վարդան Մաթևոսյանի պաշտպանությունը, մեզ հետ զրույցում ասաց, որ կալանավորման որոշումն արդեն իսկ բողոքարկել են Վերաքննիչ դատարան։ «Մենք առարկել ենք, ասում ենք, որ քննիչի կողմից բերված փաստական տվյալները բավարար չեն կալանք կիրառելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ դատարանը մերժել էր իր բոլոր առարկությունները․ «Անգամ գրավի միջնորդություն էինք արել»։

Փաստաբանի խոսքով՝ Մաթևոսյանը չի ընդունում մեղադրանքը։ «Առարկություն ունենք և վիճարկում ենք նրա մասնակցությունը դեպքերին։ Մեղադրանքի հիմքում մի ձայնագրառում է դրված, որի հիմքն էլ ենք վիճարկում։ Ուղղակի նախաքննություն է հիմա, շատ բաներ չեն կարող ասել։ Բայց մենք էդ մեղադրանքը վիճարկում ենք»,-ասաց փաստաբանը։

մանրամասն՝այստեղ: 

«Հերթական «հույժ կարևոր» նորությունը Հ1-ի լու... Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձե... ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը ... Շինթույլտվությունների ու «Կամազների» հարցով ք... Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադ... «Անընդհատ կալանավորում, բացթողում, այս շոունե... «Բա որ էդ լծակների հույսին ես, ի՞նչ էիր վեր-վ... «Ձերբակալություններն ու մեղադրանքներն անխուսա... Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողո... «Ասում էին՝ դե մեզ կբռնեին, հետապնդումների կե... Հիշենք անուն առ անուն. ԱԶԱՏ ՍԻՄՈՆՅԱՆ Հարգելի վարչապետի տիկին, ինձ հուզեց Ձեր ելույ... ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Սերժ Ս... «Այդ ադամանդի գործարանի սեփականատերերը՝ Արմե... «Կոմիտասի անմահ հոգին են ուզում հոգեհան անել»... «Ծնկաչոք դիմում եմ ազգիս՝ օգնեք երեխայիս»․ Փո... Արցախի ոստիկանությունը տեղեկություններ է հաղո... Պարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հ... Կարծում եմ` գազի գինը չի բարձրանալու, բայց նա... Նախարարը չի գիտակցում, թե իր պահվածքով ինչպիս... Օլգա Բուզովան երաժշտական մրցանակաբաշխության ժ... «Կբացատրե՞ք` ի՞նչ է սա». Վարդան Հարությունյան Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի հերթական ա... Մի՛ գրիր բանակիդ մասին. ԱԱԾ-ն իրազեկում է «Աբու Դաբիի թագաժառանգն ու հյուրանոցային ցանց...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե...
ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը դատի են տվել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի եւ իրավապահների ջրերը մի առվով չեն հոսում: ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը դատի են տվել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականի մարտին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչ Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կերկարաձգի գործունեության ժամանակահատվածը. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով մի քանի ամսով երկարաձգել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածը, քանի որ իրենք չեն տեղավորվում օրենքով նախատեսված ժամկետում: Հանձնաժողովը, որը ղեկավարում է ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իր առջև Գագիկ Ջհանգիրյանի դիմումի հետքերով․ իրարանցում՝ գլխավոր դատախազությունում «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քոչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։ Իսկ Ջհան ՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիր... «Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի ու ՃՈ պետհամարանիշերի գործի լիարժեք քննության ընթացքում առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ։«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործի հետ առնչություն ունի նաեւ ոստիկանության 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախկին պետ, ա Շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021թ.-ից շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում տեղեկացրել է նաեւ, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի: «ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքահարկի մասին իրավական ակտ,
website by Sargssyan