Գնդապետ Աշոտ Վանյանը, մշտապես բարձր է պահել սպայի պատիվն ու արժանապատվությունը՝զորավիգ լինելով զինվորին, անօգնականին ու անկյուն մղված քաղաքացուն
Միշտ ասում են, որ մարդն հարուստ է իր ընկերներով։ Յոթ տարի շարունակ մեզ են դիմել բազմաթիվ խնդիրներ ունեցող հայրենակիցներ՝ հաշմանդամներ, ամեն կարգի հիվանդներ, անապահով ընտանիքներ, ուսանողներ, միայնակ ծերեր, զինվորներ, զոհված տղաների ծնողներ, մի խոսքով ամեն ոլորտի և ամեն տարիքի քաղաքացիներ:
Փառք Աստծուն՝ ընկերներով, հարազատներով կարողացել ենք առաջ քաշված խնդիրներին լուծում տալ։ Այդ հարցում մեծ բարեկամական կապ է եղել մեր ողջ լրատվական դաշտի հետ և նրանք էլ իրենց մեծ ներդրումն են ունեցել խնդիրները վեր բարձրացնելու եւ լուսաբանելու գործում:
Մի խոսքով. մեկս մյուսով կարողացել ենք գտնել՝բազում խնդիրների ու պրոբլեմների լուծման ճանապարհը:
Շուրջ 14 ամիս զինվորների և զինհաշմանդամների խնդիրներով մշտապես դիմել ենք ՊՎԾ պետի խոհրդական գնդապետ՝ Աշոտ Վանյանին, մարդ, ով մեծ հոգատարությամբ զբաղվել և կարգավորել է զինծառայողների խնդիրները, մարդ ով հարգել է՝ մարդու որակը և իր ուսերին կրող ուսադիրները, մարդ, ով քանի-քանի զինվորի փրկել է ինքնասպանության անդառնալի ճանապարհից ետ կանգնելուց, հասնելու մարդ, ով մինչև վերջ պաշտպանել է զինվորի շահը։
Այսօր, առավոտյան լսածս լուրից դեռ ուշքի չեմ գալիս. հերթական զինվորի խնդրով զանգահարեցի պարոն Վանյանին, որ ներկայացնեմ իրավիճակը, լսածս պատասխանը տապալեց այն ամեն լավը, որ կար մեջ՝ դեպի նոր Հայաստանի կառուցման համար: Պարզվեց, որ պարոն Վանյանի լիազորությունները դադարեցված էին, եւ նա այլևս ի պաշտոնե ոչնչով չի կարող օգտակար լինել զինվորին, անօգնականին ու անկյուն մղված քաղաքացուն...
Այսինքն, մեր երկիրը կարիք չունի ազնիվ, սրտացավ քաղաքացու: Պետք է սրիկա լինես. գող եւ մարդասպան, և այդ ժամանակ կունենաս ամենաբարձր պոստ զբաղեցնող պաշտոնը, էէէէէէէ Պեպան ջան, վեր կաց ու տես, որ կրկին ու կրկին խաբված ենք, դիփ խաբումին ու խաբում, կրկին բոլոր պետական կառույցների դռները փակ են ժողովրդի առաջ, կրկին ու կրկին բազում խնդիրներ, որոնց մասին նույնիսկ լսող չկա։
Եթե նման սպայի լիազերությունները դադարեցվում են, արդեն չգիտեմ ինչ լավ բանի սպասեմ, հաստատ ասֆալտով չեք խաբի։ Եթե այս հարցին պետական մոտեցում չտրվի, ուրեմն վերջնականապես կործանվում ենք, ու էլի ասեմ. ջուր չեմ լցնում նախկին սրիկաների ջաղացին, ովքեր այսօր էլ են կրկին որոշող։
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ-ի
ՂԵԿԱՎԱՐ `ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ