1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Կոմիտասի անմահ հոգին են ուզում հոգեհան անել». Գագիկ Գինոսյան

«Կարին» ՀԿ նախագահ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայոց հոգու մարգարեի դարը. կոմիտասյան տարին ավարտվում է, սակայն հավերժ Կոմիտասի դարն է:
     Ավարտվում է մշակութային տարին, որը նաև կոմիտասյան էր՝ Կոմիտասի 150-ամյա հոբելյանի տարին: Համերգներ, գիտաժողովներ, զեկույցներ, հեռուստաֆիլմեր, հաղորդումներ։ Կարծես` տարին ավելի քան հագեցած էր Կոմիտասով:
     Սակայն, չգիտես` ինչու, բոլորը Կոմիտասին դիտում են, քննարկում են, վերլուծում և մեկնաբանում են բացառապես որպես լավ, միգուցե բացառիկ կամ նույնիսկ հանճարեղ երաժշտագետի, որը փրկել ու դարերի ժանգից, ցածրաճաշակ օտարոտի ներառումներից մաքրել է մեր երաժշտական գոհարներն ու բանաձևել հայկական երաժշտությունը։
     Սակայն, գրեթե ոչ ոք չի դիտարկում Կոմիտասին որպես մեր ինքնության գաղտնագիրը բացահայտողի։
     Չհասկացանք, որ Կոմիտասի համար երգն ու պարն ընդամենը միջոց էին դեպի մեր ինքնություն, և որ Կոմիտասը երգ չէր փրկում, այլ երգի միջոցով մեր ինքնությունը։ Նա ոչ թե մեր երաժշտությունն էր բանաձևում, այլ հենց մեր ինքնությունը: Կոմիտասի առաքելությունը դիտարկելով որպես բացառիկ մեղեդի, հանճարեղ ելևէջ՝ մենք նորովի փորձում ենք սպանել Կոմիտասին, նորովի նրան՝ ամենահանճարեղին, ամենաՀԱՅին, ամենաիմաստունին, ամենասթափին ու ամենաբանականին, ստիպում ենք, պարտադրում ենք երկրային կյանքից հետո էլ հոգեբուժարանում գոյատևել՝ գիտակցելով իսկ, որ նա, միևնույն է, չի խենթանա, քանզի աստվածային է իր բանականությունը:
     Փորձում ենք ամեն ինչ անել, ամեն ապականություն, ամեն հակաբանական երևույթ ու մեր ինքնությունը ոչնչացնող ամեն ինչ, որ հոգեհան անենք նրա անմահ հոգին, որն այսօր էլ սավառնում է Հայոց երկնքում և ամպհովանի դառնում բոլոր նրանց, ովքեր ոչ թե մշակույթ են արարում կամ փրկում, այլ մշակույթի միջոցով մեր ինքնությունն են փորձում վերածնել:

Կոմիտասի անմահ հոգին են ուզում հոգեհան անել։ «Դե եկ վարդապետ, ու մի խենթանա»:
     Հայի հոգու սրբապատկերին, ամենասուրբ հային հայ եկեղեցին էլ զլացավ սրբադասել: Բայց, ինչպես կյանքն ապացուցեց, նրանց բոլորի ջանքերը զուր են: Նրանք՝ թիթեռի կյանք ունեցող և արագ գարշահոտող տեսակը, անզոր են կասեցնել հավերժի ճամփորդ Կոմիտասին ու իր շնորհիվ ինքնությունը վերածնող և իր շնորհիվ հոգին փրկող ազգի անմահությունը: Ազգն այդ հավերժի հզոր թևին պիտի մշտնջենապես ճախրի, քանի կա մարդկությունը, ու պիտի շարունակի հավերժել, հոգևորի ու աստվածայինի դասեր տալ աշխարհին։
     Կոմիտասը Գիսավոր է: Նա իր մահով, իր անկումով անգամ լուսավորեց հայոց հոգևոր երկնակամարը:
     Աստվածայինին, երկնային ելևէջի մոգին, հայ հոգու մարգարեին մի՛ փորձեք կարգել շարքային կոմպոզիտոր: Մի՛ շփոթեք հայ հոգին, հայոց ինքնությունը բանաձևողին նոտաների համադրումներ որոնողների հետ:
     Անհամեմատելի՜ են: Մի՛ համեմատեք անհամեմատելին:Կոմիտասը դեպի պալատ խոնարհումի տանող գորգապատ ճանապարհ չէ, այլ մեր հոգու տաճար, դեպի մեր ինքնության բարձունքեր տանող մի կածան: Կոմիտասի վերաբացահայտված կածանով քայլելը յուրաքանչյուրիս խաչն է, որի ավարտին մեր ինքնությամբ արարվող հայու անմահությունն է»:

Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա... Google քարտեզը արդեն Տավուշի մի հատվածը ադրբե... Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դե... Արցախից հետո այսօր Տավուշն է, ՀՀ գործող վարչա... Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու... Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan