1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005-ի զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան համայնքին պատճառել է էական՝ 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. համայնքային սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքում գտնվող՝ ընդհանուր 2611.2 քմ մակերեսով բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների անունից, իբրև նշված շենքը վերանորոգելու բանավոր խնդրանքի պատրվակով, հայտարարել է այն շուկայականից անհամեմատ ցածր՝ տարեկան 1.317.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով 40 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու աճուրդ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:

Այնուհետև, համայնքի ղեկավարը, ի սկզբանե, տեղյակ լինելով համայնքում գործող ՍՊ ընկերության կողմից նշված շինության վարձակալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող հիշատակված շինության կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին, հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` նույն մրցույթի անցկացման վերաբերյալ ակնհայտ կեղծ արձանագրություն, որի հիման վրա էլ Դիլիջան քաղաքում գտնվող հիշյալ շինությունը, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամ գումարով և 40 տարի վարձակալության իրավունքով, հանձնվել է Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակցի դստեր անվամբ աճուրդից շուրջ 30 օր առաջ հիմնադրած վերոհիշյալ ՍՊ ընկերությանը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում, օժտված լինելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը կազմակերպելու պարտականություններով, 2006-ի հունիսից մինչև պայմանագրի լուծարումը՝ 2018-ի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես, նշված ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված հիշյալ շենքի վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ պայմաններով կնքված վարձակալության պայմանագիրը:

Այսինքն՝ Դիլիջան քաղաքում գտնվող նշված շինության վարձակալության՝ շուկայականից անհամեմատ ցածր մեկնարկային գնի սահմանմամբ մրցույթի անցկացման նպատակը հանդիսացել է շինության կապիտալ վերանորոգումը, մինչդեռ շուրջ 12 տարի այն չի ենթարկվել կապիտալ վերանորոգման, ծառայեցվել է անձնական շահերին, համայնքի բյուջեն տարիներ շարունակ զրկվել է դրամական մուտքերից. համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ենթավարձակալներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 90.117.812 ՀՀ դրամ գումարից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 14.190.800 ՀՀ դրամ, որի հետևանքով Դիլիջան համայնքին պատճառվել է էական՝ 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

«Եթե հասկանանք՝ ով և ինչ պատճառով էր Կուտոյան... «․․․Հաջորդը քեզ են խփելու․․․»․ ոստիկանության ... «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նո... Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվա... Հայտարարություն,Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը հ... VIDEO.Նոր մանրամասներ Աջափնյակի թաղապետ Գ.Բաբ... VIDEO.ՆՈՐ ԱՀԱԶԱՆԳ. Մանկավարժի կողմից բարոյահո... Մեր հարևանի մահը բոլորիդ խղճին է, միգուցե փրկ... «Ինքնասպանության հասցնելու հոդվածի վերագրումը... ՆՈՐ ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ, թե ինչո՞ւ պետք է ՇՊՀ-ի ռե... ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի ... Փետրվարի 3-ին կլրանա տղայիս սպանության 11-րդ ... Նիկոլ Փաշինյան, ՄԱՆԿԱՎԱՐԺ Է ՎԱՏԱՑԵԼ՝ միջոցներ... ՄԻՊ-ը պետք է իր անմիջական հսկողության տակ պա... ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն ընդունել է տարբեր... «Հարգելի՛ս, փոխիր մասնագիտությունդ. մանկավարժ... «Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ ժամացույց է լուսանկար... Թրամփն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արեւե... Սևազգեստ մայրերը պահանջում են որդիների մահվան... Կադիրովը ժամանակավորապես վայր է դրել Չեչնիայի... Հատուկ միջոցառում մայրաքաղաքում․ բերման են են... Վլադիմիր Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանի հիանալի... Ի՞նչ տուգանքներ են նախատեսված, և որ դեպքերում... ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ակտիվիստը ահազանգում ... «Եթե ասելիք ունի, թող ուղիղ եթերում ասի». Տար...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե...
Փետրվարի 3-ին կլրանա տղայիս սպանության 11-րդ տարելիցը, իսկ նրա արյան գնով պաշտոնների տիրացած անձինք ... Iravunk.com-ը գրում է.Ավելի քան 11 տարի առաջ` 2009-ի փետրվարի 3-ին, իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանված Հայաստանի փոխոստիկանապետ, 34-ամյա Գեւորգ Մհերյանի գործը շարունակում է մնալ չբացահայտված: «Նոր Հայաստանի իշխանությունների հետ հույսեր էի կապում, որ, ի վերջո, կհասնեն իրական մարդասպանի ու պատվիրատուի հետեւից, բայց փաստորեն սաղ նույնն են:  շարունակությունը՝iravunk.com-ում:  ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ   Գեներալ Սոլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է թաղման թափորի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է թաղման թափորի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, ևս 190-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը, գրում է DW-ն։Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի թիվը, հավանաբար, կավելանա։ Ականատեսների հաղ Նոր սկանդալ՝ Հայկ Մարությանի շուրջ «Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ կարող է նոր սկանդալ հասունանալ. ավագանու ընդդիմադիր անդամները տևական ժամանակ է՝ փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։ Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչև 2011թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ հանդիպում է անցկացրել. Վերջիններս առաջարկ են արել «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպման ժամանակ քննարկվել եւ արտադրողների կողմից բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարարների հետ հանդիպմանը բարձրաձայնած խնդիրներից մեկն էլ այն է, որ եթե կազմակերպությունն ունի չ Գլուխն ազատելու համար Դատախազությունը Հայկ Մարությանի գործը փոխանցել է նրա մանկության ընկերոջը «Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խաժակյանի հաղորդումը` քաղաքապետարանում թույլ տրված պաշտոնեական` փաստաթղթերի եւ ստորագրությունների կեղծիքների մասով, դատախազությունը վերահասցեագրել է ոստիկանությանը` «նյութեր պատրաստելու համար»: Սա, այսպես ասած, հենց այն է, ինչ ուզում է Հայկ Մարությանը, քանզի նա եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մանկության ընկերներ են, եւ ասում են՝ հենց
website by Sargssyan