Սամվել Կարապետյանի նախկին փեսան ամուսնացել է
Ռուս հայտնի մոդել Վիկտորյա Լոպիրյովան օրինականացրել է իր հարաբերությունները, ամուսնանալով միլիարդատեր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի նախկին փեսայի՝ Իգոր Բուլատովի հետ։
Մոդելի խոսքով՝ հարսանեկան արարողությունը եղել է բավականին գեղեցիկ ու համեստ՝ զույգի հարազատների ու մոտ ընկերների մասնակցությամբ․ «Ես իմ կյանքում միլիոնավոր հարսանեկան արարողությունների եմ մասնակցել, և, եթե ինձ երբևէ հարցնեին՝ որն է քեզ համար հարսանեկան իդեալական արարողությունը, ես կպատասխանեի հենց այնպիսի հարսանիքն, ինչպիսին, որ իմն է եղել։ Ամբողջ աշխարհում մենք ունենք բազում ընկերներ և քանի որ, բարդ է նրանց այս պահին մի տեղում հավաքելը, մենք որոշեցինք նախ զագսավորվել, այնուհետև կունենանք հարսանեկան հրաշալի երեկո։ Սակայն այս պահին նման երեկո կազմակերպելու ես ուժ չունեմ»,- ասել է Լոպիրյովան։