1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ՀՔԾ-ն՝ նախ եւ առաջ պետք է բացատրի, թե ինչո՞ւ մինչ այս պահը դեռ չկա մեղադրյալ. երբ կան ապացույցներ, թե ովքեր են խոշտանգողները».Ժաննա Ալեքսանյան

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջնայանից, NewsMedia.am-ը փորձեց հետաքրքրվել. թե արդյո՞ք հայտնի են «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի խոշտանգողների անունները, որին ի պատասխան, ՀՔԾ խոսնակը նկատեց.
-Չենք կարող տվյալ պահին որեւէ այլ մանրամասներ հայտնել:

Похожее изображение

 

-Տարատեսակ լուրեր են շրջանառվում, որ խոշտանգման ենթարկող ոստիկաներից մեկը՝ այս պահին իբրեւ Հայաստանում չէ: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:

-Այս պահին ոչինչ չենք կարող ասել, մի փոքր համբերեք:

-Ի դեպ խոշտանգվողի՝ Արմեն Մարտիրոսյանի հետ կապված,  NewsMedia-ի  հետ զրույցում. ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը  հայտարարել էր, որ այս օրերին  նա  որոշակի ճնշումների է ենթարկվել ՝քրեականների կողմից: ՀՔԾ-ն տեղյա՞կ է. եղել է նման բան, թե՞ ոչ:

- Չեմ կարծում, որ դա մեր մեկնաբանության հարցն է:

 

Այդուհանդերձ, ՀՔԾ-ն արդեն իսկ իր կողմից արված հայտարարություններով ու գործողություններով՝  արդյո՞ք փորձում է գործը  փակուղի տանել թե ոչ, հարցադրում արեցինք  իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին, ով NewsMedia-ի հետ զրույցում ասաց հետեւյալը.

-ՀՔԾ-ն, նախ եւ առաջ պետք է բացատրի, թե ինչո՞ւ մինչ այս պահը դեռ չկա մեղադրյալ. երբ կան ապացույցներ, թե ովքեր են խոշտանգնողները: Ես կարծում, որ ՀՔԾ-ն պետք է ավելի արագացված կերպով քննի սույն գործը, քանի որ այն հանրային հնչեղություն ունեցող գործ է: ՀՔԾ-ն պարտավոր է հանրային հետաքրքությունը բավարարել, եւ ասել ավելին՝ քան այս պահին ասում է: Իմ կարծիքով, պետք է շտապ միջոցներ ձեռնարկվեն ՝ տվյալ գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ լուսաբանման համար: Արդեն կարծեմ երեք շաբաթ անցել է, ճի՞շտ է:

-Այ՛ո:

-Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի հասկանային, թե ովքեր են կատարողները, եւ ինչու չեն ներգավվում որպես կասկածյալ,  կամ մեղադրյալ: Այս հարցին ՀՔԾ-ն պետք է սպառիչ պատասխան տա:

-Տիկին Ալեքսանյան, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դա մոտ տաս տարվա վաղեմության խոշտանգման դեպք է: Արդյո՞ք խոշտանգումը վաղեմության ժամկետ ունի:

-Եկեք նախ նայենք, թե այդ խոշտանգման արդյունքում՝ ի՞նչ է տեղի ունեցել: Շատ հնարավոր է, որ անմեղ մարդու են դատապարտել: Խոշտանգումով ձեռք են բերել ցուցմունքներ, եւ անմեղ մարդու դատապարտել, որովհետեւ սովորաբար խոշտանգում են այն մարդուն՝ ում վրա ուզում են գործ բարդել: Զարմանալի է, որ այո, խոշտանգման փաստով քրեական գործ է հարուցված, եւ ոչ մի տվյալ չի հաղորդվում մինչ այս պահը: Ես կարծում եմ, որ այդ մարդը ոչ միայն խոշտանգվել է, այլեւ  շատ հնարավոր է, որ հանիրավի դատապարտվել է: Հիմա  անդրադառնամ ՝ Ձեր տված հարցին:

Շատ ճիշտ հարցադրում էր. խոշտանգումը վաղեմության ժամկետ ունի՞, թե ոչ: Ո՛չ, խոշտանգումը  չի կարող վաղեմության ժամկետ ունենալ: Մենք ունենք չբացահայտված բազում նման խոշտանգամ դեպքեր… չեն բացահայտվել Սասնա ծռերի խոշտանգման դեպքերը, չեն բացահայտվել Սարի թաղի դեպքերը, չի բացահայտվել  նաեւ ապրիլի 7-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնում խոշտանգված Էդգար Ծատինյանի դեպքը, ով մահացել էր հիվանդանոցում:  Եվ այս գործով, 9 ամիս անց՝ մեղադրյալ չկա: Հայաստանում խոշտանգումները չեն բացահայտվել երբե՛ք, եւ գուցե այդպես էլ շարունակվեն՝ եթե ՀՔԾ-ն վաղեմության ժամկետի մասին է խոսում: Չմոռանամ նաեւ ասել, որ վարչապետը ԱԺ-ում քիչ էր մնում զարմանար, որ խոշտանգումներ կան Հայաստանում եւ տարօրինակ ձեւով ոչ մի օրինակ չբերվեց... 

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

Կարեն Բոթոյանի զարմիկը, ով նշանակվել է «Սևան ... Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել... ԱԶԱՏ ԽՈՍՔ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ, ... Թավշյա Հայաստանում՝Դերժավի Արկադը արտոնյա՞լ..... ՈՐԴԻ՛Ս, ՄԱՅՐԴ ԷԼ ՄԱՅՐ ՉԷ՛, ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻ՛Ք Է… Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեց... Հայկ Մարությանը՝ Արթուր Մեսչյանի հրաժարականի ... Լուկաշենկոն առաջարկեց փոփոխել Բելառուսի Սահմա... Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունն... Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փա... «Համոզված եմ, որ հոկտեմբերի 27-ի և Տիգրան Նաղ... «Ամուլսարում անընդունելի ոտնձգություն է. Հայա... «Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաս... Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարություն... Պարզաբանում.Լուրի մեջ տեղ գտած Մուրադյանին առ... NEWSMEDIA.am-ը մաղթում է բոլորին հաճելի ամառա... Հայտնի է դարձել, թե երբ են բացվելու ԱՊՀ երկրն... Այս տիկինը նորից ակտիվացել է՝ կա՛մ անարգանքի ... Չկարծեք՝ Եկեղեցին սարսափած է, Եկեղեցին իր առա... «Անթույլատրելի է սահմանել պետական կրթական չափ... Կոպիտ խախտումներ՝ Ծաղկաձորի հյուրանոցներում. ... Երևանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առ... «ՌԴ-ում հայկական պետհամարանիշներով մեքենաների... Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը «Իրավունքը» դարձավ 31 տարեկան
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանի համերգն առաջի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք...
Վարդան Ղուկասյանը կլքի՞ ԲՀԿ-ն․ «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն վերացնելու իշխանական ծրագրի շրջանակներում իրավապահները զբաղված են ԲՀԿ-ական պատգամավորների անցյալը փորփրելով, քրեական գործերի հիմքերի փնտրտուքով, այդ թվում և՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ Հնարավո՞ր է Դուք էլ հեռանաք ԲՀԿ-ից՝ հարցրինք Ղուկասյանին։ «Ադրբեջանի մասին մտածեք, էրեխեքը զոհվում են սահմանին, էդ մասին մտածեք, ԲՀԿ-ն հայկական կուսակցություն է, ինչ «Հրապարակ». բայրամովի նշանակումից բանակցությունները տուժելու են Ադրբեջանի ԱԳ նոր նախարար Ջեյհուն Բայրամովի նշանակումը կարծես աննկատ անցավ հայկական փորձագետների կողմից․ ինչո՞ւ՝ հարցրինք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։ «Նշանակումն այնպիսի փուլում եղավ, որ բոլորը կենտրոնացած էին ռազմական գործողությունների վրա, ու քանի որ նա դիվանագետ չի եղել, համակարգը չէր ներկայացնում, նման կարեւորագույն պաշտոնում ԿԳ ներկայացուցչի նշանակումը մասնակիորեն անտե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները. «Փաստ» «Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը: Որպես պատճառ նշվում է այն, որ Վանեցյանը դժվարանում է մարդիկ գտնել՝ կուսակցությունում ներգրավելու համար... «Փաստ» թերթը, սակայն, տեղեկացավ, որ այս պահի պասիվության պատճառը բոլորովին այլ է: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այ Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում. Պետական մեքենան անցել է գործի «Հրապարակ» թերթը գրում է. «Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»: Մենք արդեն տեղեկացրել ենք եւ լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Ադրբեջան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu): Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին։ Իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։
website by Sargssyan