Կարեն Կարապետյանը՝ ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ։
Интерфакс-ի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի համակարգող։
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեկտեմբերի 10-ի կարգադրությամբ հաստատվել է փորձագիտական խորհրդի կազմը։ Վոլոշինից բացի այնտեղ Ռուսաստանի կառավարության երեք նախկին նախագահներ կան՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը, Միխայիլ Ֆրադկովը և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: