1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա Արամյանը՝10-ամյա աղջնակին ենթարկել է հոգեբանական ճնշումների.աղջնակի մայրը՝մանրամասներ է ներկայացնում

10-ամյա Անգելինան, արդեն մի քանի օր է, ինչ ցանկություն չունի հաճախելու այն դպրոցը, ուր նա սովորում է արդեն մի քանի տարի:

Պատճառը՝ 10-ամյա աղջնակին դասավանդող մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Արամյանն է, ով տեւական ժամանակ է Անգլինայի մայրիկի՝Զառա Առստամյանի պնդմամբ. վիրավորում, անվանարկում ու նվաստացնում է երեխային՝ անվանելով նրան ծույլիկ, տախկտակ, եւ թրջված:

Իսկ որ ամենասարսափելին է.բոլորովին վերջերս թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա Արամյանը՝ մեկ այլ ուսուցչուհի հետ միասին, երեխայի ներկայությամբ վիրավորական արտահայտություններով է խոսել նրա երկու քույրերի ու անգամ ծնողի ՝մոր մասին, ասելով որ մեկը կա՝ ում ծնողի համբավը հայտնի է Շենգավիթ համայնքում:


Այս թնջուկն ամբողջությամբ վեր հանելու, եւ թիվ 75 դպրոցում ստեղծված քաոսային իրավիճակից դուրս գալու համար, 10-ամյա աղջնակի մայրը՝ տիկին Զառան NewsMedia-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց, թե ինչի միջով են անցել փոքրիկ Անգելինան, եւ իրենց ընտանիքի անդամները, երբ դպրոց է ոտք դրել նորելուկ ուսուցչուհի Աննա Արամյանը, ով երեխային հասցված վիրավորանքների, բարոյահոգեբանական կտտանքների ու ճնշումների արդյունքում՝ հասցրել է հոգեկան հակման: 


Երեխայի մայրը՝տիկին Զառան, ցավով բարձրաձայնեց այն մասին, որ երեխայի մոտ վարքի, նրա հոգեբանական վիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ տարել է նրան մանկաբույժի մոտ. ով էլ իր հերթին աղջնակին ուղարկել է ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի մոտ:
Քանի որ զննության արդյունքում պարզվել է, որ երեխան իրականում տրավմա է տարել, եւ որ հնարավորինս շուտ՝ աղջնակը  պետք է հոգեբանական սեանսներ անցնի, ինչպես նաեւ դեղորայքային բուժում ստանա:

Ի դեպ, մեր այցելության ժամանակ, փոքրիկ Անգելինան մեզ տեսնելուն պես արձագանքեց. «Եկել եք, որ ինձ դպրոց տանե՞ք…Ես այլեւս չեմ գնալու դպրոց. տիկին Արամյանը ինձ վիրավորում է, իմ մայրիկին վատ խոսքեր է ասում, քույրիկներիս է վատ բաներ ասում… Դասարանում երեխաների մոտ ինձ ասում է ծույլիկ, թրջված, ու տենց բաներ: Ես ուզում եմ դպրոցում սովորել, ուզում եմ լավ մարդ դառնալ, բայց մի խնդրանք ունեմ. որ էլ չտենամ տիկին Արամյանին:
Ես Ձեզ շատ-շատ եմ խնդրում. Էլ կյանքումս չտեսնեմ տիկին Արամյանին: Ամբողջ օրը դասի ժամին դողում եմ. ես գիտեմ հենց դասը սկսում ա՝ արդեն ընկեր Արամյանը ինձ պետ ա մի բան ասի: Ես ներվայնանում եմ, ու իրանից վախենում եմ: Ինքը իմ մամային չի սիրում, ու դրա համար նման բաներ է անում: Ես գիտեմ»:

10-ամյա աղջնակի մոր՝տիկին Զառայի հետ ունեցած մեր հանդիպման մանրամասները՝
NewsMedia.am-ի Տեսանյութում:

Հ. Գ1
Նկարագրելն անգամ անհնար է, թե ինչ զգացողությամբ կարելի է լցվել 10-ամյա աղջնակից նման արտահայտություններ լսելը, եւ նման իրավիճակին ականատես լինելը…
Երբ երեխան մի քանի անգամ կրկնում էր, որ վախենում է Աննա Արամյանից, ով նրան անընդհատ վիրավորել ու նվաստացրել է:

Եւ եթե փոքր-ինչ կասկածներ կային, որ գուցե երեխան կամ նրա մայրիկը՝ տիկին Զառան, ինչ-որ բան պատմում եմ էմոցիոնալ ու հուզական ֆոնի վրա, ապա այդ ամենը հոդս ցնդեցին  այն բանից հետո, երբ թիվ 75 դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանը, մեր մի քանի հարցադրումներից հետո այնուամենայնիվ խոստովանեց, որ խնդիր կա 10-ամյա աղջնակի եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Արամյանի միջեւ, ցավ հայտնելով որ այդ անհասկանալի լարվածության արդյունքում՝ տուժում է  երխան:

Նարինե Սուրմալյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ նկատողություն է տվել Աննա Արամյանին, եւ որ ինքը պետք անի հնարավորը՝ երեխային դպրոց վերադարձնելու համար:

Սակայն շոկն ու ամենասարսափելին դեռ առջեւում էր. երբ ուսուցիչ կոչեցյալից՝ Աննա Արամյանից փորձեցինք պարզել. թե տեղյա՞կ է արդյոք, որ 10-ամյա աղջնակը իր հակամանկավարժական գործունեության արդյունքում՝ ինչպիսի  տրավմայի է ենթարկվել եւ որ Անգելինան ստիպված է լինելու երկարատեւ բուժման կուրսեր անցնել:

Եւ ինչ. երեխայի առողջական վիճակը մի կողմ դրած, Արամյանը սկսեց անվանարկել երեխայի մորը՝տիկին Զառային, անվայելուչ խոսքեր հնչեցնելով  նրա հասցեին(որն անշուշտ տպագրել չենք կարող, թեեւ մեր ձեռքի տակ առկա է ձայնագրությունը)` ակամայից հաստատելով այն հայտարարությունները, ինչի մասին մատնանշում էր տիկին Զառան՝NewsMedia.am-ի հետ զրույցում:

Ի դեպ, նշենք, որ 10-ամյա աղջնակի մայրը՝ Զառա Առստամյանը, ունի բարձրաձգույն կրթություն. բանասեր է , բազամազավակ ընտանիքի մայր, ում շրջապատում բնորոշում էին որպես խելացի, հավասարակշռված ու կազմակերպված կնոջ, մոր, ում  ըստ նրան  ճանաչողների՝  երբեւէ չես կարող տեսնել խոհանոցային մակարդակի խոսակցությունների,  ու ինտրիգների մեջ:

 

Հ.Գ2


Կարծում եմ.սա այն դեպքն է, որ ամենակարող եւ ամենաերկար անուն ունեցող նախարարության ղեկավար Արայիկ Հարությունյանը, քաղաքապետարանը, պատկան եւ շահագրգիռ կառույցները պետք է անեն հնարավորը՝նախ աղջնակին դպրոց վերադարձնելու, իսկ այդ մանկավարժ կոչեցյալին մերժելու եւ հեռացնելու այն նվիրյալ ուսուցիչների շարքերից , ովքեր ոչ թե մեր վաղվա սերնդի ճակատագրի հետ են խաղում, այլ արժանապատվորեն շարունակում են  սերունդ կրթել եւ դաստիարակել: 

Եւ եթե Աննա Արամյանները պիտի մանկավարժ կոչվեն, ու կանգնեն այն մանկավարժների կողքին, ովքեր իրենց վաստակով, իրենց քափ-քրտինքով արժանացել են այդ պատասխանատու կոչմանը, ապա այլեւս պետք է փակենք հույսի բոլոր դռները:

Անկարելի է….կրթության համակարգում նմաններին հանդուրժելն ու նրանց պատասխանատվության առաջ չկանգնեցնելը:
Եւ եթե մենք իրապես պետություն ենք, այլ ոչ թե ծուռ հայելիների թագավորություն, ուրեմն հակամանկավարժական այս բեսպրեդելը չպետք է անպատասխան ու անետեւանք մնա: Սա մեր բոլորիս ամութն է, ու բոլորիս ցավը:

NewsMedia.am-ը խնդրին հետեւողական է լինելու, եւ պայքարելու ենք նախ երեխայի առողջության, ապա նրա իրավունքների վերականգնման, ու նրան  լիարժեք կյանք վերադառնալու համար: 


Ցավալի է, բայց փաստ, որ թավշա Հայաստանում փաստորեն բարոյահոգեբական ճնշումներն ու ռեպրեսիաները, ոստիկանական բաժանմունքներից՝ արդեն ծեծեցին ուսումնական հաստատության դռները…
Պարո՛ն վարչապետ, հիմա ի՞նչ կասեք.հետաքրքիր է իմանալ…

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից 

ԵՐԵՎԱՆԻ ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ... Ունեզրկում և օրենքով բոմժ են դարձնում.Հայտնի ... ԵՊԲՀ շուրջ 3700 աշխատակիցներից մոտավորապես 90... Ձեռնարկվում են միջոցառումներ Արագածոտնի մարզի... ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկե... Դուք, պարոն Կոստանդյան. մոռանում եք որ դպրոց... Անձնագրում կոնկրետ ծննդավայր նշելու հետևանքնե... Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոն... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Հորդորում ենք խստորեն պահպանել դիմակ կրելու պ... Գերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Գյումրիո... Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն ... ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.«11 ամիս փնտրել եմ տղայիս, բայ... Քաղաք՝ քաղաքի տակ, որի մուտքը ժպիտով է և ժետո... ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԵՂԲՈՐԸ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ Է ՄՈՒՐԱ... Հայտնաբերվել է ավազակային հարձակման մեղադրանք... Նման հայտարարություններով էրդողանական վարչախո... Արցախի նախագահն այս օրերին աշխատանքային այցով... Երևանի 17-ամյա բնակիչը բախվել է կայանված 8 մե... Այդ պերսոնաների հետ ռինգ դուրս գալը՝ համար չա... 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղի... «Երկիրը մաս-մաս հանձնում են, բայց մարդ են ման... «Ինձ պատանդ են վերցրել». Կարեն Շահնազարովի նա... Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ ուղիղ բանակ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ում ուշագրավ փաստաթուղթ կա «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 8-ին լրացավ մեկ ամիս, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվեց Հատուկ քննչական ծառայության կողմից եւ գտնվում է Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում»: Իսկ ինչպե՞ս զարգացան իրադարձությունները: «Ժողովուրդ» օրթերթին ուշագրավ մանրամասներ են հայ Տոնոյանի գործով Արշակ Կարապետյանն ու Արմեն Աբազյանը բախվել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում արդեն 4 անձ կալանավորված է. պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Մեր տեղեկություններով, այս գործի պատճառով լուրջ ընդհարում են ունեցել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Կարապետյան ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական զենքի գնումը շարունակելու մտադրություններից Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային հրաժարվել Ռուսաստանից զենք եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու ծրագրերից՝ նախազգուշացնելով, որ դա առանց հետեւանքների չի թողնի Անկարայի նման մտադրությունների իրականացումը: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Անկարայի կողմից ռուսական զենքի եւ ռազմական տեխնիկ Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել «Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել․ նրանք թույլատրում են, որ այդ հատվածով ավտոմեքենաները երթեւեկեն ժամը մեկ։ Այս մասին երեկ մեր լրագրողին հայտնել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։ «Ժամը մեկ են թողնում անցնեն, մեքենաները հավաքվում են, մինչեւ ժամը լրանա, հետո ռուս խաղաղապահների ուղեկ Ինչ աշխատուժ է ժամանել Իրանից «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասում է, որ Արցախում ընթացող շինարարական աշխատանքներին մասնակցում են թե՛ Հայաստանից ժամանած, թե՛ Արցախի քաղաքացիները։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հանգամանքին, որ Արցախում շինաշխատանքներ իրականցանելու համար նաեւ Իրանից է աշխատուժ ժամանել՝ նշում է. «Չեմ կարող ասել, թե կոնկերտ ինչ
website by Sargssyan