1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա Արամյանը՝10-ամյա աղջնակին ենթարկել է հոգեբանական ճնշումների.աղջնակի մայրը՝մանրամասներ է ներկայացնում

10-ամյա Անգելինան, արդեն մի քանի օր է, ինչ ցանկություն չունի հաճախելու այն դպրոցը, ուր նա սովորում է արդեն մի քանի տարի:

Պատճառը՝ 10-ամյա աղջնակին դասավանդող մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Արամյանն է, ով տեւական ժամանակ է Անգլինայի մայրիկի՝Զառա Առստամյանի պնդմամբ. վիրավորում, անվանարկում ու նվաստացնում է երեխային՝ անվանելով նրան ծույլիկ, տախկտակ, եւ թրջված:

Իսկ որ ամենասարսափելին է.բոլորովին վերջերս թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա Արամյանը՝ մեկ այլ ուսուցչուհի հետ միասին, երեխայի ներկայությամբ վիրավորական արտահայտություններով է խոսել նրա երկու քույրերի ու անգամ ծնողի ՝մոր մասին, ասելով որ մեկը կա՝ ում ծնողի համբավը հայտնի է Շենգավիթ համայնքում:


Այս թնջուկն ամբողջությամբ վեր հանելու, եւ թիվ 75 դպրոցում ստեղծված քաոսային իրավիճակից դուրս գալու համար, 10-ամյա աղջնակի մայրը՝ տիկին Զառան NewsMedia-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց, թե ինչի միջով են անցել փոքրիկ Անգելինան, եւ իրենց ընտանիքի անդամները, երբ դպրոց է ոտք դրել նորելուկ ուսուցչուհի Աննա Արամյանը, ով երեխային հասցված վիրավորանքների, բարոյահոգեբանական կտտանքների ու ճնշումների արդյունքում՝ հասցրել է հոգեկան հակման: 


Երեխայի մայրը՝տիկին Զառան, ցավով բարձրաձայնեց այն մասին, որ երեխայի մոտ վարքի, նրա հոգեբանական վիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ տարել է նրան մանկաբույժի մոտ. ով էլ իր հերթին աղջնակին ուղարկել է ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի մոտ:
Քանի որ զննության արդյունքում պարզվել է, որ երեխան իրականում տրավմա է տարել, եւ որ հնարավորինս շուտ՝ աղջնակը  պետք է հոգեբանական սեանսներ անցնի, ինչպես նաեւ դեղորայքային բուժում ստանա:

Ի դեպ, մեր այցելության ժամանակ, փոքրիկ Անգելինան մեզ տեսնելուն պես արձագանքեց. «Եկել եք, որ ինձ դպրոց տանե՞ք…Ես այլեւս չեմ գնալու դպրոց. տիկին Արամյանը ինձ վիրավորում է, իմ մայրիկին վատ խոսքեր է ասում, քույրիկներիս է վատ բաներ ասում… Դասարանում երեխաների մոտ ինձ ասում է ծույլիկ, թրջված, ու տենց բաներ: Ես ուզում եմ դպրոցում սովորել, ուզում եմ լավ մարդ դառնալ, բայց մի խնդրանք ունեմ. որ էլ չտենամ տիկին Արամյանին:
Ես Ձեզ շատ-շատ եմ խնդրում. Էլ կյանքումս չտեսնեմ տիկին Արամյանին: Ամբողջ օրը դասի ժամին դողում եմ. ես գիտեմ հենց դասը սկսում ա՝ արդեն ընկեր Արամյանը ինձ պետ ա մի բան ասի: Ես ներվայնանում եմ, ու իրանից վախենում եմ: Ինքը իմ մամային չի սիրում, ու դրա համար նման բաներ է անում: Ես գիտեմ»:

10-ամյա աղջնակի մոր՝տիկին Զառայի հետ ունեցած մեր հանդիպման մանրամասները՝
NewsMedia.am-ի Տեսանյութում:

Հ. Գ1
Նկարագրելն անգամ անհնար է, թե ինչ զգացողությամբ կարելի է լցվել 10-ամյա աղջնակից նման արտահայտություններ լսելը, եւ նման իրավիճակին ականատես լինելը…
Երբ երեխան մի քանի անգամ կրկնում էր, որ վախենում է Աննա Արամյանից, ով նրան անընդհատ վիրավորել ու նվաստացրել է:

Եւ եթե փոքր-ինչ կասկածներ կային, որ գուցե երեխան կամ նրա մայրիկը՝ տիկին Զառան, ինչ-որ բան պատմում եմ էմոցիոնալ ու հուզական ֆոնի վրա, ապա այդ ամենը հոդս ցնդեցին  այն բանից հետո, երբ թիվ 75 դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանը, մեր մի քանի հարցադրումներից հետո այնուամենայնիվ խոստովանեց, որ խնդիր կա 10-ամյա աղջնակի եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Արամյանի միջեւ, ցավ հայտնելով որ այդ անհասկանալի լարվածության արդյունքում՝ տուժում է  երխան:

Նարինե Սուրմալյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ նկատողություն է տվել Աննա Արամյանին, եւ որ ինքը պետք անի հնարավորը՝ երեխային դպրոց վերադարձնելու համար:

Սակայն շոկն ու ամենասարսափելին դեռ առջեւում էր. երբ ուսուցիչ կոչեցյալից՝ Աննա Արամյանից փորձեցինք պարզել. թե տեղյա՞կ է արդյոք, որ 10-ամյա աղջնակը իր հակամանկավարժական գործունեության արդյունքում՝ ինչպիսի  տրավմայի է ենթարկվել եւ որ Անգելինան ստիպված է լինելու երկարատեւ բուժման կուրսեր անցնել:

Եւ ինչ. երեխայի առողջական վիճակը մի կողմ դրած, Արամյանը սկսեց անվանարկել երեխայի մորը՝տիկին Զառային, անվայելուչ խոսքեր հնչեցնելով  նրա հասցեին(որն անշուշտ տպագրել չենք կարող, թեեւ մեր ձեռքի տակ առկա է ձայնագրությունը)` ակամայից հաստատելով այն հայտարարությունները, ինչի մասին մատնանշում էր տիկին Զառան՝NewsMedia.am-ի հետ զրույցում:

Ի դեպ, նշենք, որ 10-ամյա աղջնակի մայրը՝ Զառա Առստամյանը, ունի բարձրաձգույն կրթություն. բանասեր է , բազամազավակ ընտանիքի մայր, ում շրջապատում բնորոշում էին որպես խելացի, հավասարակշռված ու կազմակերպված կնոջ, մոր, ում  ըստ նրան  ճանաչողների՝  երբեւէ չես կարող տեսնել խոհանոցային մակարդակի խոսակցությունների,  ու ինտրիգների մեջ:

 

Հ.Գ2


Կարծում եմ.սա այն դեպքն է, որ ամենակարող եւ ամենաերկար անուն ունեցող նախարարության ղեկավար Արայիկ Հարությունյանը, քաղաքապետարանը, պատկան եւ շահագրգիռ կառույցները պետք է անեն հնարավորը՝նախ աղջնակին դպրոց վերադարձնելու, իսկ այդ մանկավարժ կոչեցյալին մերժելու եւ հեռացնելու այն նվիրյալ ուսուցիչների շարքերից , ովքեր ոչ թե մեր վաղվա սերնդի ճակատագրի հետ են խաղում, այլ արժանապատվորեն շարունակում են  սերունդ կրթել եւ դաստիարակել: 

Եւ եթե Աննա Արամյանները պիտի մանկավարժ կոչվեն, ու կանգնեն այն մանկավարժների կողքին, ովքեր իրենց վաստակով, իրենց քափ-քրտինքով արժանացել են այդ պատասխանատու կոչմանը, ապա այլեւս պետք է փակենք հույսի բոլոր դռները:

Անկարելի է….կրթության համակարգում նմաններին հանդուրժելն ու նրանց պատասխանատվության առաջ չկանգնեցնելը:
Եւ եթե մենք իրապես պետություն ենք, այլ ոչ թե ծուռ հայելիների թագավորություն, ուրեմն հակամանկավարժական այս բեսպրեդելը չպետք է անպատասխան ու անետեւանք մնա: Սա մեր բոլորիս ամութն է, ու բոլորիս ցավը:

NewsMedia.am-ը խնդրին հետեւողական է լինելու, եւ պայքարելու ենք նախ երեխայի առողջության, ապա նրա իրավունքների վերականգնման, ու նրան  լիարժեք կյանք վերադառնալու համար: 


Ցավալի է, բայց փաստ, որ թավշա Հայաստանում փաստորեն բարոյահոգեբական ճնշումներն ու ռեպրեսիաները, ոստիկանական բաժանմունքներից՝ արդեն ծեծեցին ուսումնական հաստատության դռները…
Պարո՛ն վարչապետ, հիմա ի՞նչ կասեք.հետաքրքիր է իմանալ…

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից 

VIDEO.Նոր մանրամասներ Աջափնյակի թաղապետ Գ.Բաբ... VIDEO.ՆՈՐ ԱՀԱԶԱՆԳ. Մանկավարժի կողմից բարոյահո... Մեր հարևանի մահը բոլորիդ խղճին է, միգուցե փրկ... «Ինքնասպանության հասցնելու հոդվածի վերագրումը... ՆՈՐ ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ, թե ինչո՞ւ պետք է ՇՊՀ-ի ռե... ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի ... Փետրվարի 3-ին կլրանա տղայիս սպանության 11-րդ ... Նիկոլ Փաշինյան, ՄԱՆԿԱՎԱՐԺ Է ՎԱՏԱՑԵԼ՝ միջոցներ... ՄԻՊ-ը պետք է իր անմիջական հսկողության տակ պա... ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն ընդունել է տարբեր... «Հարգելի՛ս, փոխիր մասնագիտությունդ. մանկավարժ... «Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ ժամացույց է լուսանկար... Թրամփն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արեւե... Սևազգեստ մայրերը պահանջում են որդիների մահվան... Կադիրովը ժամանակավորապես վայր է դրել Չեչնիայի... Հատուկ միջոցառում մայրաքաղաքում․ բերման են են... Վլադիմիր Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանի հիանալի... Ի՞նչ տուգանքներ են նախատեսված, և որ դեպքերում... ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ակտիվիստը ահազանգում ... «Եթե ասելիք ունի, թող ուղիղ եթերում ասի». Տար... G20-ի հայտնվելը վկայությունն է այն բանի, որ «... Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է Ծննդատներ փակելը վատ ազդակ է՝ և ներքին, և արտ... Փորձագետը վտանգավոր է համարում ֆեյքերի մասին ... Պուտինն առաջարկել է Սահմանադրության փոփոխությ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե...
Փետրվարի 3-ին կլրանա տղայիս սպանության 11-րդ տարելիցը, իսկ նրա արյան գնով պաշտոնների տիրացած անձինք ... Iravunk.com-ը գրում է.Ավելի քան 11 տարի առաջ` 2009-ի փետրվարի 3-ին, իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանված Հայաստանի փոխոստիկանապետ, 34-ամյա Գեւորգ Մհերյանի գործը շարունակում է մնալ չբացահայտված: «Նոր Հայաստանի իշխանությունների հետ հույսեր էի կապում, որ, ի վերջո, կհասնեն իրական մարդասպանի ու պատվիրատուի հետեւից, բայց փաստորեն սաղ նույնն են:  շարունակությունը՝iravunk.com-ում:  ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ   Գեներալ Սոլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է թաղման թափորի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է թաղման թափորի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, ևս 190-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը, գրում է DW-ն։Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի թիվը, հավանաբար, կավելանա։ Ականատեսների հաղ Նոր սկանդալ՝ Հայկ Մարությանի շուրջ «Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ կարող է նոր սկանդալ հասունանալ. ավագանու ընդդիմադիր անդամները տևական ժամանակ է՝ փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։ Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչև 2011թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ հանդիպում է անցկացրել. Վերջիններս առաջարկ են արել «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպման ժամանակ քննարկվել եւ արտադրողների կողմից բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարարների հետ հանդիպմանը բարձրաձայնած խնդիրներից մեկն էլ այն է, որ եթե կազմակերպությունն ունի չ Գլուխն ազատելու համար Դատախազությունը Հայկ Մարությանի գործը փոխանցել է նրա մանկության ընկերոջը «Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խաժակյանի հաղորդումը` քաղաքապետարանում թույլ տրված պաշտոնեական` փաստաթղթերի եւ ստորագրությունների կեղծիքների մասով, դատախազությունը վերահասցեագրել է ոստիկանությանը` «նյութեր պատրաստելու համար»: Սա, այսպես ասած, հենց այն է, ինչ ուզում է Հայկ Մարությանը, քանզի նա եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մանկության ընկերներ են, եւ ասում են՝ հենց
website by Sargssyan