1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ով ում հասնի՝ գնդակահարում ա. հիմա էդ նույն մեքենան որ զրահապատ չէր, ապակիները մգեցված չէր , ու եթե էդ նույն ԱԱԾ-ականներից մեկը՝ զանգում ինչ-որ մեկին ասում էր դուրս եկավ… ու գնում «գռցնում էին» վարչապետի մեքենայի վրա.ո՞վ էր պատասխան տալու

Ռո նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, NewsMedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով անցնող շաբաթվա ուշագրավ զարգացումներին, մասնավորապես վարչապետ Փաշինյանի «Հանպատրաստից, տանու շորերով «փախել էինք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից» հայտնի հայտարարությանն ու իրադարձությանը, նշեց.

-Այդ ամենից ես զարմացած, եւ ապշած. ես ինքս ձայն եմ տվել Փաշինյանին, եւ որպես քաղաքացի մտահոգ եմ, թե ինչ կարող էր տեղի ունենալ ժողովրդի վարչապետի հետ:Եւ ինչ վերաբերում է այդ օրվա այսպես ասած՝ շրջագայությանը, ապա վերաբերմունքս խիստ բացասական է:Որովհետեւ պարոն Փաշինյանը՝ այստեղ չի խաղում միայն իր եւ իր ընտանիքի ճակատագրի հետ . նա խաղում է հեղափոխության եւ ժողովրդի ճակատագրի հետ:Ես մի բան չեմ կարողանում հասկանալ. ի՞նչ է նշանակում այն արատահատությունը. թե փախանք՝ԱԱԾ աշխատակիցներից:

Բա շատ ներեղություն.իսկ ինչո՞վ էին զբաղված այդ աշխատակիցները.խոտ էի՞ն ուտում: Այսինքն ինչ ա նշանակում. մարդն իրա « նաֆարին » վերցնում՝ նստում ա մեքենան դուրս ա գալիս կառավարական առանձնատնից, ու իրա անվտանգությունը տեղյակ չի՞ ….
Իսկ եթե հիմա դուք կասեք. Փաշինյանը կարող էր նրանց արգելել. ես էլ Ձեզ կասեմ, որ Փաշինյանը չի կարող արգելել՝ որ իրեն չպիտի ուղեկցեն:

Ասելիքս այն է, որ տվյալ դեպքում. ինքը շատ փոքր մարդ է՝որ արգելի, կամ չարգելի, որպեսզի ապահովեն երկրի ղեկավարի անվտանգությունը:
Եւ եթե էս վիճակի մեջ ա երկրի թիվ մեկ պաշտոնատար անձի անվտանգությունը, շատ ներեղություն. ես ինչ խոսեմ հասարակ մահկանացուների մասին:

-Բայց նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հայտարարեց, որ ԱԱԾ-ն երբեք չի անցել կարմիր գծերը, եւ որ ինքը վստահում է ԱԱԾ-ին:

-Ես իրա փոխարեն չէի վստահի:

-Ինչո՞ ւ…

-Իմ կարծիքով դրա պատասխանը բոլորը գիտեն: Այն իրավիճակը, որ այսօր տիրում է հանրապետությունում. էդ ալան-թալանը, էդ հանցագործությունները , էն քրեածին մթնոլորտը, որը որ կա. կներեք՝ դա չի կարող վստահություն ներշնչել ոչ մի ուժային կառույցի նկատմամբ:
Միգուցե էդ մարդը գնաց ՝ԱԱԾ-ի տոնին մի երկու լավ բան ասեց եկավ, մի քիչ ուրախացանք…Դա հարցի լուծում չի :
Էսօր Երեւան քաղաքում տեսնում ենք.ազատ ով ում հասնի՝ գնադակահարում ա: Հիմա էդ նույն մեքենան որ զրահապատ չէր, ապաակիները մգեցված չէր . երեւում էր՝ ով ա նստած մեքենայի ղեկին , ու եթե նույն ԱԱԾ-ականներից մեկը՝ զանգում ինչ որ մեկին ասում էր դուրս եկավ… ու գնում «գռցնում էին» վարչապետի մեքենայի վրա.ո՞վ էր պատասխան տալու:

Ինձ շատ հետաքրիքր ա. օրինակ ինչ էր ասելու ԱԱԾ-ն, որ Նիկոլ Փաշինյանը մեզ արգելեց ապավել իր անվտանգությո՞ւնը: Ասելու էին.վարճապետը դուրս էր եկել զբոսանքի՝ «գյուլեցին» գնացի՞ն:
Մարդիկ մտան խորհրդարան՝ «մաղին» հելան: Այսինքն, եթե խնդիր լիներ ահաբեկչության ՝դրա դեմը ոչ ոք չէր կարողանալու առնել:
Հիմա դա եմ ուզում հասկանալ. եթե էդ մարդուն ուղարկեին «երկնային գրասենյակ»՝ ո՞վ էր դրա պատասխանը տալոււ: ԱԱԾ-ն՝ հաստատ չէր տա:
Եւ ընդամենը 72 ժամ հետո, Ռոբերտ Քոչարյանը կգտնվեր ազատության մեջ: Երդվում եմ՝պատվովս:

Եւ ես չեմ զարմանա, եթե մի գեղեցիկ օր՝ մտնեն պարոն Նիկոլ Փաշինյանի կաբինետ, եւ նրան էնտեղ ձերբակալեն:Խնդրում եմ. այդ մասը չհանենք:

-Պարոն Ղուկասյան, մենք երբեւէ Ձեր խոսքից ոչ մի դրվագ չենք «հանել», ի դեպ…

-Դրա համար էլ, Ձեզ քիչ հետո կտրամադրեմ այլ փաստեր եւս. բազում խայտառակ երեւույթների, այդ թվում նաեւ ուսադիր կրող պերսոնաժների հետ կապված:

Իսկ մեր հարգարժան վարչապետին ուզում եմ ասել. որ թավիշ –թավիշ անելով, չստացվի, որ մի օր էլ իրեն տանեն՝Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ:Չի կարելի. Պարո՛ն Փաշինյան, սթափվե՛ք… Հեռու չէ այն օրը, երբ կմտնեն Ձեր աշխատասենյակ, եւ կասեն՝ Դուք ձերբակալված եք:

-Ո՞վ կգնա նման քայլի ըստ Ձեզ:

-Ուժայինները:

-Ի դեպ, ի՞նչ դիտարկումներ ունեք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ իրականացվող ակցիաների հետ կապված, (որի շրջանակներում մասնավորապես իրավապաշտպանները) պահանջում են Արթուր Դավթյանի հրաժարականը:
Որքանո՞վ է թավշյա Հայաստանի հետ ներդաշնակ Արթուր Դավթյանի պատոնավարումը՝մինչ օրս:

-Պարոն գլխավոր դատախազը՝համեստորեն, ջանասիրորեն, եւ քնքշորեն շարունակում է ծածկադմփոց անել բազմաթիվ հանցագործություններ: Որոնք որ իրականացվել են՝ մասնավորապես նախկին ուժային կառույցների ղեկավարների կողմից: Տեսեք՝ մինչ օրս, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Այսինքն դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանի ուժային կառույցների ղեկավարները՝Կուտոյան, Հովսեփյան, Գասպարյան՝ մաքուր էին:

-Բոլոր դեպքերում, Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայտարարել, քյաբաբ առ քյաբաբ՝ բացահայտելու են…

-Ես չգիտեմ ինքը քյաբաբ առ քյաբաբ, թե ձվաբջիջ առ ձվաբջիջ՝ ինչն է բացահայտելու, բայց որ մինչ օրս իր հայտարարություններին համարժեք տեղաշարժեր չկան՝փաստ է:
Չգիտեմ՝ ինքը ինչ մենյուով ա գնալու , բայց փաստը նա է, որ ոչինչ հետ չի գալիս: Մարդիկ երեխա են ծախել՝ նոր-նոր են իմանում էդ մասին: Երեխեքի դիակները՝ բա ո՞ւր են. դատաբժշկական փորձաքննությունները՝ ո՞ւր են:Բա ԱԱԾ-ն ո՞ւր էր, ոստիկանությունը՝ ո՞ւր էր…

-Դե հիմա թավշյա ուժայիններ ունենք՝բռնեցին սրիկաները ձեռքը:

-Ապրեն, դե հիմա կտեսնենք, թե քանի ուժային կառույցի աշխատող ա դրանով նստելու:



NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից:

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan