«Ես ուզում եմ ժողովրդին մի բան ասել, ես խոստանում եմ՝ եթե պարոն Փաշինյանը չիջնի, վաղը երեխուս դիակն այստեղ կլինի, կհանեմ դիակը, կբերեմ այստեղ: Ես ամեն ինչի ընդունակ եմ»,- կառավարության դիմաց հայտարարեց զոհված զինծառայողի հարազատներից մեկը:
Որդեկորույս մայրն էլ սպառնաց, որ եթե վարչապետը չարձագանքի իրենց պահանջներին, ինքը կառավարության դիմաց հացադուլ կանի, նույնիսկ պատրաստ է հրկիզել իրեն:
Հավելենք, որ այս պահին բողոքի ակցիա իրականացնողները փակել են Տիգրան Մեծի պողոտան: Ոստիկանները հորդորում եմ բացել այն՝ նշելով, որ վերջինները խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
Ակցիայի մասնակիցներն այս պահի նստել են ճանապարհի մեջտեղում: