1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ԱԶԳ»՝ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀԱՊԱՆ

Եթե երբևէ ուսումնասիրողները հետազոտելու լինեն Հայաստանի անկախության շրջանի մամուլը, արժանին կմատուցեն «Ազգ» պարբերականին, որը հիմնադրման առաջին իսկ օրվանից հետամուտ է եղել հայ մշակույթի պահպանման ու տարածման, Սփյուռքի մշակութային կյանքի լուսաբանման ու հայապահպանման հարցերին: Շուրջ երեք տասնամյակից ի վեր «Ազգ» թերթի էջերից ընթերցողի հետ խոսել են մեր մշակույթի անվանի գործիչներն ու մտավորականները՝ մեզ համար բացահատելով հայոց պատմության, արվեստի, երաժշտության գանձերը, աշխարհում մեծ հռչակ վայելող մեր ազգի երևելիների մասին պատմությունները, որոնց հայրենիքում մինչ այդ չեն ճանաչել: «Ազգը» Հայաստանն ու Սփյուռքը հայ մշակույթի միջոցով իրար կապող ամուր օղակներից է եղել: Եվ մինչ օրս չի դավաճանում իր որդեգրած բարձր նշաձողին՝ ի դեմս խմբագիր ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ: Եվ անգամ այն հանգամանքը, որ վերջերս Հայաստանի Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարությունը ոչ համոզիչ պատճառաբանություններով թերթին զրկել է մինչև վերջերս հատկացվող տարեկան նպաստից, «Ազգը» շարունակում է իր ՝ մշակութապահպան առաքելությունը: Մենք այս մասին զրուցել ենք թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ, որը մեզ ներկայացրել է առկա խնդիրը՝ միաժամանակ ներկայացնելով թերթի անցած ուղին:
-1990-ական թվականների կեսերին, երբ մեր երկրի դժվարին տարիներին, երբ որևէ գրական-մշակութային թերթ կամ ամսագիր լույս չէր տեսնում, «Ազգ» թերթը որոշեց ամեն օր 1 էջ հատկացնել մշակույթին: Եվ դա կրում էր կանոնավոր բնույթ՝ ընդ որում չմոռանալով մեր լայնարձակ Սփյուռքը և նրա մշակութային կյանքը,-փաստում է պարոն Ավետիքյանը:- Այդ էջերն ունեցել են տարբեր պատասխանատուներ: Նրանց շարքում ուզում եմ հիշել հանգուցյալ գրող, լրագրող Սերգեյ Գալոյանին... ապա Լևոն Լաճիկյանին, մի կարճ ժամանակահատված եղել է Նորայր Ադալյանը, ինչպես նաև Պետրոս Դեմիրճյանը, իսկ նրանցից առաջ Ռուզան Խաչատրյանը, ապա Անահիտ Հովսեփյանը:
Ավելի ուշ խմբագրությունն իր առջև խնդիր ու նպատակ դրեց հրատարակել Մշակութային հավելված-Ներդիր՝ 8 էջ ծավալով: Այդ գործի պատասխանատվությունը ստանձնեց Մելանյա Բադալյանը. նա շատ մեծ ջանասիրությամբ և հմտությամբ այդ էջերը խմբագրում, սրբագրում և ներկայացնում էր ընթերցողների լայն շրջանին: Այդ հավելվածը, բնականաբար, շուտով մշակութային գործիչների ու գրողների հարթակ դարձավ, և մեր շատ անվանի գրողներ ու արվեստագետներ , ինչպես նկարիչ Հակոբ Հակոբյանը, գրականագետ Լևոն Հախվերդյանը, մեր լավագույն գրող-էսսեիստ և մեծ մտավորական Կարպիս Սուրենյանը հանդես էին գալիս «Ազգի» էջերում. նրանք այլ տեղ չէին հրապարակում իրենց հոդվածները: Այդ տարիներին էր, որ մենք Արշիլ Գորկու 100-ամյակի առթիվ մի ամբողջ տարի թարգմանաբար ընթերցողին ներկայացրեցինք մեծ նկարչի մասին ամերիկյան հայտնի արվեստաբանների հոդվածները, որոնք բոլորովին հայտնի չէին հայաստանյան ընթերցողներին և նույնիսկ՝ արվեստաբաններին, մեր հմուտ աշխատակից Հակոբ Ծուլիկյանի թարգմանությամբ: Մշակութային հավելված-ներդիրի մշտական հեղինակներից էր գրականագետ և արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը, թատերագետ Վարսիկ Գրիգորյանը, հայ արվեստի մեծ գիտակ եւ պրոպագանդիստ Արծվի Բախչինյանը:
Այսպիսի բուռն ընթացք է ունեցել «Ազգ» պարբերականը, որը մինչև 2014 թվականը եղել է օրաթերթ: Հետագայում թերթին պատահած ֆինանսական դժվարությունները ստիպեցին փոխել պարբերականությունը: Բայց անգամ այս դեպքում «Ազգը» շարունակեց իր գիծը. ինչպես նշում է թերթի երկարամյա խմբագիրը, վերածվելով շաբաթաթերթի՝ 16 էջով, ընդգրկվեց նաև արդեն ամենշաբաթյա Մշակութային հավելված-ներդիրը: Եվ այդ էջերի բովանդակության հանդեպ անտարբեր չեն եղել նաև այդ տարիների մի շարք պաշտոնյաներ.
- Չմոռանամ նշել, որ «Ազգի» մշակութային էջերը և դրանց առաքելությունը գնահատեց այդ տարիների ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, և խմբագրությունը պարգևատրվեց «Ոսկյա մեդալով», արձանագրում է պարոն Ավետիքյանը:- Նա, գնահատելով մեր ծավալած մշակութային գործունեությունը, որոշեց մեզ տարեկան կտրվածքով հատկացնել 800.000 դրամ՝ ի թիվս գրական-մշակութային բովանդակություն ունեցող այլ պարբերականների: Այդ գումարն, անշուշտ, չէր բավականացնում մշակութային հավելվածի թղթի ծախսերն անգամ համար: Սակայն մենք մեզ գնահատված էինք զգում, որ մեր աշխատանքի հանդեպ որոշ չափով պետական հոգածություն կա:
-Պարո՛ն Ավետիքյան, «Ազգ» թերթը անկախ Հայաստանի գրեթե հասակակիցն է, որն առանց չափազանցության իր նպաստն է բերել մեր ազգային –մշակութային կյանքում: Իսկ այսօր պարբերականը զրկված է այն փոքր նպաստից, որ մինչ հիմա տրամադրվում էր պետության կողմից:Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տրամաբանությամբ է արվել այդ քայլը:
-2018 թվականին մեզ Մշակույթի նախարարության կողմից տեղյակ պահեցին, որ «օպտիմալիզացիայի» պահանջներով «Ազգ» թերթը զրկվում է այդ նպաստից, ու մեզ մնում էր հաշտվել այդ իրականության հետ՝ առանց բողոքի: Նույնիսկ մեզ բնական էր թվում , որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2019 թվականին մեզ որևէ առաջարկություն չարեց մասնակցելու մրցույթին: Մենք ենթադրեցինք, որ այսպես կոչված «օպտիմալիզացիայի» որոշումն ուժի մեջ է մնում: Եվ ահա մեր ձեռքում հայտնվեց մի տեղեկատվություն, ըստ որի նախարարությունը 2019 թվականի համար զգալիորեն ավելացրել է հատկացումները երեք դրվագով՝
Առաջին. Ազգային փոքրամասնությունների մամուլը,
Երկրորդ. Երեխաների ու պատանիների համար հրատարկվող պարբերականների թերթերը,
Երրորդ. Գրական-մշակութային տպագիր և համացանցային մամուլը, թերթեր, ամսագրեր, տարեգրքեր:
Բնականաբար, այս իրողությունը վրդովվեցրեց խմբագրությանս և, հատկապես, մեր մշտական հեղինակներին: Ստիպված էինք կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարության հետ և բացատրություն պահանջել: Ստացանք պատասխան, թե իբր «Ազգ» թերթն ընդգրկված չէ այդ ցանկում այն պատճառով, որ Մշակութային հավելվածը տպագրվում է ոչ թե առանձին, այլ՝ ներդիրի տեսքով: Ընդունենք, որ սա ֆորմալիստական մոտեցում է և շինծու առարկություն. բոլորս էլ հասկանում ենք, որ իբրև ներդիր տպագրվելով՝ շաբաթական 4 էջ ծավալով, այդ Մշակութային հավելվածն ավելի շատ կտարածվի ազգաբնակչության շրջանում և անգամ մշակույթով չհետաքրքրվող ընթերցողներին կընդգրկի այդ ծիրում: Սա հստակ և առանց սնապարծության եմ ասում՝ գոյություն ունեցող և նախարարությունից նպաստ ստացող մամուլի և կայքերի հետ համեմատած՝ մեր մշակութային հավելվածն առավել գերադասելի դիրք է զբաղեցնում: Այն ընդգրկում է ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև լայնարձակ Սփյուռքի գրական-մշակութային կյանքը, որի նկատմամբ հետաքրքրությունները հայրենական լրատվամիջոցների, խոստովանենք, խիստ մակերեսային են:
Հակոբ Ավետիքյանը դրական է գնահատում այն փաստը, որ մեր նախարարությունը տարեկան շուրջ 70 միլիոնից ավելի դրամի օժանդակություն է ցույց տալիս վերը նշված երեք ոլորտներին պատկանող մամուլին: Բայց նաև նշենք, որ կողմնակալ ու անընդունելի մոտեցում է առանց որևէ նախազգուշացման «Ազգ» թերթին զրկելը տարեկան նպաստից։
-Պարո՛ն Ավետիքյան, իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցված բոլոր բացատրություններին հակադարձենք այն փաստով, որ «Ազգ» թերթն ունի նաև կայք-էջ, որտեղ առանձին լույս են տեսնում մշակութային նյութերը։
- Իսկապես գովելի են մամուլին այդ հատկացումները: Մանավանդ, որ ի տարբերություն նախկինի, գրական-մշակութային կայքերն ու մամուլը ստանում են 3-5 միլիոն դրամի օժանդակություն: Եվ տեղին եմ համարում հայտարարել, որ այդ նպաստից «Ազգի» Մշակութային հավելվածին զրկելը բնավ արդարացված չէ, և ֆորմալիստական մոտեցումը վերջինիս նկատմամբ արհեստական է: Այնուամենայնիվ, եթե նախապես զգուշացվեինք, որ մոտեցումներ են փոխվել, մենք դյուրությամբ կարող էինք մեր հավելվածն առանձին տպագրել և օժանդակություն ստանալ: Եվ այո, միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել , որ այդ հավելվածի նյութերն ամեն շաբաթ կանոնավոր կերպով հրապարակում ենք նաև «Ազգի» կայք-էջում՝ որպես մշակութային նյութեր և առանձին բաժին՝ PDF ձևաչափով:
Արձանագրենք մի փաստ ևս. «Ազգ» թերթը մեծ խնամքով ու հոգածությամբ է վերաբերվում նաև Հայոց լեզվին, որն ազգի գոյության գլխավոր սյուներից է: Եվ թերթի արժանիքներն էլ ավելի են մեծանում, երբ նկատում ենք, որ «Ազգի» մշտական ուշադրության կենտրոնում է Հայոց լեզվի մյուս ճյուղը ևս՝ արևմտահայերենը , որը վերջին տարիներին Եվրոմիության կողմից ճանաչվել է որպես անհետացող լեզու: Թերթի էջերում Սփյուռքի մեր հայրենակիցների հոդվածները՝ գրված դասական ուղղագրությամբ և արևմտահայերենով՝ շատ է գնահատվում:
-Շատ պարբերականներ մերժում են դասական ուղղագրությամբ և արևմտահայերեն հոդվածների ու նյութերի հրապարակումն իրենց էջերում: Բայց մեր թերթը բոլորին հայտնի է հենց այդ ուղղությամբ՝ մեր երկու գրական լեզուների միջև որևէ խտրականություն չդնող հստակ դիրքորոշմամբ,- ասում է պարոն Ավետիքյանը:
…Երբ ուսումնասիրում ենք հայ մամուլի պատմությունը, տեսնում են, որ մեր ազգային կյանքում կարևոր լուրջ դերակատարում ունեցած շատ արժեքավոր պարբերականներ ևս զուրկ են եղել ամենափոքր նյութական աջակցությունից անգամ: Բայց նրանք մնացել են մեր պատմության անդաստանում, որովհետև ծառայել են ազգի մշակույթը պահպանելու և սերնդին փոխանցելու իրենց որդեգրած առաքելությանը: Ժամանակն է արժեքներն իրենց տեղը դնող մեծ ուժը: Իսկ «Ազգ» թերթն իր գոյության երեք տասնամյակների ընթացքում արդեն հասցրել է դառնալ արժեք՝ մեր նորագույն պատմության ընթացքում լույս տեսնող պարբերականների շարքում: Դրա վկայությունն է նաև այն, որ ԵՊՀ-ում և տարբեր բուհերում՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ամենից հաճախ կուրսային աշխատանքներ գրվում են «Ազգ» պարբերականի հիման վրա՝ կապված տարաբնույթ թեմաների հետ՝ ժուռնալիստի վարպետություն, ժուռնալիստիկայի ժանրեր, մշակութային կյանքի ու գրական նոր հոսանքների լուսաբանման հարցեր և այլն: «Ազգը» նաև դասագիրք է, որից սովորում են ապագա լրագրողները:
Արդյո՞ք պատշաճ մոտեցում է պետական նպաստից զրկել մի թերթի, որի էջերում անցած գրեթե 30 տարիների ընթացքում լույս տեսած մշակութային արժեքավոր նյութերը կարող էին տասնյակ հատորների տեսքով հրատարակվել: Դրա վառ օրինակը խմբագրության արխիվում պահվող՝ բացառապես մշակութային հարուստ նյութերի առանձնացված հավաքածոների հաստափոր հատորներն են: Եվ «Ազգի» շակութային հավելված-ներդիրից պեղված այդ հազարավոր էջերում լույս տեսած նյութերի գերակշիռ մասը համեմատելի են ժամանակին Գարեգին Լևոնյանի «Գեղարվեստ» հանդեսում լույս տեսած գիտական հոդվածների հետ, որովհետև դրանց հետևում կանգնած են եղել տվյալ ասպարեզի ծանրակշիռ մասնագետները:

Հասմիկ Պողոսյան

 

 

«Վիրուսը վաղ թե ուշ ներթափանցելու է նաև մեր ե... Դա հոյակապ կլիներ ողջ աշխարհի համար. Թրամփը ց... «Ինչի՞ համար են պարգևավճար ստացել երեսփոխաննե... Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հ... «Մերկ». Քիմ Քարդաշյանը՝ իր ներքնազգեստի ապրան... ԵՄ-ն կարող է սահմանափակող միջոցներ կիրառել գր... Մահացել է Արցախյան ազատամարտի բուժքույր-ազատա... «Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պ... «Իմ զինվոր բալե՛ք. միմյանց նկատմամբ ներողամիտ... Բացառիկ կադրեր. Արփինե Հովհաննիսյանի հարսանեկ... Երկու ամսից հետո, դեռ իրար երես պիտի նայենք ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշին... Թրամփի նախկին խորհրդականը դատապարտվել է 3 տար... Դավիթ Տոնոյանը պաշտոնից ազատել է Ռազմական ո... ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել ... Վարչապետը նոր նշանակում է արել «Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքու... Արաբկիրի նախկին թաղապետը Երևանի քննչական վարչ... ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈՒՐԲ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ, այդպ... «Այսօրվա երիտասարդները առավել շատ կրթվում են ... «Հիմնական պատճառը այդ քրեական ենթամշակույթ, գ... (18+) «Որ հիվանդանոց գնում եմ՝ասում են պետպատ... Որ մի անգամ էլ՝ «ճակատից մեխեն» այս իրավիճակի... VIDEO.ՌՈ նախկին պետի տեղակալ Աշոտ Վանյանը ու... Այդ թերացումները՝չպետք է կյանք արժենան
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ...
Հովիկ Աբրահամյանի եղբոր ու վարորդի գործը դատարանում է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի և վարորդի՝ Ամբիկ Գևորգյանի գործն արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է: Այն մակագրվել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հենրիկ Աբրահամյանը նախաքննությամբ դեռևս չպարզված ժամանակ և հանգամանքներում անհայտ աղբյուրից ապօրինի կերպով, «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ս Ոստիկանությունը ծածուկ հսկում է Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը 168.am-ի տեղեկություններով, արդեն քանի օր է՝ իրավապահ մարմիններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ է իջեցվել որևէ ձևով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, բառի բուն իմաստով, «պառկեցնել ասֆալտին» և կրկին բերման ենթարկել։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից մեկի անդամները, արդեն 4 օր է՝ հսկողություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի առան Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։ ԱԱԾ նախկին տնօրենը չթաքցրեց, որ պաշտոնավարման ժամանակ, հատկապես՝ վերջին շրջանում տարաձայնություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ոչ մեկ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել, այդ թվում՝ ՀՔԾ պետ Ս ՊՊԾ նախկին պետ Կրակեմ Հրաչն ընտանյոք թռել է ԱՄՆ «Ժամանակ» թերթը գրում է. «Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի ընտանիքն ամբողջությամբ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Ըստ մեր աղբյուրի՝ նրա երկու տղաներն էլ արդեն հասցրել են ԱՄՆ-ում երեխաներ ունենալ: Հիշեցնենք, որ Հարությունյանը զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տվեց իշխանափոխությունից մեկ ամիս հետո»: Մանրամասները՝ թերթի համարում: Իրավապահների հավաքի հետքերով․ ինչո՞ւ է այն չէր կայացել և ինչ սպասել. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեում հունվարի 17-ին չի կայացել նախապես պլանավորված հանդիպումը: Բանն այն է, որ այդ օրն իր բնարակարանում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանը: Իսկ ի՞նչ հանդիպման մասին է խոսքը: Թերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի առիթով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգ
website by Sargssyan