1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ԱԶԳ»՝ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀԱՊԱՆ

Եթե երբևէ ուսումնասիրողները հետազոտելու լինեն Հայաստանի անկախության շրջանի մամուլը, արժանին կմատուցեն «Ազգ» պարբերականին, որը հիմնադրման առաջին իսկ օրվանից հետամուտ է եղել հայ մշակույթի պահպանման ու տարածման, Սփյուռքի մշակութային կյանքի լուսաբանման ու հայապահպանման հարցերին: Շուրջ երեք տասնամյակից ի վեր «Ազգ» թերթի էջերից ընթերցողի հետ խոսել են մեր մշակույթի անվանի գործիչներն ու մտավորականները՝ մեզ համար բացահատելով հայոց պատմության, արվեստի, երաժշտության գանձերը, աշխարհում մեծ հռչակ վայելող մեր ազգի երևելիների մասին պատմությունները, որոնց հայրենիքում մինչ այդ չեն ճանաչել: «Ազգը» Հայաստանն ու Սփյուռքը հայ մշակույթի միջոցով իրար կապող ամուր օղակներից է եղել: Եվ մինչ օրս չի դավաճանում իր որդեգրած բարձր նշաձողին՝ ի դեմս խմբագիր ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ: Եվ անգամ այն հանգամանքը, որ վերջերս Հայաստանի Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարությունը ոչ համոզիչ պատճառաբանություններով թերթին զրկել է մինչև վերջերս հատկացվող տարեկան նպաստից, «Ազգը» շարունակում է իր ՝ մշակութապահպան առաքելությունը: Մենք այս մասին զրուցել ենք թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ, որը մեզ ներկայացրել է առկա խնդիրը՝ միաժամանակ ներկայացնելով թերթի անցած ուղին:
-1990-ական թվականների կեսերին, երբ մեր երկրի դժվարին տարիներին, երբ որևէ գրական-մշակութային թերթ կամ ամսագիր լույս չէր տեսնում, «Ազգ» թերթը որոշեց ամեն օր 1 էջ հատկացնել մշակույթին: Եվ դա կրում էր կանոնավոր բնույթ՝ ընդ որում չմոռանալով մեր լայնարձակ Սփյուռքը և նրա մշակութային կյանքը,-փաստում է պարոն Ավետիքյանը:- Այդ էջերն ունեցել են տարբեր պատասխանատուներ: Նրանց շարքում ուզում եմ հիշել հանգուցյալ գրող, լրագրող Սերգեյ Գալոյանին... ապա Լևոն Լաճիկյանին, մի կարճ ժամանակահատված եղել է Նորայր Ադալյանը, ինչպես նաև Պետրոս Դեմիրճյանը, իսկ նրանցից առաջ Ռուզան Խաչատրյանը, ապա Անահիտ Հովսեփյանը:
Ավելի ուշ խմբագրությունն իր առջև խնդիր ու նպատակ դրեց հրատարակել Մշակութային հավելված-Ներդիր՝ 8 էջ ծավալով: Այդ գործի պատասխանատվությունը ստանձնեց Մելանյա Բադալյանը. նա շատ մեծ ջանասիրությամբ և հմտությամբ այդ էջերը խմբագրում, սրբագրում և ներկայացնում էր ընթերցողների լայն շրջանին: Այդ հավելվածը, բնականաբար, շուտով մշակութային գործիչների ու գրողների հարթակ դարձավ, և մեր շատ անվանի գրողներ ու արվեստագետներ , ինչպես նկարիչ Հակոբ Հակոբյանը, գրականագետ Լևոն Հախվերդյանը, մեր լավագույն գրող-էսսեիստ և մեծ մտավորական Կարպիս Սուրենյանը հանդես էին գալիս «Ազգի» էջերում. նրանք այլ տեղ չէին հրապարակում իրենց հոդվածները: Այդ տարիներին էր, որ մենք Արշիլ Գորկու 100-ամյակի առթիվ մի ամբողջ տարի թարգմանաբար ընթերցողին ներկայացրեցինք մեծ նկարչի մասին ամերիկյան հայտնի արվեստաբանների հոդվածները, որոնք բոլորովին հայտնի չէին հայաստանյան ընթերցողներին և նույնիսկ՝ արվեստաբաններին, մեր հմուտ աշխատակից Հակոբ Ծուլիկյանի թարգմանությամբ: Մշակութային հավելված-ներդիրի մշտական հեղինակներից էր գրականագետ և արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը, թատերագետ Վարսիկ Գրիգորյանը, հայ արվեստի մեծ գիտակ եւ պրոպագանդիստ Արծվի Բախչինյանը:
Այսպիսի բուռն ընթացք է ունեցել «Ազգ» պարբերականը, որը մինչև 2014 թվականը եղել է օրաթերթ: Հետագայում թերթին պատահած ֆինանսական դժվարությունները ստիպեցին փոխել պարբերականությունը: Բայց անգամ այս դեպքում «Ազգը» շարունակեց իր գիծը. ինչպես նշում է թերթի երկարամյա խմբագիրը, վերածվելով շաբաթաթերթի՝ 16 էջով, ընդգրկվեց նաև արդեն ամենշաբաթյա Մշակութային հավելված-ներդիրը: Եվ այդ էջերի բովանդակության հանդեպ անտարբեր չեն եղել նաև այդ տարիների մի շարք պաշտոնյաներ.
- Չմոռանամ նշել, որ «Ազգի» մշակութային էջերը և դրանց առաքելությունը գնահատեց այդ տարիների ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, և խմբագրությունը պարգևատրվեց «Ոսկյա մեդալով», արձանագրում է պարոն Ավետիքյանը:- Նա, գնահատելով մեր ծավալած մշակութային գործունեությունը, որոշեց մեզ տարեկան կտրվածքով հատկացնել 800.000 դրամ՝ ի թիվս գրական-մշակութային բովանդակություն ունեցող այլ պարբերականների: Այդ գումարն, անշուշտ, չէր բավականացնում մշակութային հավելվածի թղթի ծախսերն անգամ համար: Սակայն մենք մեզ գնահատված էինք զգում, որ մեր աշխատանքի հանդեպ որոշ չափով պետական հոգածություն կա:
-Պարո՛ն Ավետիքյան, «Ազգ» թերթը անկախ Հայաստանի գրեթե հասակակիցն է, որն առանց չափազանցության իր նպաստն է բերել մեր ազգային –մշակութային կյանքում: Իսկ այսօր պարբերականը զրկված է այն փոքր նպաստից, որ մինչ հիմա տրամադրվում էր պետության կողմից:Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տրամաբանությամբ է արվել այդ քայլը:
-2018 թվականին մեզ Մշակույթի նախարարության կողմից տեղյակ պահեցին, որ «օպտիմալիզացիայի» պահանջներով «Ազգ» թերթը զրկվում է այդ նպաստից, ու մեզ մնում էր հաշտվել այդ իրականության հետ՝ առանց բողոքի: Նույնիսկ մեզ բնական էր թվում , որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2019 թվականին մեզ որևէ առաջարկություն չարեց մասնակցելու մրցույթին: Մենք ենթադրեցինք, որ այսպես կոչված «օպտիմալիզացիայի» որոշումն ուժի մեջ է մնում: Եվ ահա մեր ձեռքում հայտնվեց մի տեղեկատվություն, ըստ որի նախարարությունը 2019 թվականի համար զգալիորեն ավելացրել է հատկացումները երեք դրվագով՝
Առաջին. Ազգային փոքրամասնությունների մամուլը,
Երկրորդ. Երեխաների ու պատանիների համար հրատարկվող պարբերականների թերթերը,
Երրորդ. Գրական-մշակութային տպագիր և համացանցային մամուլը, թերթեր, ամսագրեր, տարեգրքեր:
Բնականաբար, այս իրողությունը վրդովվեցրեց խմբագրությանս և, հատկապես, մեր մշտական հեղինակներին: Ստիպված էինք կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարության հետ և բացատրություն պահանջել: Ստացանք պատասխան, թե իբր «Ազգ» թերթն ընդգրկված չէ այդ ցանկում այն պատճառով, որ Մշակութային հավելվածը տպագրվում է ոչ թե առանձին, այլ՝ ներդիրի տեսքով: Ընդունենք, որ սա ֆորմալիստական մոտեցում է և շինծու առարկություն. բոլորս էլ հասկանում ենք, որ իբրև ներդիր տպագրվելով՝ շաբաթական 4 էջ ծավալով, այդ Մշակութային հավելվածն ավելի շատ կտարածվի ազգաբնակչության շրջանում և անգամ մշակույթով չհետաքրքրվող ընթերցողներին կընդգրկի այդ ծիրում: Սա հստակ և առանց սնապարծության եմ ասում՝ գոյություն ունեցող և նախարարությունից նպաստ ստացող մամուլի և կայքերի հետ համեմատած՝ մեր մշակութային հավելվածն առավել գերադասելի դիրք է զբաղեցնում: Այն ընդգրկում է ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև լայնարձակ Սփյուռքի գրական-մշակութային կյանքը, որի նկատմամբ հետաքրքրությունները հայրենական լրատվամիջոցների, խոստովանենք, խիստ մակերեսային են:
Հակոբ Ավետիքյանը դրական է գնահատում այն փաստը, որ մեր նախարարությունը տարեկան շուրջ 70 միլիոնից ավելի դրամի օժանդակություն է ցույց տալիս վերը նշված երեք ոլորտներին պատկանող մամուլին: Բայց նաև նշենք, որ կողմնակալ ու անընդունելի մոտեցում է առանց որևէ նախազգուշացման «Ազգ» թերթին զրկելը տարեկան նպաստից։
-Պարո՛ն Ավետիքյան, իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցված բոլոր բացատրություններին հակադարձենք այն փաստով, որ «Ազգ» թերթն ունի նաև կայք-էջ, որտեղ առանձին լույս են տեսնում մշակութային նյութերը։
- Իսկապես գովելի են մամուլին այդ հատկացումները: Մանավանդ, որ ի տարբերություն նախկինի, գրական-մշակութային կայքերն ու մամուլը ստանում են 3-5 միլիոն դրամի օժանդակություն: Եվ տեղին եմ համարում հայտարարել, որ այդ նպաստից «Ազգի» Մշակութային հավելվածին զրկելը բնավ արդարացված չէ, և ֆորմալիստական մոտեցումը վերջինիս նկատմամբ արհեստական է: Այնուամենայնիվ, եթե նախապես զգուշացվեինք, որ մոտեցումներ են փոխվել, մենք դյուրությամբ կարող էինք մեր հավելվածն առանձին տպագրել և օժանդակություն ստանալ: Եվ այո, միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել , որ այդ հավելվածի նյութերն ամեն շաբաթ կանոնավոր կերպով հրապարակում ենք նաև «Ազգի» կայք-էջում՝ որպես մշակութային նյութեր և առանձին բաժին՝ PDF ձևաչափով:
Արձանագրենք մի փաստ ևս. «Ազգ» թերթը մեծ խնամքով ու հոգածությամբ է վերաբերվում նաև Հայոց լեզվին, որն ազգի գոյության գլխավոր սյուներից է: Եվ թերթի արժանիքներն էլ ավելի են մեծանում, երբ նկատում ենք, որ «Ազգի» մշտական ուշադրության կենտրոնում է Հայոց լեզվի մյուս ճյուղը ևս՝ արևմտահայերենը , որը վերջին տարիներին Եվրոմիության կողմից ճանաչվել է որպես անհետացող լեզու: Թերթի էջերում Սփյուռքի մեր հայրենակիցների հոդվածները՝ գրված դասական ուղղագրությամբ և արևմտահայերենով՝ շատ է գնահատվում:
-Շատ պարբերականներ մերժում են դասական ուղղագրությամբ և արևմտահայերեն հոդվածների ու նյութերի հրապարակումն իրենց էջերում: Բայց մեր թերթը բոլորին հայտնի է հենց այդ ուղղությամբ՝ մեր երկու գրական լեզուների միջև որևէ խտրականություն չդնող հստակ դիրքորոշմամբ,- ասում է պարոն Ավետիքյանը:
…Երբ ուսումնասիրում ենք հայ մամուլի պատմությունը, տեսնում են, որ մեր ազգային կյանքում կարևոր լուրջ դերակատարում ունեցած շատ արժեքավոր պարբերականներ ևս զուրկ են եղել ամենափոքր նյութական աջակցությունից անգամ: Բայց նրանք մնացել են մեր պատմության անդաստանում, որովհետև ծառայել են ազգի մշակույթը պահպանելու և սերնդին փոխանցելու իրենց որդեգրած առաքելությանը: Ժամանակն է արժեքներն իրենց տեղը դնող մեծ ուժը: Իսկ «Ազգ» թերթն իր գոյության երեք տասնամյակների ընթացքում արդեն հասցրել է դառնալ արժեք՝ մեր նորագույն պատմության ընթացքում լույս տեսնող պարբերականների շարքում: Դրա վկայությունն է նաև այն, որ ԵՊՀ-ում և տարբեր բուհերում՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ամենից հաճախ կուրսային աշխատանքներ գրվում են «Ազգ» պարբերականի հիման վրա՝ կապված տարաբնույթ թեմաների հետ՝ ժուռնալիստի վարպետություն, ժուռնալիստիկայի ժանրեր, մշակութային կյանքի ու գրական նոր հոսանքների լուսաբանման հարցեր և այլն: «Ազգը» նաև դասագիրք է, որից սովորում են ապագա լրագրողները:
Արդյո՞ք պատշաճ մոտեցում է պետական նպաստից զրկել մի թերթի, որի էջերում անցած գրեթե 30 տարիների ընթացքում լույս տեսած մշակութային արժեքավոր նյութերը կարող էին տասնյակ հատորների տեսքով հրատարակվել: Դրա վառ օրինակը խմբագրության արխիվում պահվող՝ բացառապես մշակութային հարուստ նյութերի առանձնացված հավաքածոների հաստափոր հատորներն են: Եվ «Ազգի» շակութային հավելված-ներդիրից պեղված այդ հազարավոր էջերում լույս տեսած նյութերի գերակշիռ մասը համեմատելի են ժամանակին Գարեգին Լևոնյանի «Գեղարվեստ» հանդեսում լույս տեսած գիտական հոդվածների հետ, որովհետև դրանց հետևում կանգնած են եղել տվյալ ասպարեզի ծանրակշիռ մասնագետները:

Հասմիկ Պողոսյան

 

 

Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ... Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատ... Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ ն... Ձեր գեղեցկության բանալին գտեք Pure Skin Cosm... ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների ... Ուշադրություն․ Սյունիքում առատ տեղումներով պա... «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորը ինքնավնասում է ա... Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռա... Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցո... Փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ... Երբ ուժեղ է լինում իմունիտետը, հատկապես մշակո... ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ո... Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ... Վրաստանն անվերապահորեն աջակցում է ՀՀ տարածքայ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan