1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ծեծկռտուք «սևերի և սպիտակների» միջև՝ «Կովկաս» ռեստորանում

168.am-ը գրում է․

 

Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սևերի» ու «սպիտակների» միջև լուրջ միջադեպ է եղել։ Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջև. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սևեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։

168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բանկետի ամենաթեժ պահին գինովցած մասնակիցներից մի քանիսը սկսել են իբր իշխանահաճո զրույց ծավալել, հների ու նորերի միջև համեմատություններ են արել, վարկաբեկիչ բառերով սուր քննադատել են նախկիններին, այդ թվում՝ նախկին ՀՀԿ-ական թաղապետի գործունեությունը, ինչից վրդովվել են թաղապետարանի հնաբնակները, և «քաղաքական դիսկուրսը» վերածվել է մեծ ծեծկռտուքի։

Մեր տեղեկություններով՝ միջադեպին ներգրավված են եղել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար (թաղապետ) Գևորգ Բաբայանի վարորդն ու օգնականը, ինչպես իրենք են իրենց անվանում՝ «մի խումբ սպիտակներ»։ Եվ, ըստ մեզ փոխանցված տվյալների, «սևերից» 4 տղաներ ծեծել են միջադեպը հրահրած՝ թաղապետարանի աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու վարչական շրջանի ղեկավարի վարորդին։

Գևորգ Բաբայանը, ասում են, ի սկզբանե նկատել է, որ դահլիճում կանանց ներկայությամբ «սևերի ու սպիտակների միջև» լարված զրույց է ծավալվում։ Սկզբում Բաբայանը փորձ չի արել միջամտել երիտասարդների բանավեճին, իսկ հետո արդեն իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», և տղամարդիկ հայհոյախառն արտահայտություններով, իրար քաշքշելով դուրս՝ ծեծկռտուք են հրահրել, թաղապետն անհետացել է աշխատակիցների տեսադաշտից։

Ավելին, ուշագրավ է, որ Աջափնյակի թաղապետի հրավերով նույն բանկետին ներկա են գտնվել վարչական տարածքի դատախազը, ոստիկանապետը և ուժային կառույցներից այլ ներկայացուցիչներ։ Ստացվում է՝ նրանց ներկայությունը չի սաստել վեճի բռնվածներին, իսկ թե սույն պաշտոնյաները միջամտե՞լ են ծեծկռտուքին, թե՞ ոչ՝ մեզ առայժմ չհաջողվեց պարզել։

Ուշագրավ է, որ ռեստորանից զանգահարել են ՀՀ ոստիկանություն, չնայած միջադեպի վայրից հաղորդում ստանալու մասին մեր տեղեկությունը Ոստիկանությունը չհաստատեց։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքում է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը գրավոր կամ բանավոր նկատողություն է ստացել, իսկ հարցին ի պատասխան, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Բաբայանի սեղանին այս օրերին մի քանի ազատման դիմումներ են դրվել, խնդրեց պարզաբանում ստանալ ուղիղ հասցեատիրոջից։

Առնվազն տարօրինակ էր Գևորգ Բաբայանի արձագանքը մեր հարցադրումներին։ 168.am-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը զգուշավոր պատասխաններով փորձեց իբր հերքել միջադեպի մասին լուրը՝ ասելով, թե «Կովկասում» իրենց տարեմուտի բանկետին մնացել է մինչև վերջ, քեֆ-ուրախությունը չի խաթարվել, և «ոչ մի միջադեպ, հարայ-հրոց չի նկատվել իր կողմից»։

Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարը չի տիրապետում իրավիճակին և տեղեկացված չէ իր քթի տակ կատարվածի մասին, իր ենթականերին՝ աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու իր վարորդին ծեծի ենթարկելու մասին։

Իրականում, սակայն, պաշտոնյա Բաբայանը, մեղմ ասած՝ ճիշտ չի ասում և թաքցնում է տեղի ունեցածը, այն դեպքում, երբ «Կովկաս» ռեստորանում ծեծկռտուքը ոչ միայն տեղի է ունեցել, այլև անգամ բանը հասել է քաղաքապետ Հայկ Մարությանին, իսկ միջադեպի հաջորդ օրը Գևորգ Բաբայանի սեղանին դրված ազատման դիմումները, որի մասին հաղորդվում է նաև մեր երկրորդ աղբյուրից, պատճառաբանվում են հենց Մարությանի հրահանգով։

Ռուսաստանի հետ հակադրումների ճանապարհը կործան... Ինչ տեսք կունենա Մարտունու նորակառույց բժշկակ... «Մեր հիվանդ լինելը նրանց համար կենսական կարևո... «Արցախյան ազատամարտի զոհերի հուշաքարը տեղափոխ... ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱ... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված Մոսկվայից դեպի Երեւան հուլիսի 8-ի չվերթի մասի... Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևե... Իրաքը հերքում է Բաղդադի օդանավակայանի հրթիռակ... Ֆրանսիական Air France ավիաընկերությունը մտադի... Ինչու պետք է անջատել սմարթֆոնի տեղորոշման համ... «Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ... «1-ին աշխարհամարտի մեր հերոսների պատվին կանգն... «Վրաստանի հետ զուգահեռների անցկացումն անխուսա... «Գուցե մեզ Սահմանադրություն պետք չի». Արամ Սա... ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել ի... Սեռական դաստիարակությունն այնուամենայնիվ կներ... Վրաստան ժամանած օտարերկրացիները պետք է վճարեն... Սեյրան Օհանյանի կինը նոր երգ է ձայնագրում А. Бабуханян: «Для нас антироссийские действи... Ո՞ւմ «պրոյեկտն է» Արթուր Վանեցյանը. «ԱԶԱՏ ԽՈՍ... Պարտքերի մեջ խրվել եմ, հին տնից ահագին պարտքե... ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում եւ կարճվու... ԱԱԾ-ն հերքում է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը խուզարկել ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանի համերգն առաջի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո...
Աղվան Հովսեփյանի մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է քննվել. ինչո՞ւ են այն տեղափոխել ՀՔԾ ՀՀ քննչական կոմիտեում նույն մարմնի նախկին նախագահ և նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ է հարուցված եղել և քննվել, սակայն այլ ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի մի շարք քննիչներ ասել են, որ հենց Աղվան Հովսեփյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ լինելու տարիներին են նշանակվել, պաշտոն ստանձնել՝ հարց բարձրացնելով, որ ճիշտ չէ՝ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը քննվ Դավիթ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետարանը «բարդակ» է սարքել «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ցուցարարների վրա հարձակվելու, նրանց ծեծի ենթարկելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանություն իրականացնելու մեղադրանքներվ քրեական գործերով անցած Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրեթե աշխատանքի չի ներկայանում։ Քաղաքապետարանից մեզ պատմեցին, որ նա իրար հաջորդող արձակուրդներ է ձևակերպում և ամիսներով գործի չի գալիս։ Նրա լիազորո ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. հուլիսի 7-ին նշանակված նիստը կկայանա՞ «Հրապարակ»-ը գրում է․ «ՍԴ-ի շուրջ ճգնաժամը գնալով խորանում է: «Ինչ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՍԴ դատավոր, որևէ գործունեություն չվարելով՝ անվերջ կրկնում էր․ ՍԴ-ում ճգնաժամ է։ Սակայն այն օրվանից, երբ սկսեց մասնակցել ՍԴ նիստին, ՍԴ-ում իսկապես արդեն խորը ճգնաժամ է»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: Ալվինա Գյուլումյանը գալի՞ս է աշխատանքի։ «Ոչ, նա գտնում է, որ իր իրավունքները պաշտպանելու ձևը գիտի՝ դատա Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է: Հավանական թեկնածուների անուններ են շոշափվում։ Մեկը հաստատապես Կարեն Անդրեասյանն է, ով երկու տարի շարունակ գովերգել է իշխանություններին եւ վաստակել այդ վստահությունը։ Նրան կարող է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը։ Սակայն ամենաինտրիգայինը Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն է, ինչն արդեն բուռն քննադատությունների է արժ Բողոքի նոր ալիք. չե՞ն զգուշացրել, որ հուլիսի 1-ից պետք է վաճառվի միայն սպանդանոցային միս «Ժամանակ» թերթը գրում է. «Մսի վաճառքով զբաղվող անձինք և տնտեսվարողները պնդում են, որ իրենց որևէ մեկը չի զգուշացրել, որ հուլիսի 1-ից իրենք պարտավոր են վաճառել բացառապես սպանդանոցային միս և սովորականի նման շարունակում են վաճառել իրենց կողմից տարբեր անհատներից ձեռք բերված միսը։ Կարծում ենք, որ կառավարությունը պետք է կա՛մ պաշտոնապես կրկին հետաձգի օրենքի գործողության ժամկետը, կա՛մ հետևի, որ այն խստորեն պահպա
website by Sargssyan