1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սևանցի «Համուլը» Սևանի նախկին քաղաքապետի որդու հետ ծեծելով սպանել է իր «հեղինակությունն ու ապրած-դրածը» չճանաչած համաքաղաքացուն

1-in.am-ը գրում է.Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Ալեքսանյանի և Հմայակ Թադևոսյանի գործի դատական քննությունը:

 

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ալեքսանյանն ու Հմայակ Թադևոսյանը 2015 թվականի ապրիլի 5-ին, ժամը 15-ից մասնակցել են իրենց ծանոթի կողմից կազմակերպված մատաղի արարողությանը Սևանի մերձակայքում գործող «Մեծեփ» ռեստորանային համալիրում: Արարողության ավարտին՝ ժամը 20-ն անց 30-ի սահմաններում  դուրս գալով ռեստորանից՝ Արթուր Ալեքսանյանը համաձայնել է հյուրերից՝ համաքաղաքացիներ Կառլեն Մ.-ին, Արմեն Թ.-ին ու վերջինիս անչափահաս որդուն Հմայակ Թադևոսյանի մեքենայով տուն հասցնել:

Կառլենը, Արմենն ու նրա որդին նստել են մեքենայի հետևի նստատեղին, Արթուր Ալեքսանյանը՝ մեքենայի ղեկին, իսկ մեքենատեր Հմայակ Թադևոսյանը՝ վարորդի կողքի նստատեղին:

 

Ուղևորվել են դեպի Սևան քաղաք:  Ճանապարհին Հմայակ Թադևոսյանը, ըստ մեղադրանքի՝ «ալկոհոլի ազդեցության տակ լինելով, չնչին առիթով՝ խուլիգանական դրդումներով, վիճաբանության մեջ է մտել Կառլեն Մ.-ի հետ՝ ասելով՝ ո՞նց է որ Կառլենն իրեն չի ճանաչում, ինքը Սևանում հեղինակություն է, ապրած-դրած ունի… Կառլենը պատասխանել է, թե ինքն էլ է Սևանի բնակիչ… Հմայակը շրջվել ու բռունցքով մեկ անգամ հարվածել է Կառլենի քթին: Վերջինս փորձել է պատասխան հարված հասցնել, հարվածը դիպել է Հմայակի ուսին… Վերջինս պահանջել է, որ Արթուրը կանգնեցնի մեքենան: Արթուրը շրջադարձ է կատարել, մեքենան վարել է «Մեծեփ» ռեստորանի ձախակողմայն հատվածում գտնվող՝ ցեմենտի առաքում իրականացնող ընկերության տարածք, որտեղ այդ ժամանակ մարդ  չկար:

Արթուրը կանգնեցրել է մեքենան, ինչից անմիջապես հետո Հմայակն իջել է, մոտեցել է Կառլենի կողմի դռանը, բացել է դուռն ու հարվածել է Կառլենին: Ապա նրան քաշելով դուրս է բերել մեքենայից, բռունցքով հարվածել է նրա դեմքին: Կառլենն ընկել է…

Ըստ մեղադրանքի՝ Հմայակն ու Արթուրը խափանել են Արմեն Թ.-ի փորձը՝ Կառլենին օգնության հասնելու, ապա մոտեցել են ընկած Կառլենին… Հմայակը նստել է տուժողի կրծքավանդակին, Արթուրը կանգնել է կողքին, ըստ մեղադրանքի՝ միասին որոշ ժամանակ բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Կառլեն Մ.-ի դեմքին ու գլխին՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքներ: Կառլեն Մ.-ն տեղում մահացել է…

Դեպքի պահին 37-ամյա Հմայակ Թադևոսյանին ու 35-ամյա Արթուր Ալեքսանյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում խուլիգանական դրդումներով կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով:

Արթուր Ալեքսանյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, թե դատախազի հարցերին չի պատասխանելու՝ ի նշան բողոքի, քանի որ չի ընդունում դատախազության առաջադրած մեղադրանքը:

Արթուր Ալեքսանյանը հայտնել է, թե ինքն ու «Համուլը» դեպքի օրը հրավիրված էին մատաղի արարողության: Ուշ են գնացել, ինքն ընթացքում որոշ ժամանակով դուրս է եկել ռեստորանից, ապա վերադարձել է այն ժամանակ, երբ մարդիկ արդեն տուն էին գնում: Արմեն Թ.-ին, նրա երեխային ու Կառլեն Մ.-ին հանդիպել է ռեստորանի աստիճանների մոտ: Կառլենը հարցրել է՝ Սևա՞ն են գնում, խնդրել է իրենց էլ տանել մեքենայով: Ինքը համաձայնել է: Կառլենը «լավ խմած էր», նա մեքենա նստելով՝ հայհոյել է, քանի որ եղանակը թաց էր, նրա ոտքերը թրջվել էին: Համուլը դիտողություն է արել, որ նա երեխայի ներկայությամբ չհայհոյի: Կառլենը դուռը բացել է, որ մեքենայից իջնի: Ինքը կանգնեցրել է մեքենան, իր կողմից ցեխ էր: Արմենը հայհոյել է իրեն, ինքն ապտակել է նրան: Արմենի երեխան լացում էր, ինքը գրկել է նրան: Հետո տեսել է՝ Համուլը չկա: Տեսել է՝ Կառլենն ընկած է, չի ելնում, զանգել է շտապօգնություն, մտածել են՝ երևիԿառլենն ուշագնաց է եղել:

Արթուրը պնդել է, թե «Համուլը» վիճաբանության ժամանակ չի ասել, որ հեղինակություն է, «ապրած-դրած ունի»…

Արթուրը նաև նշել է, թե «խուլիգանական դրդումը մինչ օրս չի հասկանում»: Ինքը չի հարվածել Կառլենին, ինքը խմած չի եղել… Հմայակը փորձել է ուշքի բերել Կառլենին՝ ապտակներ է հասցրել… Համուլի հեռախոսով են զանգել շտապօգնություն: Իրենց նպատակն էր, որ Կառլենը չմահանա, որ օգնեն նրան… Երբ Կառլենը մեքենայից իջել է, Համուլը փորձել է նրան հանգստացնել ու նստեցնել մեքենա… Իրենք  «առիթ չեն ունեցել որևէ մեկին սպանելու»: Համուլը չի հայհոյել, չի ասել՝ կսպանեմ, հակառակը՝ նա Կառլենին նախատել է հայհոյանքի համար… Հնարավոր է՝ Կառլենը վնասվածքներ ստացել է ընկնելուց, ինքը նրա ընկնելու պահը չի տեսել…

Հմայակ Թադևոսյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն կատարելու համար: Նշել է, թե Կառլենին չի ճանաչել, մեքենայում նա «անհասկանալի պահվածք է դրսևորել»՝ հայհոյանքներ է տվել երեխայի ներկայությամբ, ինքը դիտողություն է արել… Երբ մեքենան կանգնել է, Կառլենն իջել է, ինքն էլ է իջել, իրենց մեջ տեղի է ունեցել քաշքշոց, ինքը երկու անգամ ապտակել է Կառլենին… Ինքը չի ասել, թե հեղինակություն է, ապրած-դրած ունի… Ինքը ցանկացել է օգնել Կառլենին, նրան  տարել են պահակատուն, զանգել են շտապօգնություն: Երբ շտապօգնությունն ուշացել է, ինքն ու Արթուրը գնացել են հիվանդանոց՝ օգնության հետևից: Ինքը վախեցած էր… Սպանելու նպատակ չի եղել, եթե այդպիսի նպատակ ունենար, նրան արհեստական շնչառություն չէր տա, իր հեռախոսով շտապօգնություն չէր զանգի, չէր գնա բժիշկների հետևից: Ամեն ինչ արել է՝ տուժողին փրկելու համար: Նա իր համար ընդհանրապես անծանոթ մարդ է եղել…

Ըստ Հմայակի՝ իր գործողությւոնները «պայմանավորված են եղել տուժողի հակաբարոյական վարքագծով», ինքն ուզում էր սաստել նրան… Իրենք միմյանց չեն ճանաչել, երբևէ ձեռքով բարևած չկային: Ինքը չի հասկանում առաջադրված մեղադրանքի էությունը: Ինքը Արթուրի հետ ոչինչ նախապես չի համաձայնեցրել, իր գերազանցությունը չի ընդգծել: Ինչո՞ւ պիտի կյանքից զրկեր անծանոթին, որ ինքն էլ կտրվեր ընտանիքից, հայտնվեր բանտում՝ «շնչող գերեզմանոցում»: Ինքը Արմենին չի սպառնացել, թե նրան էլ կսպանեին, եթե երեխան հետը չլիներ…

մանրամասն՝այստեղ: 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan