1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ 75 դպրոցի մանկավարժ կոչեցյալ Արամյանը, վիրավորում 10-ամյա աղջնակին՝դպրոցի տնօրենի եւ ծնողի ներկայությամբ

Խոստացվածի համաձայն, ընթերցողի դատին ենք ներկայացնում ԱՊԱՑՈՒՅՑ-Տեսանյութը, թե ինչպես է ԱՆՆԱ ԱՐԱՄՅԱՆ մանկավարժ կոչեցյալը, Երեւանի թիվ 75 դպրոցում տնօրենի, դպրոցի ուսուցչական կազմի ու 10-ամյա աղջնակի ծնողի ներկայությամբ, անվանարկում ու վիրավորում նույն դպրոցի սան՝10-ամյա Ա. Գրիգորյանին:

Gayane Zargaryan-ի լուսանկարը:

 

ԱՅՍ ՍՈՒԲՅԵԿՏԸ՝Աննա Գեւորգյան կոչվածը, Տեսանյութում բոլորի ներկայությամբ երեխային բնորոշում է, որպես. «թրջված, կուչ եկած » աշակերտ եւ այլն :

Ի դեպ, այս երեւույթը, ով տարրական հարգանք չունի անգամ նախ եւ առաջ իր իսկ տնօրենի ու ներկա ուսուցչական կազմի նկատմամբ, նկատենք, որ (երեխային հոգեբույժի դուռը հասցնելուց հետո), քննարկման է մասնակցում՝ մաստակ ծամելով ու ամոթի զգացումը ինչ-որ տեղ երեւի մոռանալով, եւ դեռ համարձակվում է ճառել իր գրոշի արժեք չունեցող մանկավարժի գործունեության մասին, հեքիաթ պատմելով՝ թե ինքը շատ լավ գիտի, թե ինչպես է պետք վարվել երեխաների հետ:


Իսկ որ ամենազավեշտալին է, անզեն աչքով տեսանելի է, թե ինչպես է նույն դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանը, պարբերաբար փաստաբանություն անում սույնին՝ իրար կպցնելով Աննա Արամյան կոչվածի մտքի խայտառակ կարկատանները:


Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս NewsMedia.am-ը հրապարակումների շարք էր ներկայացրել այն մասին, որ Աննա Արամյան մանկավարժ կոչվածը, ով մաթեմատիկա առարկա է դասավանդում Երեւանի թիվ 75 դպրոցում, նույն դպրոցի սան 10-ամյա Անգելինային, իր անմարդկային ու հակամանկավարժական գործունեության արդյունքում, հասցրել էր ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի դուռը...

Հիշեցնենք նաեւ, որ 10-ամյա Անգելինան, մինչ օրս ցանկություն չունի հաճախելու այն դպրոցը, ուր նա սովորել է մի քանի տարի շարունակ:Պատճառը՝ Արամյանի հակամանկավարժական գործունեության էջերն են, ով տեւական ժամանակ է Անգելինայի մայրիկի՝Զառա Առստամյանի պնդմամբ. վիրավորել, անվանարկել ու նվաստացրել է երեխային՝ անվանելով նրան ծույլիկ, տախկտակ, եւ թրջված:

Հիշեցնենք նաեւ, որ այս թնջուկն ամբողջությամբ վեր հանելու, եւ թիվ 75 դպրոցում ստեղծված քաոսային իրավիճակից դուրս գալու համար, 10-ամյա աղջնակի մայրը՝ տիկին Զառան NewsMedia-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրել էր, թե ինչի միջով են անցել փոքրիկ Անգելինան, եւ իրենց ընտանիքի անդամները, երբ դպրոց է ոտք դրել նորելուկ ուսուցչուհի Աննա Արամյանը, ով երեխային հասցված վիրավորանքների, բարոյահոգեբանական ճնշումների արդյունքում՝ նրան հասցրել է հոգեկան հակման:

Վերջինիս, երեխայի ներկայությամբ, մեկ  այլ ուսուցչի հետ միասին անվանարկել ու վիրավորել է նաեւ երեխայի մորն ու նրա հարազատ քույրերին: 

Երեխայի մայրը՝տիկին Զառան, ցավով էր բարձրաձայնել այն մասին, որ երեխայի մոտ վարքի, նրա հոգեբանական վիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ տարել էր նրան մանկաբույժի մոտ. ով էլ իր հերթին աղջնակին ուղարկել էր ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի մոտ:

Gayane Zargaryan-ի լուսանկարը:

 

Քանի որ զննության արդյունքում պարզվել էր, որ երեխան իրականում տրավմա է տարել, եւ որ հնարավորինս շուտ՝ աղջնակը պետք է հոգեբանական սեանսներ անցնի, ինչպես նաեւ դեղորայքային բուժում ստանա:

Այժմ երեխայի ճակատագիրը շարունակում է մնալ առկախված, իսկ ուսուցչուհի կոչվածը՝ սանձարձակ կեցվածքով շարունակում է շրջել դպրոցում, եւ սերունդներ կրթել...
Այն դեպքում, երբ սրա նմանները դեռ դպրոց հաճախելու, եւ տարրական ուղղագրական գիտելիքներ ձեռք բերելու կարիք ունեն, եւ ոչ միայն...


Հ. Գ 1


Ստորեւ ներկայացնում ենք նաեւ Աննա Արամյանի ՓԱՅԼՈՒՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ում 10-ամյա աղջնակը՝Անգելինան է ուղղել , օրագրում շտկելով Արամյանի մտքի գոհարները :
Հատուկ փաստաբանի դեր ստանձնած որոշ երեւույթների համար էլ, ստիպված ենք ներկայացնելու ՓԱՍՏԸ, որ երեխան ծեծել է հոգեբույժի դուռը....
Մինչդեռ Քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ԼՈԼՈՆԵՐ Է, որ ՊԱՏՄՈՒՄ է...


Հորդորում եմ Աննա Ստեփանյանին, NewsMedia.am-ում հրապարակված Տեսանյութ-Տեսաձայնագրությունից հետո, հանդես գալ հայտարարությամբ, եւ բացատրել, թե մանկավարժական ո՞ր սկզբունքներից ելնելով է այս ՍՈՒԲՅԵԿՏԸ 10-ամյա աղջնակին պիտակավորում եւ վիրավորում, անվանելով նրան ԹՐՋՎԱԾ ՈՒ ԿՈՒՉ ԵԿԱԾ... նույն դպրոցի տնօրենի եւ ուսուցչական կազմի ներկայությամբ:

(ԱՐԱՄՅԱՆԻ  ՀԱՅԵՐԵՆԻ ՓԱՅԼՈՒՆ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ներկայացնում ենք ստորեւ, ուր ակնհայտ երեւում է, որ այս ԾՈՒՅԼԻԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ   ԿՈՉՎԱԾԸ.  երեխայի օրագրի մեջ ի վիճակի չի եղել գեթ մեկ նախադասություն գրել՝ առանց տառասխալների: Եւ  վերջում.այս ԾՈՒՅԼԻԿԻ մտքի  գոհարները շտկել է աղջնակը՝նույն 10-ամյա Անգելինան, ում ԱՐԱՄՅԱՆ կոչեցյալը, տեւական  ժամանակ  անվանել  էր ծույլիկ, ու անկարող...)

Gayane Zargaryan-ի լուսանկարը:


Հ. Գ 2

Ամենաերկար անունով նախարարության թավշյա նախարար Արայիկ Հարությունյանին էլ ասենք, որ դեպք է պատահել, եւ խնդիրը՝ իր իսկ ղեկավարած հիմնարկի տիրույթում է:

Կարաբինա ընդունել-ճանապարհելով, կրթության ոլորտ չես համակարգի...
ՄԱՐԴԻԿ ԵՆ ՎԱՏԱՑԵԼ...


Աններելի է մարտնչող տգետին դնել այն նույն նժարին, ուր իրական մանկավարժներն ու նվիրյալները   մարտնչում են՝  սերունդ կրթելու եւ դաստիարակելու համար:


Շարունակելի…

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

 

Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զի... Պարագլուխը Թուրիքայում ձերբակալվել է Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Ովքեր չենթարկվեցին ԱՀ նախագահի հորդորին ու հա... Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազ... ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստա... Ելնելով Քաղաքապետարանի կողմից արձանագրված գով... ԱՄԷ-ի անձնագիրը դարձել է աշխարհում համար մեկը Արցախում թունավորված անչափահասների թիվը հաս... «Լավ չեմ, ազատեցեք ինձի». Բաքվի բանտից ահազան... Ակնհայտ է, որ Ադրբեջանն Արցախի դեմ համակարգայ... Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Վ... ԱԺ-ն ընդունեց 2023թ-ի պետբյուջեի նախագիծը 28.12.22.ՀԵՐՈՍ ԱՐՄԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ՄԱՅՐԸ՝ԵԼԻԶԱՎ... 5-ամյա Ժակը ամեն դռան թակոցից վեր է թռնում ու... Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում «հատուկ... Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վ... Լավրովը հայտնել է՝ երբ Ռուսաստանը երկխոսությա... Զարմիկը պատմել է Զարինեի ծնողների, ամուսնու վ... ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային ... Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանում ... Ադրբեջանի լրագրողներին արգելել են շարժվել դեպ... Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայն... Մարդիկ իրենց տունը վարկով նորոգում են, հիմա շ... Ինչո՞ւ ընդդիմությունը կողմ քվեարկեց ՊՆ-ի առաջ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո...
Իշխանությունն ընդդիմադիրների վախն է բռնո՞ւմ Տեղեկություն կար, որ դեկտեմբերի 6-ին գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացնելու ԱԺ ընդդիմադիրների, առաջին հերթին՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդում սկսելու հարցով։ Սակայն երեկ ԱԺ խորհրդի նիստում նման հարց չի քննարկվել։ Իշխանական աղբյուրն ասում է, որ այդ լուրերը հատուկ են տարածում՝ ընդդիմադիրների վախը բռնելու եւ մանդատներից հրաժարեցնելու նպատակով։ Իսկ դեկտեմբերի 7-ին Աննա Վարդապետյանը եռօրյա այցով մեկնում է Մոսկվա, Մացոյի լոբբինգով զբաղվում է ԱԱԾ փոխտնօրենը «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԲԴԽ կողմից Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրելը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել, իսկ, այսպես կոչված, «սորոսական» մի շարք կազմակերպություններ դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որ չհաստատի Մարտիրոսյանի թեկնածությունը: Գոնե երեկվա դրությամբ նախագահը համապատասխան հրամանագիրը չէր ստորագրել: «Փաստ» թերթի տեղե Համոզված եմ՝ հրահանգ է իջեցվել․ այսօրվա ոստիկանությունն առանց հրահանգի անգամ չի շնչում․ Տոնոյան «Հրապարակ» թերթը գրում է․ «Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցելու մասին լուրը վրդովվեցրել է մարդկանց։ 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, անդրադառնալով դրան, ասաց․ «Ես համոզված եմ, որ ոստիկանությանը հատուկ հրահանգ է իջեցվել դրա համար, որովհետեւ այսօրվա ոստիկանությունն առանց հրահանգի անգամ չի շնչում, ցավոք»։ «Բնականաբար, դա ե Բաբայանի կուսակցությունը ՔՊ-ի հետ քաղաքական համագործակցության է գնում «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդի Facebook-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա տարբեր համայնքներում՝ Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում, քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա տեղացիների հետ զրույցում փորձում է տրամադրություններ ստեղել (ինչ-որ առումով նաեւ համոզել), որ ինքն ու Արցախի Հանրապետության զինված ուժերը չեն կազմալուծվելու. «Ապառաժ» «Ապառաժ»-ը գրում է. «Նոյեմբերի 14-ին «Ապառաժ»-ը հետեւյալ բովանդակությամբ հարցում էր հղել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին․     «Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի կողմից հնչեցրած առաջարկին՝ ԱՀ Պաշտպանության բանակի կազմալուծման խնդրին՝ նշելով՝ «Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման
website by Sargssyan