Պուտինն առաջարկել է Սահմանադրության փոփոխություններ կատարել. Իշխանության տրանզիտը մեկնարկեց
ՌԴ նախագահ Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում հայտարարել է, որ նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա: Միեւնույն ժամանակ, նա առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել 1993 թ. ընդունված Սահմանադրության մեջ: Դրանց թվում հետեւյալ կետերն են.
Ռուսաստանի տարածքում Սահմանադրությունը պետք է գերակա լինի միջազգային իրավունքի հանդեպ,
Պետդուման պետք է իավունք ստանա հաստատել կառավարության ղեկավարի թեկնածությունը, ինչպես նաեւ կարող է հավանություն տալ փոխվարչապետների ու նախարարների թեկնածություններին,
ուժային գերատեսչությունների ղեկավարները նշանակվում են նախագահի կողմից, համաձայնեցնելով Դաշնային խորհրդի հետ, եւ այլն:
Փաստացի, Պուտինն առաջարկում է նախագահի լիազորությունների որոշակի սահմանափակում եւ դրանց բաշխում պետական իշխանության մարմինների միջեւ, ուժեղացնելով նաեւ նահանգապետերի, Սահմանադրական դատարանի դերը: Սա ակնհայտորեն կապված է Ռուսաստանում իշխանության տրանզիտի հետ: Այն փաստացի մեկնարկում է Պուտինի առաջարկներով: Ի՞նչ պաշտոնի կգնա ինքը Պուտինը: