ՆՈՐ ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ, թե ինչո՞ւ պետք է ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի փոխարեն դասավանդի Վարդան Մանուկյանը, իսկ գումարները ստանա ԺՊ Սերոբյանը
Ձայնագրությունից պարզ էր դառնում՝ ինչպես է թավշյա կառավարիչների օրոք,
ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը, շարունակում գրեթե նույն ոճով ղեկավարել բուհը՝ ինչպես որ ժամանակին այն ղեկավարում էր հանրահռչակ ՀՀԿ-ական՝ Սահակ Մինասյանը:
Նույն հրապարակման մեջ, մենք նաեւ նշել էինք, որ (շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն) Շիրակի պետհամալսարանը խնդիրներ ունի ոչ միայն ֆինանսական առումով, այլ նաեւ խնդիրներ կան՝ հավատարմագրման հետ կապված:
Բայց դա ՇՊՀ-ին՝ ի դեմս նոր կառավարիչների, չի խանգարում աշխատել նախկին ռեկտորի ճիշտ նույն ձեռագրով:
Որպես օրինակ մեջբերել էինք, որ.«ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը , ոչ ավել ոչ պակաս դասաժամեր է գրում իր վրա, որոնք որ նա այսպես ասած չի պարապում, չի ղեկավարում պրակտիկաները, սակայն հաճույքով աշխատավարձ է ստանում՝ իր չկատարած աշխատանքի դիմաց:
Իսկ իրավապահները, մեկ այլ փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, արդեն տեւական ժամանակ է, ո՛չ մեղադրանք են առաջադրում Սերոբյանին, ո՛չ էլ որեւէ կարգավիճակ են տալիս վերջինիս :
Ենթադրվում է, որ Սերոբյանի թիկունքում կանգնած են գործող իշխանությունները՝ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ:
Եվ հենց սա է պատճառը, որ Գյումրիում տարատեսակ լուրեր են շրջանառվում, որ Սերոբյանին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվի, եւ նա ջրից չոր դուրս կգա»:
Այժմ ներկայացնում ենք NewsMedia.am-ի ձեռքի տակ հայտնված եւս մեկ Ձայնագրություն, թե ի՞նչ պատասխան է տալիս ստեղծված այս խայտառակ իրավիճակի շուրջ՝ ՇՊՀ-ի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Բագրատ Պողոսյանը:
Երբ նրան հարց են տալիս, թե ինչո՞ւ պետք է ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը դասաժամեր գրի ինքն իր վրա, սակայն չներկայանալով դասաժամերին՝ ստանա աշխատավարձ, եւ վերջապես ինչո՞ւ պետք է Սերոբյանի փոխարեն դասավանդի Վարդան Մանուկյանը, իսկ գումարները ստանա ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը:
Հ. Գ1
Հիշեցնենք, որ գրեթե 1.5 տարի առաջ Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի պրոռեկտորներից մեկը դատապարտվեց հենց նույն հանցագործության համար:
Սակայն ինչպես տեսնում ենք, նոր Հայաստանում եթե խնդիրը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին եւ նրանց համախոհներին, գործում են նախկին բարքերը՝ այն է հովանավորչություն ամենաբարձր մակարդակով:
Հ. Գ 2
Եւս մեկ անգամ հիշեցնենք նաեւ այն մասին, որ ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը՝ ԿԳՄՍ նախարարի եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մտերիմի համբավ ունի...
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից