Մեր հարևանի մահը բոլորիդ խղճին է, միգուցե փրկվե՞ր, եթե լիներ բժիշկների հսկողության և ոչ թե մուննաթի տակ
Չգիտեմ ինչպես եք ասում, բաց թե փակ նամակ այսօրվա կառավարությանը՝
Նախորդ տարի այս ժամանակ հարևան բակից միայնակ թոշակառուին ծանր վիճակում, շտապ օգնությունով, երեք ժամ Երևանի բոլոր հիվանդանոցներով պտտելով, վերջապես բանեցնելով հին մեթոդը՝ ծանոթ֊ բարեկամ, Էրեբունի հիվանդանոցում ընդունեցին, միայնակ ծերունու կյանքը փրկեցինք և ողջ առողջ տուն բերեցինք, հիմա օրվա մեծ մասն անցկացնում է մեր ընտանիքի հետ։
Ցավով պետք է նշեմ, այսօր աշխատանքից տուն եկա և իմացա մեր դրկից հարևանի մահվան լուրը, որովհետև շտապօգնությունը նրան հիվանդանոց չի տեղափոխել, ասելով, որ իրենցից հիվանդ չեն ընդունում, պատճառը ազատ տեղ չլինելն է։ Ամենևին շտապօգնության բժիշկը մեղք չունի, ականատեսն եմ եղել հիվանդանոցի հերթապահ բժշկի մուննաթ վերաբերմունքին՝ ,, ձեզ չենք ասել, որ տեղ չունենք, ինչու՞ եք հասցրել ստեղ,,։ Այդ ամենն ունեմ տեսանյութերով։ Պարոն Թորոսյան, եթե հայրդ վատանար, կթողնեի՞ք տանը մահանար, թե՞ ամենաբարձր մակարդակով կսպասարկեիք։ Եվ ուզում եմ իմանալ ի՞նչն է փոխվել ժողովրդի կյանքում, սրտացավությունն է ավելացել, թե՞ հոգատարությունը, թե՞ բուժական ծախսերը։ Մեր հարևանի մահը բոլորիդ խղճին է, միգուցե փրկվե՞ր, եթե լիներ բժիշկների հսկողության և ոչ թե մուննաթի տակ։ Հնարավոր լիներ բոլորին էլ մեր տուն կբերեի, բա պետության առաջ դրված խնդիրն ո՞վ լուծի, եթե ոչ համապատասխան կառույցը։ Հիվանդանոցները փակելու փոխարեն, մտածեք ինչպես այն զինել։