VIDEO.ՆՈՐ ԱՀԱԶԱՆԳ. Մանկավարժի կողմից բարոյահոգեբանական ճնշումների ենթարկված 10-ամյա աղջնակի մայրը ՝ Զառա Առստամյանը, նոր մանրամասներ է ներկայացրել
Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը նույնպես, գնացել է 10 ամյա աղջնակի հետ տեղի ունեցած միջադեպի հետքերով...
Հայտնի Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, Երեւանի թիվ 75 դպրոցում մանկավարժ կոչված Աննա Արամյանի կողմից բարոյահոգեբական ճնշումների ենթարկված 10-ամյա աղջնակի մայրը՝ մանկավարժ Զառա Առստամյանը, դարձյալ ահազանգ է հնչեցրել դստեր հետ կատարվածի առնչությամբ՝ ներկայացնելով բավականին ուշագրավ այլ մանրամասներ:
Հիշեցնենք նաեւ, որ երեկ 10-ամյա Անգելինայի մայրիկի՝Զառա Առստամյանի բջջային համարին էր զանգահարել մանկավարժ կոչված՝ Աննա Արամյանի մորաքրոջ տղա ներկայացած աշտարակցի Սարգիսը, ասելով որ մասնագիտության բերումով ինքը պիտանի մարդ է ՀՀ-ի չափահաս քաղաքացիների համար, այնուհետեւ ծնողին՝ իսկ ավելի ուշ NewsMedia.am լրատվականին էր հորդորել հեռացնելու այն Տեսանյութը, որտեղ առկա է ԱՊԱՑՈՒՅՑ, թե ինչ կերպ է սույն մանկավարժ կոչված Արամյանը անվանարկում աղջնակին:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից