(18+) Երկու ոտքերը անդամահատված Գեղամ Հակոբյանը՝ բոլորիս օգնության կարիքն ունի
2011 թվականին Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Գառնիկ Հակոբյանի երկու ոտքերը անդամահատել են: Նա երեք անգամ վիրահատվել է։ Սխալ վիրահատության ու իր խոսքով, բժիշկների անփութության հետևանքով, Գառնիկը կանգնել է խնդիրների առաջ:
57 ամյա Գառնիկ Հակոբյանը վստահեցնում է, որ ի վիճակի չէ աշխատել, սակայն երբ ցավերի սուր նոպա է սկսում իր մոտ, նա չի կարողանում այլեւս ցավին դիմակայել:
Այժմ նա կանգնած է ծանր եւ օրհասական վիճակի առաջ. ո՛չ կարողանում է բուժման մասին մտածել, եւ ո՛չ էլ օրվա հացի, քանի որ օգնող ձեռք չկա...
Այսօր, Գառնիկ Հակոբյանը՝դիմել էր նաեւ NewsMedia.am լրատվական գործակալությանը, որպեսզի մեկ անգամ եւս բարեգութ մարդիկ հիշեն իր մասին, եւ եթե կարող են՝նրան ձեռք մեկնել: Հուսահատ տղամարդը մեզ հետ զրույցում նշում էր.«Անկողնային վիճակում եմ, ցավերն ուղղակի անտանելի են : Պրոթեզները հագնում եմ, մի քիչ մնում է, հիմա էլ մեջքս է սկսում ցավել: Բժիշկներն ասում են ողնաշարդ պետք է բուժես, բայց ոնց անեմ...»,-ասում է Գառնիկ Հակոբյանն ու նշում, որ դժվարանում է քայլել:
Նա ասում է, որ դիմել է կառավարությանն ու պատկան մարմիններին, սակայն պատասխանել են, թե բյոջեում գումար չունեն:
Գեղամ Հակոբյանը իր խոսքում նշեց նաեւ, որ շնորհակալ է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, քանի որ հաղորդաշարն իր խնդրին անդրադարձել է.հույս փայփայելով, որ Աստված դեռ մի դուռ իր համար կբացի: